Վարչական ծախսերի բաշխումը
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայհեղինակի Հեղինակային Խորհրդի
18.01.2011 թ. Որոշմամբ
Նախագահ Ե.Երզնկյան
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
Վարչական ծախսերի բաշխման վերաբերյալ
Անդամավճարները, որոնք պահվում են հոնորարներից փաստացի գոյացած ծախսերը փակելու համար բաշխվում են հետևյալ ձևով.
1. աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված այլ ծախսեր:
2. պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ:
3. գործուղումներ և ծառայողական ուղևորություններ:
4. գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր:
5. կոմունալ ծառայությունների վճար:
6. միջազգային կառույցների փոխանցումներ:
7. բաժանորդագրություն, տպագրություն:
8. բանկային ծախսեր:
9. նոտարական իրավաբանական ծառայություն:
10. այլ ծախսեր հեղինակային խորհրդի որոշմամբ:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայհեղինակի Հեղինակային Խորհրդի
18.01.2011 թ. Որոշմամբ
Նախագահ Ե.Երզնկյան
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
Ժամկետանց հոնորարի բաշխման մասին
Համաձայն ՀՀ օրենսդրության, և ,,Հայհեղինակ,, կազմակերպության կանոնադրության, չպահանջված գումարները, որոնք համարվում են ժամկետանց, Հեղինակային Խորհրդի որոշումով բաշխվում է հետևյալ ձևով.
ա) ի օգուտ կազմակերպության զարգացման /սարքավորումների ձեռքբերում, ծրագրերի ապահովում, տարածքի վերանորոգում/:
բ) Հայհեղինակ կազմակերպության կարիքավոր հեղինակներին ֆինանսական օգնություն:
գ) Հոնորարների վերաբաշխում այն հեղինակների միջև, որոնց ստեղծագործությունները կատարվել են համապատասխան միջոցառման ժամանակ:
դ) Հեղինակային Խորհրդի այլ որոշման համաձայն: