Չպահանջված հոնորարների կանոններ
Չպահանջված հոնորարների ճշգրտման համար միջոցներ ձեռնարկելու կանոններ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օգտագործող և վճարող կազմակերպությունների կողմից ներկայացված ցուցակում շատ հաճախ բացակայում են հեղինակների անունները, կամ ընդգրկված են լինում հեղինակի անունը առանց ստեղծագործության մատնանշմամբ, համաձայն ՀՀ օրենսդրության, երեք տարվա ընթացքում՝ ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպությունը պարտավոր է ձեռնարկել հետևյալ միջոցներ անհայտ հեղինակներին ի հայտ բերելու և չպահանջված հոնորարները բաշխման և հասցեատիրոջը հասցնելու գործում՝
1. Տեղադրել ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպան կայքում անհայտ հեղինակների ցանկը՝ հետագայում հայտնաբերելու և իրենց հասանելիք գումարները անհայտ հաշվից իրավատիրոջը փոխանցելու նպաատակով:
2. Կայքում տեղադրել անհայտ ստեղծագործությունների անվանումները:
3. Տեսուչների միջոցով տեղեկացնել օգտագործող կազմակերպություններին հստակեցված ծրագրեր ներկայացնելու համար:
4. Ենթադրվող հեղինակի անունով ուղարկել համապատասխան հարցման թերթիկ: Հարցման թերթիկը հաստատվում է Հեղինակային Խորհրդի կողմից:
5. Գրություններ ուղարկել համապատասխան Ստեղծագործական Միություններ՝ հեղինակներին փնտրելու և հայտնաբերելու նպատակով:
6. Հնարավոր այլ միջոցներով հայտնաբերել անհայտ հեղինակներին չպահանջված ստեղծագործույունների հոնորարները հասցեատիրոջը հասցնելու նպատակով: