Կանոնադրություն

                                                                                        ՏՊԱԳՐՎԱԾ  Է  2 ՕՐԻՆԱԿԻՑ                                                           

                                                                                        ՕՐԻՆԱԿ    N 2

 

ԸՆԴՈՒՆՎԱԾ Է                                                                   ԳՐԱՆՑՎԱԾ Է

“ՀԱՅՀԵՂԻՆԱԿ” ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՎ                                      ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿՈԼԵԿՏԻՎ                                 ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ    28.11.2003թ.

ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐՈՂ                                             ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԸ  211.171.02256.

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ                                  ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՀԱՄԱՐԸ

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ                                                         03Ա 062963

18.12.2015թ-ի  ՈՐՈՇՄԱՄԲ                                                ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԸ   

                                                                                         01538061                                                                                                             

                                                                                                                                                                                                     

                                                                                             

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                          20.03.2012թ. ԳՐԱՆՑՎԱԾ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ

                                                                                          ԹԻՎ ----------- ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑՎԵԼ Է

                                                                                          ՀՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ               
--------------------                                                                ՌԵԳԻՍՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ

Ե. ԵՐԶՆԿՅԱՆ                                                                      <      > _______  201 թ.

              

                                                                                           ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԼԱԼՈՒԹՅԱՆ   ՊԵՏ՝                                                                       

                                                                                            --------------------------------                                                                                                         
                                                                                             Կ. ԱԴԱՄՅԱՆ

 

 

 

 

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

“ՀԱՅՀԵՂԻՆԱԿ”

 

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՎ  ՀԱՐԱԿԻՑ  ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ

 

ԿՈԼԵԿՏԻՎ  ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ  ԿԱՌԱՎԱՐՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

(Նոր խմբագրություն)

 

 

 

 

1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. “ՀԱՅՀԵՂԻՆԱԿ” հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարող հասարակական կազմակերպությունը /այսուհետ` Կազմակերպություն/ հանդիսանում է հեղինակների, կատարողների և  հնչյունագիր արտադրողների  հասարակական կազմակերպություն:

 Կազմակերպությունը ստեղծված է իր  անդամների հոգևոր, ոչ նյութական պահանջները բավարարելու և գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով խթանելու նպատակով: Կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրենսդրության,  ՀՀ  միջազգային  պայմանագրերի և սույն կանոնադրության համաձայն:

1.2. Կազմակերպությունը գործում է օրինականության, կամավորության, իրավահավասարության, ինքնակառավարման և հրապարակայնության սկզբունքներով:

1.3. Կազմակերպությունը չի հետապնդում քաղաքական նպատակներ, չի հարում որևէ քաղաքական հոսանքի:

1.4. Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում` այդ պետությունների  օրենսդրությանը համապատասխան:

1.5. Կազմակերպության  գտնվելու վայրը` ՀՀ, Երևան – 375009, Կորյունի փող. 19.ա:

1.6. Կազմակերպության աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը:

Կազմակերպության  անունն  է`

Հայերեն - “ՀԱՅՀԵՂԻՆԱԿ” հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարող հասարակական կազմակերպություն:

 

2.ՆՊԱՏԱԿՆԵՐԸԽՆԴԻՐՆԵՐԸ  ԵՎ  ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

2.1. Օրենքով սահմանված կարգով իրականացնում է կազմակերպության անդամների ստեղծագործությունների, կատարումների, հնչյունագրերի նկատմամբ իրավունքների  ապահովումը:

2.2. Ներկայացնում է իր անդամների օրինական շահերը դատարանում, պետական, ոչ պետական ու հասարակական մարմնիններում և կազմակերպություններում՝ նրանաց կողմից տրված լիազորությունների  սահմաններում:                                                                      

2.3. Կնքում է թույլտվության համաձայնագրեր ստեղծագործությունները, կատարումները, հնչյունագրերը օգտագործող կազմակերպությունների հետ՝ կողմերի հետ համաձայնեցնելով օգտագործման և վարձատրության պայմանները օրենսդրությամբ սահմանված կարգով.

մասնավորապես` երաժշտական /տեքստով և առանց տեքստի/, դրամատիկական, երաժշտա-դրամատիկական, երաժշտա-գրական, բեմական, պարարվեստի ստեղծագործությունների կատարումների հրապարակային կատարման համար, եթեր հեռարձակման և վերահեռարձակման, այդ թվում նաև մալուխի միջոցով, հանրությանը հաղորդելու միջոցով, վերարտադրության միջոցով և կոլեկտիվ հիմունքով այլ միջոցներով օգտագործման համար տրված  լիազորությունների  սահմաններում:

2.4. Օրենքով սահմանված կարգով հավաքում, բաշխում և վճարում է հեղինակային վարձատրություն` հեղինակների, կատարողների, հնչյունագիր արտադրողների  կողմից  տրված     լիազորությունների  սահմաններում:

2.5. Օրենքով սահմանված կարգով պահպանվող և չպահպանվող օբյեկտների միաժամանակյա օգտգործման  դեպքում, երբ հնարավոր չէ չգանձել չպահպանվող օբյեկտի օգտագործման դիմաց, գումարի այդ մասը փոխանցում է իր ստեղծած համապատասխան ստեղծագործական հիմնադրամներ:

2.6. Օրենքով սահմանված կարգով հեղինակի կամ հեղինակային իրավունքի այլ իրավատիրոջ կողմից քաղաքացիական oենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետում չպահանջված գումարն օգտագործում է ի շահ հեղինակային կամ  հարակից իրավունքների այլ իրավատերերի և կազմակերպության զարգացման:  

2.7. Օրենքով սահմանված կարգով գրանցում և հաշվառում է իր անդամներին և նրանց օգտագործվող ստեղծագործությունները, կատարումները, տալիս գրանցման մասին փաստաթուղթ: Իրավատերերի ցանկության դեպքում ի պահ է վերցնում հեղինակի ստեղծագործությունը կամ հարակից իրավունքների օբյեկտը և տալիս համապատասխան փաստաթուղթ:

2.8. Վարում է բանակցություններ և իր իրավասության սահմաններում կնքում համաձայնագրեր /պայմանագրեր/ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա կազմակերպությունների և օգտագործողների հետ` իր  անդամների ստեղծագործություններն, կատարումները  օգտագործելու վերաբերյալ:

2.9. Կազմակերպում և մասնակցում է հեղինակային  և հարակից իրավունքների պահպանության հարցերով կոնֆերանսների, գիտաժողովների, փառատոնների և այլ միջոցառումների:

2.10. Օրենքով սահմանված կարգով հրատարակում է տեղեկատուներ, ստեղծում է հեղինակների և նրանց  ստեղծագործությունների, կատարողների՝ նրանց կողմից  կատարումների, հնչյունագիր արտադրողների՝  նրանց կողմից արտադրված հնչյունագրերի  վերաբերյալ տվյալների բանկ, համակարգում, մշակում և տարածում հեղինակային և հարակից իրավունքների  պահպանության բնագավառում տեղեկությունները, զարգացնում համագործակցությունն այլ երկրների նմանատիպ կազմակերպությունների հետ:

 

3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ    ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

3.1. Կազմաերպությունը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ  ՀՀ Պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից պետական գրանցում ստանալու պահից:

3.2. Կազմակերպությունն ունի իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքները և պաշտպանությունները

ա) ունի գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, կնիք, դրոշմ, անվանում,   հաշվարկային հաշիվներ բանկերում` թե ՀՀ և թե օտարերկրյա արժույթով.

բ) իր անունից կարող է ձեռք բերել գույքային և ոչ գույքային իրավունքներ, հայցվոր կամ  պատասխանող հանդես գալ դատարանում, միջնորդ դատարանում:

3.3. Կազմակերպությունն ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը, խնդիրները, նպատակները և գործունեության ձևերը:

3.4. Կազմակերպությունն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակները և խնդիրները իրականցնելու համար, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`

ա) տեղեկություն տարածել իր գործունեության մասին

բ) հիմնադրել լրատվության միջոցներ

գ) ներկայացնել և պաշտպանել իր և իր անդամների իրավունքերը և օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում.

