"Հայհեղինակ" ՀԿ արտահերթ համաժողով - Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում 28.11.2024 13:00

Նմբ 21, 2024

Հարգելի հեղինակներ․

     «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ սույն գրությամբ ծանուցում ենք ձեզ «Հայհեղինակ» հասարակակական կազմակերպության արտահերթ Համաժողովի հրավիրման մասին։

    Հեղինակային խորհուդը 2024 թվականի հոկտեմբերի 15-ին որոշում է ընդունել կազմակերպության արտահերթ Համաժողով հրավիրելու և նրա օրակարգը հաստատելու մասին։

 

ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳԸ

1 Արտահերթ Համաժողովի նախագահի ընտրության մասին

2 Արտահերթ Ժողովի քարտուղարի ընտրության մասին

3 Արտահերթ Համաժողովի աշխատանքային մարմինների ընտրության մասին /նախագահություն, քարտուղարություն, հաշվիչ հանձնաժողով/։

4 Արտահերթ Համաժողովի անցկացման կանոնակարգը հաստատելու մասին

5 «Հայհեղինակ» կազմակերպության Գլխավոր տնօրենի աշխատանքից ազատման մասին դիմումը ի գիտություն ընդունելու և  նրա հրաժարականը հաստատելու մասին

6 ««Հայհեղինակ» հասարակական կազմակերպության նախագահի հաշվետվությունը կազմակերպության 2023-2024 թվականների գործունեության մասին

7 Կազմակերպության նոր խմբագրությամբ կանոնադրությունը ընդունելու և պետական գրանցման ներկայացնելու մասին

8 Կազմակերպության Իրավատերերի խորհրդի ընտրության մասին

9 Կազմակերպության Վերստուգիչ հանձնաժողովի ընտրության մասին

10 Կազմակերպության Գլխավոր տնօրենի ընտրության մասին

11․ Կազմակերպության կառուցվածքը հաստատելու մասին

      Արտահերթ Համաժողովը տեղի կունենա 2024 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 13․00-ին, Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահի դահլիճում /հասցեն՝ ք․ Երևան, Աբովյան փող․, N 2/: Համաժողովի մասնակիցների գրանցումը համերգասրահում կիրականացվի ժամը 12․00-ից։ Համաժողովին մասնակցության պատգամաթերթ ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով կամ անձը անհատականացնող այլ փաստաթղթով։

     Արտահերթ Համաժողովին մասնակցության և նրա օրակարգի վերաբերյալ ծանուցված լինելու մասին խնդրում ենք  անցնել հղմամբ և տեղեկացնել մեզ՝  սեղմելով գրանցման կոճակը, որն ակտիվ է մինչև ս․ թ․ նոյեմբերի 27-ը՝ ժամը 15․00-ն։

     Արտահերթ Համաժողովի վերաբերյալ այլ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ մեր պաշտոնական կայքից https://www.armauthor.am/ կամ կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով․ +374 10 52-63-93, +374 10 52-73-50 +374 99 11-36-63։     

                                                                  «Հայհեղինակ» հասարակական կազմակերպություն

 

 

Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ դաշտերը: