Հարգելի հեղինակներ և իրավատերեր․
Մար 20, 2025Հարգելի հեղինակներ և իրավատերեր․
«Հայհեղինակ» հեղինակային և հարակից իրավունքների համահավաք կառավարում իրականացնող կազմակերպության նոր խմբագրությամբ՝ պետական գրանցում ստացած կանոնադրության հաստատումից հետո՝ Կազմակերպության անձնակազմը նպատակ ունի Կազմակերպության գործունեությունը ընդլայնելու և առավել որակյալ ծառայություններ /այդ թվում՝ լրացուցիչ՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով և նոր գործիքակազմի ներդրմամբ/ մատուցելու ձեզ։ Արտահերթ Համաժողովի օրակարգում ներառված հարցերը և՛ս միտված են այդ նպատակին։
Խնդրում ենք Ձեր հեռավար քվեարկությամբ աջակցել արտահերթ Համաժողովի օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ որոշումների միաձայն ընդունմանը՝ հանուն Հայաստանի Հանրապետության տարածքում և օտարերկրյա պետություններում Ձեր հեղինակային և հարակից իրավունքների պահպանության և պաշտպանության, հանուն Ձեզ համար «Հայհեղինակի» կողմից մտահղացված և իրականացվելիք ծրագրերի։ Նյութերը տե՛ս հղումով։
Խնդրում ենք քվեարկել երկու հարցերը առանձին-առանձին.
ա) բջջային հեռախոսի միջոցով 1003 կարճ համարին ուղարկելով ԱՅՈ բառը կամ՝
բ) կազմակերպության էլեկտրոնային փոստի հասցեին (info@armauthor.am) ուղարկելով ԱՅՈ բառը կամ՝
գ) այցելելով պաշտոնական կայք-էջ https://www.armauthor.am/news/view/naxagahi_voroshum_2.html և սեղմելով «ԱՅՈ» կոճակը։
Քվեարկությունը՝ 2025 թվականի մարտի 24-ին, ժամը 9․00-24․00-ն։
ԻՐԱՎԱՏԵՐԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ,
«ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» ՀԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ
ՄԱՐԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