դ) ստեղծել օտարերկրյա պետություններում ներկայացուցչություններ իրենց օրենսդրությանը համապատասխան:

3.5. Կազմակերպությունն իրավունք ունի`

ա) պայմանագրային հարաբերությունների մեջ մտնել պետական և ոչ պետական հիմնարկների, ձեռնարկությունների, կազմակերպությունների և անհատ  անձանց հետ.

բ) ստանալ կամ այլ պայմաններով, այդ թվում նաև` անվճար օգտագործել շինություններ, շենքեր, սարքավորումներ, հիմնական միջոցներ, տրանսպորտ, օրենքով չարգելված այլ իրեր և գույք.           

գ) կազմավորել իր ֆինանսական ռեսուրսները փոխառու միջոցների ներգրավմամբ, ՀՀ և այլ պետություններում ստանալ բանկային վարկեր.

դ) օտարել, վարձակալության տալ, փոխանակել, ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ ձևով փոխանցել իրավունքները.

ե) ինքնուրույն պլանավորել իր գործունեությունը, հիմնել տնտեսական ընկերություններ, որոշել տնտեսական ընկերության կառուցվածքը, ստորաբաժանումները, կառավարման համակարգը.

զ) իրականացնել ինքնուրույն  արտաքին գործունեություն, իր անդամներին և այլ անձաց գործուղել արտասահմանյան երկրներ, հրավիրել այլ երկրներից քաղաքացիներ.

է) իր եկամուտներից ստեղծել ինչպես  անդամների, այնպես էլ Կազմակերպության աշխատակազմի Խրախուսման ֆոնդ:

ը) իր եկամուտներից ստեղծելԿազմակերպության զարգացման ֆոնդ:

 

4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԴԱՄՆԵՐԻ

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4.1. Կազմակերպության անդամ կարող է դառնալ ՀՀ քաղաքացի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացի, որն ընդունում է սույն Կանոնադրությունն ու նրանում սահմանված խնդիրները, նպատակները: Կազմակերպության անդամները հեղինակները, կատարողները և հնչյունագիր արտադրողներն են:

Հեղինակ` ֆիզիկական անձ, ում ստեղծագործական աշխատանքի արդյունքը գրականության, արվեստի և գիտության ոլորտի ստեղծագործությունն է:

Կատարող՝   երգիչ, երաժիշտ, պարող, դիրիժոր, խմբավար և այլ անձ, ովքեր, երգում են, արտասանում, կարդում, նվագում կամ այլ ձևով  կատարում են երաժշտական, երաժշտա-    գրական, խոսքով կամ առանց խոսքի ստեղծագործություններ,  ինչպես նաև ժողովրդական բանահյուսության և արվեստի ստեղծագործություններ:

Հնչյունագիր արտադրող՝ անձ, որի նախաձեռնությամբ կամ պատասխանատվությամբ  իրականացվում է կատարման կամ այլ հնչյունների ներկայացման  առաջին ամրագրումը:

4.2. Կազմակերպության անդամ դառնալ ցանկացողները կազմակերպության հեղինակային խորհրդին ներկայացնում են գրավոր դիմում:                                                                   

4.3. Կազմակերպության անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է հեղինակային Խորհուրդը:

4.4.   Կազմակերպության անդամն իրավունք ունի`

ա)     ընտրել և ընտրվել  կազմակերպության  ղեկավար մարմիններում.

բ) ներկայացնել կազմակերպության ղեկավար մարմիններին կազմակերպության աշխատանքները բարելավելու նպատակով առաջարկություններ և դիմումներ.

գ) Ստանալ սպառիչ տեղեկատվություն Կազմակերպության գործունեության մասին.

դ) ազատ դուրս գալ կազմակերպությունից.

ե) կատարել բարեխղճորեն իր վրա դրված պարտականությունները.

