Թույլտվության պայմանագիր

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ  N ___

Հրապարակված ստեղծագործությունների հրապարակային կատարման վերաբերյալ

/համերգ, թատրոն, թատերականացված, էստրադային ներկայացումներ, շոուներ,

շնորհանդեսներ, սպորտային և այլ միջոցառումներ կազմակերպողների համար/

 

 

ք.Երևան                                                                                     «___»__________ 201__թ.                

 

Հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարող «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» հասարակական կազմակերպությունը,  հիմնվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, 2006թ. հունիսի 15-ին ընդունված  «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ Կառավարության հեղինակային վարձատրության դրույքաչափերի մասին 11.01.2007թ.  թիվ 506-Ն  որոշման և 2003թ. նոյեմբերի 28-ին ՀՀ Պետական Ռեգիստրի Կենտրոնական մարմնի կողմից գրանցված իր Կանոնադրությանը (վկայական թիվ 03Ա 062963), (հետագայում` Կազմակերպություն) ի դեմս  գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանի,  մի    կողմից և _____________________________________________________________________________________  (հետագայում` Օգտագործող), որն իրականացնում է իր գործունեությունը ________________________ __________________________________________________________________________ համաձայն   

(կանոնադրություն, վկայականի Nօ, երբ է գրանցված)

 

ի դեմս  տնօրեն ____________________________________________________________________, մյուս կողմից, (այսուհետ` Կողմեր), հաշվի առնելով այն հանգամանքը, որ,

 

v  կազմակերպությունը` ստանձնելով հեղինակների և նրանց իրավահաջորդների, ինչպես նաև արտասահմանյան հեղինակների և նրանց իրավահաջորդների շահերը ներկայացնող և նրանց գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների լիազորությունները, սույն Պայմանագրով հեղինակների և նրանց իրավահաջորդների անունից Օգտագործողին թույլտվություն է տալիս իրականացնելու  հեղինակների հրապարակված ստեղծագործությունների հրապարակային կատարում 

v  Օգտագործողը լինելով միջոցառման կազմակերպողը կամ կատարողների գործակալը,  իր գործունեությունն իրականացնելու նպատակով սույն Պայմանագրով ստանում է Կազմակերպության ռեպերտուարում ընդգրկված հրապարակված ստեղծագործությունների հրապարակային կատարման համար  թույլտվություն

v  սույն Պայմանագիրը չի տարածվում կատարողների և հնչյունագիր արտադրողների իրավունքների պահպանության վրա

 

կնքեցին սույն թույլտվության պայմանագիրը (հետագայում` Պայմանագիր) հետևյալի մասին.

 

  1. 1.   ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1.1.             ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ – հեղինակի համաձայնությամբ իրականացված   գործողություն, որն առաջին անգամ ստեղծագործությունը մատչելի է դարձնում հանրությանը այն հրապարակելու, հրապարակայնորեն կատարելու, հրապարակայնորեն ցուցադրելու, եթեր  հեռարձակելու կամ այլ միջոցներով:

 

1.2.            ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՏԱՐՈՒՄ  -  դրամատիկական, երաժշտա-դրամատիկական, տեքստով կամ առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունների, ինչպես նաև դրամատիկական երկն ուղեկցելու համար հատուկ գրված երաժշտական ստեղծագործությունների հրապարակային կատարում:

1.3.            ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԵՊԵՐՏՈՒԱՐ - հեղինակային իրավունքը պահպանվող գրական, դրամատիկական, երաժշտա-դրամատիկական, տեքստով կամ առանց տեքստի երաժշտական, պարարվեստի, բեմանկարչության ցանկացած հրապարակված ստեղծագործություն:

1.4.            ՕԳՏԱԳՈՐԾՈՂ - համերգներ, թատերականացված կամ էստրադային     ներկայացումներ, շոուներ, շնորհանդեսներ, սպորտային և այլ միջոցառումներ 
կազմակերպող անձ  կամ կատարողի (կատարողների խմբի) գործակալ:  

                     

  1. 2.    ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

2.1.            Կազմակերպությունը սույն Պայմանագրով որոշված պայմաններով Օգտագործողին ոչ բացառիկ թույլտվություն է տալիս իրականացնելու Հայաստանի  Հանրապետության տարածքում Կազմակերպության ռեպերտուարում ընդգրկված հրապարակված ստեղծագործությունների հրապարակային կատարում:

2.2.              Օգտագործողը պարտավորվում է օգտագործել միայն այն ստեղծագործությունները, որոնք նույնացված են անվանումով, հեղինակի անուն-ազգանվամբ:

2.3.            Օգտագործողն իրավասու չէ առանց հեղինակից ստացված թույլտվության փոփոխություններ կամ լրացումներ կատարելու ստեղծված ստեղծա­գոր­ծու­­թյուններում, ինչպես նաև օգտագործել դրանք կրճատված տեսքով:

2.4.            Օգտագործողն իրավունք չունի  երրորդ կողմին զիջել հրապարակային
կատարման համար սույն Պայմանագրով ստացված թույլտվությունը, առանց այդ 
մասին  Կազմակերպության գրավոր համաձայնության:

2.5.            Սույն թույլտվությունը  չի տարածվում ստեղծագործությունների օգտագործման
այն ձևերի վրա, որոնք որոշված չեն սույն Պայմանագրով:

   

3.  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ,

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

3.1.            Սույն  Պայմանագրով, Օգտագործողը Կազմակերպության ռեպերտուարում ընդգրկված      հրապարակված ստեղծագործությունների հրապարակային կատարման համար վճարում է Կազմակերպությանը հեղինակային վարձատրություն համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 11 Հունվարի 2007թ.  N 506-Ն  որոշման: Վարձատրությունը կատարվում է համաձայն երկկողմանի ստորագրված և դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի:

3.2.            Oգտագործողը պարտավորվում է Կազմակերպությանը տրամադրել իր եկամուտների վերաբերյալ տեղեկություններ և հեղինակային վարձատրության վճարման ենթակա գումարի հաշվարկը ըստ  ներկայացված ձևերի` միջոցառման ավարտից  15 օրից  ոչ ուշ («Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենք հոդ.63):

3.3.            Հեղինակային վարձատրության վճարման համար սույն Պայմանագրի 3.2 կետով նախատեսված ժամկետների խախտման դեպքում Oգտագործողը Կազմակերպությանը վճարում է տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա գումարի 0,1 տոկոսի չափով:  

 

 

4. ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

 

4.1.            Կազմակերպությունը երաշխավորում է կարգավորել հեղինակների և նրանց իրավահաջորդների` Օգտագործողին ներկայացված բոլոր հնարավոր գույքային պահանջները` նրանց ստեղծագործությունների սույն Պայմանագրով որոշված հրապարակային կատարման հետ:

4.2.            Օգտագործողը երաշխավորում է, որ հեղինակների և նրանց իրավահաջորդների հետ սույն Պայմանագրով նախատեսված բոլոր հաշվարկները կիրականացվեն միայն Կազմակերպության միջոցով:

4.3.            Հեղինակային  վարձատրության հետ կապված բոլոր տեսակի հարկերն ու պահումները կատարվում են Կազմակերպության կողմից`  ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

5.  ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ

 

5.1.            Օգտագործողը պարտավորվում է Կազմակերպության ներկայացուցչին տրամադրել սույն Պայմանագրով վճարման ենթակա հեղինակային վարձատրության հաշվարկման և ճշգրտման համար  անհրաժեշտ բոլոր ֆինանսական փաստաթղթերը  («Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենք հոդ.63 կետ 6):

5.2.            Օգտագործողը պարտավորվում է իր ցանկացած միջոցառման ժամանակ անվճար տեղ հատկացնել կազմակերպության ներկայացուցչին` ստուգիչ լսումներ անցկացնելու նպատակով:

5.3.            Կազմակերպությունը պարտավորվում է պահպանել նշված ստուգումների ժամանակ ստացված տեղեկատվության գաղտնիությունը:

 

6. ՎԵՃԵՐԻ  ԼՈՒԾՈՒՄԸ            

 

6.1.            Սույն Պայմանագրի շրջանակներում Օգտագործողի և Կազմակերպության միջև տարաձայնություններն ու վեճերը լուծվում են խաղաղ բանակցությունների միջոցով:

6.2.            Չկարգավորված վեճերը լուծվում են դատական կարգով՝ ՀՀ օրենսդրության համաձայն:

 

7.  ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՄ ՓՈՓՈԽՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

7.1.            Սույն Պայմանագիրն ուժի մեջ է  մտնում ստորագրման պահից՝  

«___»_____________ 201__թ.

7.2.            Պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով, որի գործողության սկիզբը սահմանվում է՝   

«___»_____________ 201__թ.:

7.3.            Պայմանագիրը կարող է լուծարվել Կողմերից մեկի գրավոր տեղեկացմամբ՝  պայմանագիրը լուծարելու կամ փոփոխելու մասին, բայց ոչ  ուշ  30 օրից` սկսած պայմանագրի լուծարման ենթակա ժամկետից:

7.4.            Եթե Օգտագործողը չի կատարում սույն Պայմանագրով ստանձնած պարտավորությունները կամ ներկայացնում է հեղինակային վարձատրության որոշման  համար անհրաժեշտ ոչ ճիշտ կամ թերի տեղեկություններ, Կազմակերպությունն իրավասու է միակողմ լուծարել սույն պայմանագիրը:

7.5.            Սույն Պայմանագրի գործողության դադարումից հետո նրա երրորդ կետի դրույթները մնում են ուժի մեջ այնքան  ժամանակ, մինչև չկատարվեն սույն Պայմանագրից բխող Օգտագործողի վճարման հետ կապված պարտավորությունները:

 

 

7.6.            Պայմանագրի լուծարումը զրկում է Օգտագործողին Կազմակերպության ռեպերտուարում ընդգրկված ստեղծագործությունների հրապարակային կատարման իրավունքից: Սակայն  Օգտագործողն իրավասու է համապատասխան թույլտվության համար կրկին դիմել Կազմակերպությանը:

 

8.  ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

8.1.            Այն Կողմը, որի մոտ կատարվում են իրավա-կազմակերպչական կարգի փոփոխություններ և կամ որը դադարեցնում է իր գործունեությունը, այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացնում է մյուս  Կողմին:

8.2.            Սույն Պայմանագրում փոփոխություններն ու լրացումները կատարվում են Կողմերի փոխադարձ համաձայնությամբ և գրավոր:

8.3.            Սույն Պայմանագիրը կազմված և ստորագրված է  երկու հավասարազոր օրինակից` մեկական օրինակ Կողմերից  յուրաքանչյուրի համար:

 

Կողմերի գտնվելու վայրը և բանկային տվյալները.

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝

ՕԳՏԱԳՈՐԾՈՂ`

 

 

ՀՎՀՀ`    01538061

ՀՎՀՀ՝

Հաշիվ`163038104952, Հայէկոնոմբանկի Մյասնիկյան բաժանմունք

Հաշիվ`Հ/Հ

Հասցե` Երևան 0009, Կորյունի 19ա

Հասցե`

Հեռախոս`+374 10 52-94-92

Հեռախոս`

«ՀԱՅՀԵՂԻՆԱԿ»

հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարող հասարակական կազմակերպություն

 

 

Գլխավոր տնօրեն՝

 

 

Սուսաննա Ներսիսյան

Տնօրեն՝