Հեղինակներին
1.Պայմանագրի կնքում
2.Ստեղծագործության գրանցում
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄ
Եթե դուք ստեղծագործությունների հեղինակ եք և ուզում եք կնքել պայմանագիր գույքային կառավարումը իրականացնող ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպության հետ , ապա անրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
1.Անձնագիր, սոցքարտ
2.Ստեղծագործությունները ցանկացած կրիչի վրա /եթե երգ է, ապա նոտաները կամ ձայնասկավառակը, երգի բառերը գրված կամ տպված/
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ստեղծագործության գրանցումը անրաժեշտ է կատարել, որպեսզի հեղինակը ժամանակին ստանա իր հասանելիք հեղինակային վարձատրությունը:
Ստեղծագործության գրանցումը չի հաստատում հեղինակությունը:
Գրանցումը կատարվում է հեղինակի դիմումի համաձայն որտեղ նշվում է հեղինակի անունը , ստեղծագործության անվանումը, համահեղինակի անունը /եթե կա/ և կատարողի անունը եթե երգ է:
Կից ներկայացվում է հեղինակի անձնագիրը, սոցքարտը և նյութը ցանկացած կրիչի վրա: Նյութի վրա նշվում է հեղինակի անունը, ազգանունը, գրանցման ամսաթիվը և ստորագրությունը:
Պայմանագիր
------ ------------------ 20 թ. ք.Երևան
Պայմանագրի կողմերը
1.Սույն պայմանագիրը կնքվում է ՀԱՅՀԵՂԻՆԱԿ հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարող հասարակական կազմակերպության /Կազմակերպություն/, որը գործում է ըստ Կանոնադրության /28.11.2003թ. վերագրանցման վկայական թիվ 03Ա 062963/ և
----------------------------------------------------------------------------------------------------------------- /Հեղինակի / միջև:
Սույն պայմանագրի կնքմամբ Հեղինակը կամավոր հիմունքներով անդամակցում է ՀԱՅՀԵՂԻՆԱԿ հասարակական կազմակերպությանը:
Պայմանագրի առարկան
2. Տեքստով և առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունների, գրական, դրամատիկական, երաժշտա-դրամատիկական, բեմական և պարարվեստի դրամատիկական ստեղծագործություններն ուղեկցող երաժշտական ստեղծագործությունների համար գույքային իրավունքների կոլեկտիվ կառավարում:
Պայմանագրի կողմերի իրավունքները և պարտականությունները
3. Հեղինակը հանձնարարում է Կազմակերպությանը իրականացնել իր գույքային իրավունքների կառավարում վերոնշյալ ստեղծագործությունների հրապարակային կատարման, հեռարձակման, ձայնա-տեսագրության և այլ միջոցներով վերարտադրության դեպքում /Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենք, հոդ.63,64/:
4. Սույն Պայմանագրի առարկա հանդիսացող գույքային իրավունքների կառավարումն ապահովելու համար Հեղինակը բացառիկ իրավունք է տալիս Կազմակերպությանը` թույլատրելու վերոնշյալ ստեղծագործությունների օգտագործումն ու հավաքելու ֆիզիկական և իրավաբանական անձանցից /Վճարողներ/ իրեն հասանելիք հեղինակային վարձատրությունը ստեղծագործությունների`
1. հրապարակային կատարումների ------------------------------ /ստորագրություն/
2. հեռարձակման -----------------------------/ստորագրություն/
3. ձայնա-տեսագրության և այլ միջոցներով վերարտադրության --------------------------------/ստորագրություն/
4. Հեղինակը հանձնարարում է Կազմակերպությանը սույն Պայմանագրի 4-րդ կետով նախատեսված իրավունքները կառավարել`
Ա/ Հայաստանի Հանրապետության տարածքում --------------------
/ստորագրություն/
Բ/ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` արտերկրում: ------------------
/ստորագրություն/
Արտերկրում Հեղինակի գույքային իրավունքների կառավարումն ապահովելու նպատակով Կազմակերպությունը հեղինակների շահերի ներկայացման և պաշտպանության փոխադարձ համագործակցության պայմանագրեր է կնքում նմանատիպ կազմակերպությունների հետ, ստանում Հեղինակի ստեղծագործությունների օգտագործման համար նրան հասանելիք վարձատրությունը :
6. Վարձատրությունը ժամանակին հաշվարկման և ճիշտ բաշխման նպատակով Հեղինակը Կազմակերպությունում գրանցում է ստեղծագործությունը: Չգրանցված ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքների կառավարումն ապահովվում է գրանցման պահից:
7.Հեղինակը Կազմակերպությանը տեղյակ է պահում իր բնակավայրի, անուն-ազգանվան, կեղծանվան, բանկային ռեկվիզիտների և գրանցում կատարված փոփոխությունների մասին: Տվյալների բացակայությունը Կազմակերպությունում վերջինիս ազատում է վարձատրությունը ճշտորեն և ժամանակին հավաքելու և Հեղինակին վճարելու իր պարտավորությունները կատարելուց:
8. Սույն պայմանագրով Հեղինակը երաշխավորում է Կազմակերպությանը
գ որ նա իրոք հանդիսանում է նշված ստեղծագործության հեղինակը
գ որ ստեղծագործությունը չի խախտում III- րդ անձանց իրավունքները
գ որ սույն պայմանագրի 3-րդ կետով Կազմակերպությանը փոխանցված իրավունքները չի զիջի III- րդ անձանց:
9. Ի կատարումն Հեղինակի հանձնարարություններիª Կազմակերպությունը սույն պայմանագրով պարտավորվում է.
գ հավաքել և Հեղինակին վճարել նրան հասանելիք վարձատրությունը ստեղծագործության հրապարակային կատարման, հեռարձակման, ձայնատեսագրությամբ և այլ միջոցներով վերարտադրության, վարձույթի, թվային միջավայրում և օգտագործման այլ ձևերի համար
գ Հեղինակի կողմից կազմակերպության ռեպերտուարից որևէ ստեղծագործության բացառման դեպքում այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացնել Վճարողին,
գ ի հայտ բերել Հեղինակի ստեղծագործությունների պոտենցիալ օգտագործողներին /Վճարողներ/
գ Հեղինակի անունից պահանջ և հայց ներկայացնելª ստեղծագործության անօրինական օգտագործման դեպքում հասցված իրական վնասի և բաց թողնված օգուտի կորստյան համար գանձումներ կատարելու վերաբերյալ:
գ գործող օրենսդրության և իր կանոնադրության համապատասխան իրականացնել ցանկացած իրավաբանական այլ գործողություններª Հեղինակի` սույն պայմանագրով իրեն հանձնարարված իրավունքները պաշտպանելու նպատակով :
Ֆինանսական պայմաններ
10. Վարձատրությունը Հեղինակին վճարվում է Կազմակերպության հաշվին մուտքագրվելու օրվանից մեկից-երեք ամսյա ժամկետում:
11. Վարձատրությունը վճարվում է օրենքով սահմանված կարգով հարկերը պահելուց հետո:
12. Կազմակերպության ծախսերը ծածկելու նպատակով վարձատրությունից կատարվում են պահումներ որպես անդամավճարª
գ ՀՀ տարածքում ստեղծագործության օգտագործման համար 15 տոկոս:
գ ՀՀ տարածքում ստեղծագործության օգտագործման համար 15 տոկոս:
գ ՀՀ տարածքից դուրս ըստ փոխհամաձայնության 15 տոկոս:
13. Սույն պայմանագրով Կազմակերպությունը Հեղինակին երաշխավորում է իր վարձատրության և կատարված պահումների վերաբերյալ անարգելք տեղեկատվություն ստանալու հնարավորություն:
Եզրափակիչ դրույթներ
14. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից:
Պայմանագիրը կնքվում է 1 /մեկ/ տարի ժամկետով: Կողմերի առարկությունների բացակայության դեպքում պայմանագրի ժամկետն ինքնաբերաբար երկարաձգվում է£
Հեղինակն իրավունք ունի սույն պայմանագիրը լուծարելª այդ մասին նախապես տեղյակ պահելով Կազմակերպությանը գրավոր ոչ պակաս քան վեց ամիս առաջ:
Կազմակերպությունն իրավունք ունի սույն պայմանագիրը լուծարել Հեղինակի կողմից պայմանագրի խախտման փաստի առկայության դեպքում /կետ 3---7/ այդ մասին գրավոր տեղյակ պահելով Հեղինակին:
15. Սույն պայմանագրի իրացման ընթացքում ծագած հնարավոր վեճերը կողմերի միջև լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքումª դատական կարգով:
16. Պայմանագիրը կազմվում է երկու օրինակից: Մեկը տրվում է Հեղինակին /Հեղինակի ցանկության դեպքում /, մյուսը պահվում է Կազմակերպությունում:
Հեղինակի ԱԱՀ, ------------------------------------------------------------------------------------
Կեղծանունը -----------------------------------------------------
Ստեղծագործական աշխատանքի բնագավառը`
/ կոմպոզիտոր, երգահան, տեքստի հեղինակ, դրամատուրգ, լիբրետոյի
հեղինակ, բեմականացնող, մշակող, վերադաշնակող, պարեր բեմադրող,
բանաստեղծ, թարգմանիչ, բեմադիր ռեժիսոր, բեմադիր նկարիչ,
զգեստներ ձևավորող նկարիչ /.
Հասցե--------------------------------------------------------------------------------------
հեռ.---------------------- բջջ. --------------------------
§Հայհեղինակ¦ ՀԿ Հեղինակ --------------------------
(ստորագրություն)
Տնօրեն` Ս. ՆԵՐՍԻՍՅԱՆ
անձնագիր -------------------------------
ՀՀ ք. Երևան, Կորյունի 19ա
Հեռ. 374 10 52.94.92, 52-63-93
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԳԻՏԱԿԱՆ
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիաի
ՖԻԶԻԿԱ , ԱՍՏՐՈՖԻԶԻԿԱ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ամսագրերում
տպված և արտերկրներում վերահրատարակված հոդվածների
հեղինակային վարձատրություն ստանալու համար անրաժեշտ է ներկայացնել`
1.Անձնագիր
2.Սոցքարտ
3.Բանկային հաշվի համար