զ) բողոքարկել ղեկավար մարմինների որոշումները վերադաս մարմնիններ, ինչպես նաև դատարան՝ կանոնադրությամբ սահմանված կարգով:

4.5. Անդամների պարտականությունները՝

-  մուծել անդամավճարները.

- պարտաճանաչ կատարել կանոնադրական պահանջները:

4.6. Կազմակերպության կանոնադրության, կարգապահական կանոնները խախտող կազմակերպության անդամի նկատմամբ Հեղինակային Խորհրդի կողմից կարող են կիրառվել կարգապահական   տույժի միջոցներ` ընդհուպ կազմակերպության անդամությունից հեռացումը:

5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

5.1. Կազմակերպության բարձրագույն մարմինը համարվում է Ընդհանուր ժողովը, որը հրավիրվում է չորս տարին մեկ անգամ, հեղինակային խորհրդի կողմից:

5.2. Կազմակերպության Ընդհանուր ժողովի լիազորությունների թվում է Կազմակերպության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը:

5.3.  Կազմակերպության հիմնադիրների ժողովը կարող է տեղի ունենալ ինչպես նրանց համատեղ հավաքի ձեւով, այնպես էլ հեռակա կարգով՝ հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ, կազմելով համապատասխան արձանագրություն կամ փոխանակելով փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս ճշգրիտ որոշելու, որ փաստաթուղթը ելնում է նրանում որպես հեղինակ նշված անձից: Հիմնադիր ժողովը կարող է տեղի ունենալ մեկ կամ մի քանի նիստով կամ փուլով՝ առանց դրանց միջեւ ընկած ընդհատումների ժամկետային սահմանափակումների:

5.4. Կազմակերպության արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրվում է Կազմակերպության  անդամների մեկ երրորդի, կամ Վերստուգիչի պահանջով, ոչ ուշ քան տասնչորս օրացուցային օրվա ընթացքում, որի օրակարգի, անցկացման տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները պետք է ծանուցվեն  հերթական ժողովի հրավիրման համար նախատեսված եղանակով կանոնադրությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ քան ժողովի անցկացման օրվանից երեք օր առաջ:

5.5.  Կազմակերպության Ընդհանուր Ժողովի բացառիկ իրավասության հարցերն են`

ա) Կազմակերպության Կանոնադրության հաստատումը, նրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելը,  ինչպես նաև նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատումը:

բ)  Կազմակերպության Նախագահի, Հեղինակային Խորհրդի և Վերստուգիչի ընտրումը, կազմի փոփոխումը կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը և ետ կանչումը:

գ)    Կազմակերպության լուծարումն ու վերակազմակերպումը.

դ) Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը:

5.6. Սահմանված հարցերի ուղղությամբ որոշումներն ընդունվում են Կազմակերպության բոլոր անդամների ձայների երկու երրորդի մեծամասնությամբ:

5.7. Ընդհանուր Ժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե մասնակցում են բոլոր անդամների  կեսից ավելին:

5.8. Կազմակերպության Նախագահը, Հեղինակային Խորհուրդը և Վերստուգիչն ընտրվում են Ընդհանուր Ժողովի կողմից`  չորս տարի ժամկետով:

 

6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ  ԽՈՐՀՈՒՐԴԸ

6.1. Իրականացնում է Կազմակերպության աշխատանքների ղեկավարումը:

6.2. Ընտրում  է Կազմակերպության Գլխավոր Տնօրեն, հաստատում է Գլխավոր Տնօրենի կողմից ներկայացված Կազմակերպության գործադիր մարմնի կառուցվածքն ու հաստիքացուցակը, սահմանում է աշխատակիցների վարձատրության կարգը: Գլխավոր Տնօրենը ընտրվում է չորս տարի ժամկետով:

6.3. Կազմակերպում և վերահսկում է Ընդհանուր Ժողովի որոշումների կատարումը: Իրավասու է ընդունել որոշում՝ Կազմակերպության մասնաճյուղեր և ներկայացուցչություններ ստեղծելու և լուծարելու մասին:

6.4. Քննարկում և հաստատում է Կազմակերպության  եկամուտների ու ծախսերի նախահաշիվը, վերահսկում է դրա կատարումը:

6.5. Կազմակերպության Հեղինակային Խորհրդի նիստերը հրավիրվում են ոչ պակաս, քան տարին երկու անգամ: Այն իրավասու է որոշումներ ընդունելու անդամների 2/3 առկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ:

6.6 Կազմակերպության Հեղինակային Խորհրդի Նախագահի կամ անդամներից հինգի պահանջով կարող է հրավիրվել արտահերթ նիստ:

6.7. Կազմակերպության Նախագահը ի պաշտոնե հանդիսանում է նաև Հեղինակային Խորհրդի նախագահ:

Կազմակերպության նախահագը`

- ներկայացնում է  Կազմակերպությունը պետական և ոչ պետական Կազմակերպություններում, ինչպես ՀՀ-ում այնպես էլ դրա  սահմաններից դուրս.

- հրավիրում է Կազմակերպության Հեղինակային Խորհրդի նիստեր.

-կոորդինացնում է Կազմակերպության Հեղինակային Խորհրդի Տնօրենի և Վերստուգիչի գործունեությունը.

-կազմում է նիստերի արձանագրությունները:

6.8. Կազմակերպության Գլխավոր Տնօրենը ապահովում է  Կազմակերպության ընթացիք գործունեությունը.

ա) ներկայացնում է կազմակերպությունը առանց լիազորագրի.

բ)   ընդունում և ազատում է հաստիքային աշխատողներին.

գ)  տալիս  հրամաններ և կարգադրություններ.

դ)  կազմակերպության գլխավոր տնօրենը իրավասու է որոշում ընդունել գույք ձեռք բերելու, տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու, այդ թվում օտարելու և օրենքով սահմանված կարգով դուրս գրելու վերաբերյալ, անկախ չափից ու տեսակից:

ե) կնքում է պայմանագրեր և համաձայնագրեր, ստորագրում է ֆինանսական փաստաթղթեր, տալիս   լիազորագրեր:

6.9. Կազմակերպության ֆինանսական գործունեության հսկողությունն իրականացնում է Կազմակերպության Վերստուգիչը:

6.10. Վերստուգիչը որոշումներն ընդունում է միանձնյա:

 

7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ  ԵՎ

ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆԳԸ

7.1. Կազմակերպության միջոցները գոյանում են

- անդամավճարներից

- ՀՀ և օտարերկրյա իրավաբանական անձանց և  անհատ քաղաքացիների, աշխատավորական կոլեկտիվների, հասարակական կազմակերպությունների և պետական հիմնարկների, արտասահմանյան, ազգային, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների նվիրատվություններից.

- բանկային հիմնարկներից և այլ վարկատուներից  ստացված վարկերից.

- տնտեսական ընկերությունների գործունեությունից փոխանցված եկամուտներից.

- ՀՀ Օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

7.2. Կազմկերպության միջոցներն օգտագործվում են  նրա կանոնադրական  խնդիրների և կազմակերպչական ծախսերի իրականացման համար:

7.3. Տարեկան ընդհանուր ծախսերում Կազմակերպչական ծախսերի մասնաբաժնի առավելագույն չափը կազմում է 90 տոկոս:

 

8. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

8.1. Կազմակերպությունը վերակազմակերպվում է և լուծարվում Ընդհանուր ժողովի որոշմամբ` անդամների ձայների երկու երրորդի կողմ քվեարկելու դեպքում, կամ ՀՀ Օրենսդրությամբ սահամաված կարգով.

8.2. Կազմակերպության լուծարման դեպքում Ընդհանուր Ժողովի կողմից ընտրվում է լուծարքային հանձնաժողով, որը ներկայացնում է Կազմակերպության վերջնահաշվարկը: Լուծարումից հետո Կազմակերպության մնացած միջոցներն օգտագործվում են նրա կանոնադրական նպատակների իրականացման համար, իսկ եթե դա անհնար է ապա փոխանցվում է պետական բյուջե:

 

 

Կանոնադրությունը կազմված է՝ 18.12.2015թ-ին: