Nov 21, 2024

Հարգելի հեղինակներ և իրավատերեր․

     «Հայհեղինակ» հասարակական կազմակերպության կանոնադրության 11-րդ կետին համապատասխան՝ սույն գրությամբ ծանուցում ենք ձեզ Կազմակերպության արտահերթ Համաժողովի հրավիրման մասին։

    Հեղինակային խորհուրդը 2024 թվականի հոկտեմբերի 15-ին որոշում է ընդունել Կազմակերպության արտահերթ Համաժողով հրավիրելու և նրա օրակարգը հաստատելու մասին։

 

ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳԸ

1 Արտահերթ Համաժողովի նախագահի ընտրության մասին

2 Արտահերթ Ժողովի քարտուղարի ընտրության մասին

3 Արտահերթ Համաժողովի աշխատանքային մարմինների ընտրության մասին /նախագահություն, քարտուղարություն, հաշվիչ հանձնաժողով/։

4 Արտահերթ Համաժողովի անցկացման կանոնակարգը հաստատելու մասին

5 «Հայհեղինակ» կազմակերպության Գլխավոր տնօրենի աշխատանքից ազատման մասին դիմումը ի գիտություն ընդունելու և  նրա հրաժարականը հաստատելու մասին

6 ««Հայհեղինակ» հասարակական կազմակերպության նախագահի հաշվետվությունը կազմակերպության 2023-2024 թվականների գործունեության մասին

7 Կազմակերպության նոր խմբագրությամբ կանոնադրությունը ընդունելու և պետական գրանցման ներկայացնելու մասին

8 Կազմակերպության Իրավատերերի խորհրդի ընտրության մասին

9 Կազմակերպության Վերստուգիչ հանձնաժողովի ընտրության մասին

10 Կազմակերպության Գլխավոր տնօրենի ընտրության մասին

      Արտահերթ Համաժողովը տեղի կունենա 2024 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 13․00-ին, Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահի դահլիճում /հասցեն՝ ք․ Երևան, Աբովյան փող․, N 2/:

     Արտահերթ Համաժողովին մասնակցության և նրա օրակարգի վերաբերյալ ծանուցված լինելու մասին խնդրում ենք  անցնել հղմամբ և տեղեկացնել մեզ՝  սեղմելով գրանցման կոճակը, որն ակտիվ է մինչև ս․ թ․ նոյեմբերի 27-ը՝ ժամը 15․00-ն։

 

 

     Արտահերթ Համաժողովի վերաբերյալ այլ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ մեր պաշտոնական կայքից /https://www.armauthor.am/ կամ կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով․ +374 10 52-63-93, +374 10 52-73-50  +374 99 11-36-63     

                                                                  «Հայհեղինակ» հասարակական կազմակերպություն

 

 

Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ դաշտեր: