ՕՐԱԿԱՐԳ

Մար 20, 2025

ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳ

 

     1.   Հայաստանի Հանրապետության 10  (տասը) մարզերում (Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի) Կազմակերպության մասնաճյուղերի ստեղծման, մասնաճյուղերի կանոնադրությունների հաստատման և պետական հաշվառման ներկայացման, մասնաճյուղերի տնօրենի նշանակման մասին․

    ա)  Հայաստանի Հանրապետության 10 (տասը) մարզերում (Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի) ստեղծել Կազմակերպության մասնաճյուղեր․

    բ)  հաստատել Կազմակերպության մասնաճյուղերի (Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի) կանոնադրությունները․

    գ)  Կազմակերպության  մասնաճյուղերի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել ՀՀ քաղաքացի Կարինե Հովհաննեսի Սագարյանին․

    դ)  Կազմակերպության մասնաճյուղերի կանոնադրությունները Կազմակերպության Գլխավոր տնօրենի կողմից ներկայացնել պետական հաշվառման ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն։

 

 

       2. Կազմակերպության «Գանձանակ» սահմանափակ պատասխանատվության ընկերություն հիմնադրելու, ընկերության կանոնադրության հաստատման և պետական գրանցման ներկայացման, ընկերության տնօրենի նշանակման մասին․


   ա) հիմնադրել Կազմակերպության «Գանձանակ» սահմանափակ պատասխանատվության ընկերություն․

    բ) հաստատել Կազմակերպության «Գանձանակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրությունը․

    գ) Կազմակերպության «Գանձանակ» սահմանափակ պատասխանատվության ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել ՀՀ քաղաքացի Սեդա Հայկի Ազիզյանին․

     դ) Կազմակերպության «Գանձանակ» սահմանափակ պատասխանատվության ընկերության կանոնադրությունը Կազմակերպության Գլխավոր տնօրենի կողմից ներկայացնել պետական գրանցման ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն։