«Հայհեղինակ» հասարակական կազմակերպության արտահերթ Համաժողովի օրակարգում ներառված իրավական ակտեր

Նմբ 22, 2024

Հարգելի հեղինակներ․

    «Հայհեղինակ» հասարակական կազմակերպության արտահերթ Համաժողովի օրակարգում ներառված իրավական ակտերի վերաբերյալ ձեր դիտողությունների և առաջարկությունների մասին կարող եք մեզ տեղեկացնել՝ անցնելով հղմամբ՝ ուղարկել մեր պաշտոնական կայքի էջին` www.armauthor.am, կամ կազմակերպության էլեկտրոնային փոստին`[email protected], մինչև ս․թ․ նոյեմբերի 25-ը, ժամը 15․ 00-ն։ Եթե չունեք դիտողություններ և առաջարկություններ, խնդրում ենք և՛ս տեղեկացնել։

                                                                 «Հայհեղինակ» հասարակական կազմակերպություն

 

 

 

 

 

 

«Հայհեղինակ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԻՐՄԱՆ (ԳՈՒՄԱՐՄԱՆ)  ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

                                                                         I.       ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1  «Հայհեղինակ» հեղինակային և հարակից գույքային իրավունքները կառավարող հասարակական կազմակերպության (այսուհետև՝ Կազմակերպություն) անդամների Համաժողովը Կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինն է։  Համաժողովը հրավիրվում (գումարվում) է հինգ տարին մեկ անգամ։ Համաժողովի կատարման ենթակա որոշումները Կազմակերպության կառավարման և այլ մարմինների ու անդամների համար ենթակա են պարտադիր կատարման:

 

       2 Կազմակերպության գործունեությանը առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք Կազմակերպության Համաժողովին՝ Կազմակերպության անդամների, կառավարման և այլ մարմինների քննարկմանը ներկայացնելու նախաձեռնությամբ հանդես են գալիս Կազմակերպության անդամները, և որոնք ներառվում են Համաժողովի օրակարգում, եթե այդ հարցերը համապատասխանում են օրենքով և Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված Կազմակերպության ստեղծման նպատակին և գործունեության առարկային, վերջնական որոշում ընդունելու իրավասությունը պատկանում է Համաժողովին։

       3 Համաժողովի իրավասությունները սահմանվում են Կազմակերպության կանոնադրությամբ և սույն Կանոնակարգով։

4 Համաժողովի բացառիկ իրավասություններն են՝

 

1)   Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, լրացումների կամ նոր

խմբագրությամբ կանոնադրության հաստատումը․

2)   Կազմակերպության գործունեության ծրագրերի (տարեկան, եռամյա, հնգամյա) և

առաջնային ուղղությունների, նրա գույքի կազմավորման և օգտագործման

սկզբունքների սահմանումը և հաստատումը․

  3) Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված մարմինների՝ Գործադիր

      մարմնի, Իրավատերերի խորհրդի և  այլ մարմինների ստեղծման, նրանց անդամների

      սահմանված կարգով և թվաքանակով ընտրության (նշանակման), լիազորությունների

      վաղաժամկետ դադարեցման (պաշտոնից ազատման) որոշումների ընդունումը, նոր

      անդամների ընտրությունը․

4)   Կազմակերպության Վերստուգիչ մարմնի, ինչպես նաև՝ արտաքին աուդիտորի կամ

աուդիտորական կազմակերպության ընտրությունը (նշանակումը), եթե օրենքով

նախատեսված դեպքում և սահմանված կարգով Կազմակերպությունը ենթակա է

վերստուգման (պարտադիր աուդիտի)․  

 5)  Կազմակերպության Գլխավոր տնօրենի ընտրության (նշանակման, պաշտոնից   

       ազատման) մասին որոշման ընդունումը, նրա և աշխատողների վարձատրության, 

      պարգևատրման, նպաստների վճարման կարգի և պայմանների սահմանումը, եթե

      Կազմակերպության Իրավատերերի խորհրդի որոշմամբ վարձատրություն,  

       պարգևատրում և նպաստների վճարում նախատեսված է․

 6)  Կազմակերպության կառուցվածքի և հաստիքային աշխատողների թվաքանակի

       հաստատումը․

7)   Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ՝ մասնաճյուղեր,

      ներկայացուցչություններ և հիմնարկներ, մամուլի և լրատվության միջոցներ 

      ստեղծելու, դրանց կանոնադրությունները հաստատելու մասին որոշումների 

       ընդունումը․

8)   Կազմակերպությանը անդամության և անդամությունից հրաժարվելու,

Համաժողովի հրավիրման (գումարման) ու անցկացման կարգերի հաստատումը․

9)   Կազմակերպության անդամ իրավաբանական անձանց կողմից մուտքավճարների, 

անդամության և այլ գույքային վճարների, Կազմակերպության այլ

կազմակերպություններին (այդ թվում՝ միջազգային և օտարերկրյա)

անդամակցության  գույքային վճարների մուծման, մուծման կարգի և չափի մասին

որոշումների ընդունումը․

10)   Կազմակերպության խորհրդանիշների (խորհրդանշան (էմբլեմ), ապրանքանշան,

       ինչպես նաև՝ ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան անհատականացնող այլ  

       միջոցների) հաստատումը․

1)       այլ իրավաբանական անձի ստեղծման կամ այլ կազմակերպությունում

 Կազմակերպության մասնակցության մասին որոշման ընդունումը․

2)       հինգ տարին մեկ անգամ Համաժողովի գումարմանը նախորդող տարիների 

Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման մասին Գլխավոր

տնօրենի և Իրավատերերի խորհրդի կողմից հաստատման ենթակա տարեկան

հաշվետվությունների հաստատումը․

3)      հինգ տարին մեկ անգամ Կազմակերպության գործունեության մասին

Իրավատերերի խորհրդի, Գլխավոր տնօրենի և Վերստուգիչ մարմնի հաշվետվությունների հաստատումը․

14)  Կազմակերպության վերակազմակերպման մասին որոշման ընդունումը․

15)  Կազմակերպության լուծարման մասին (բացառությամբ դատարանի վճռով

       լուծարման դեպքի) որոշման ընդունումը․

16)  օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը, որոնք

       Կազմակերպության կառավարման և այլ մարմիններին վերապահված չեն:

 

II. ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՎԻՐՈՒՄԸ (ԳՈՒՄԱՐՈՒՄԸ)

 

5 Կազմակերպության հերթական Համաժողովը հրավիրվում է Իրավատերերի խորհրդի նախագահի (Գլխավոր տնօրենի)  նախաձեռնությամբ՝ Կազմակերպության անդամների համատեղ հավաքի ձևով՝ դրա վերաբերյալ համապատասխան արձանագրություն կազմելով: Իրավատերերի խորհուրդը որոշում է Համաժողովի անցկացման օրը, ժամը, վայրը, ինչպես նաև՝ Համաժողովի օրակարգը և Կազմակերպության անդամի գրանցման (հաշվառման) հասցեով՝ պատվիրված նամակով կամ անդամի էլեկտրոնային փոստին կամ զանգվածային լրատվության միջոցներով կամ օրենքով սահմանված այլ կարգով՝ ոչ ուշ, քան 5 օր առաջ, ծանուցում է Կազմակերպության (այդ թվում՝  առանձնացված ստորաբաժանումների) անդամներին՝ հավաստիանալով նրանց ծանուցված լինելու մասին: Իրավատերերի խորհրդի անդամները, Վերստուգիչ մարմնի անդամները,  Գործադիր մարմինը Համաժողովին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով։ 

      6 Համաժողով կարող է հրավիրվել (գումարվել) առանց նիստի (նիստերի) անցկացման՝ հեռակա մասնակցության ձևով, տեղեկատվա-հեռահաղորդակցային և էլեկտրոնային կապի միջոցների օգտագործմամբ, հարցման միջոցով, բացառությամբ օրենքով և Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված Համաժողովի բացառիկ իրավասությունը հանդիսացող հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման։ Համաժողովի օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ հեռակա քվեարկության ժամանակ անհրաժեշտ է ապահովել փոխանցվող և ընդունվող ամբողջական տեղեկատվության (այդ թվում՝ փաստաթղթերի, նյութերի) նույնականացումը և դրա փաստական հաստատումը։

        7Համաժողովի օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ հեռակա քվեարկության արձանագրությունը պետք է ներառի հետևյալ բովանդակությունը՝

1)      փաստաթղթերի ընդունման վերաբերյալ հեռակա քվեարկության ամսաթիվը, ամիսը, տարին (սկիզբը և ավարտը), երբ ընդունվել են այդ փաստաթղթերը, և տեղեկություններ (տվյալներ) դրանց քվեարկության արդյունքների վերաբերյալ,

2)      տեղեկություններ (տվյալներ) քվեարկությանը մասնակցած անձանց վերաբերյալ․

3)      համաժողովի օրակարգում ներառված յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկության արդյունքները․

4)      տեղեկություններ (տվյալներ) ձայների հաշվարկ իրականացրած անձանց վերաբերյալ,

5)      տեղեկություններ (տվյալներ) քվեարկության արձանագրությունը ստորագրած անձանց վերաբերյալ։ 

8 Կազմակերպության արտահերթ Համաժողովը հրավիրվում (գումարվում)  է Իրավատերերի Խորհրդի նախագահի (Գլխավոր տնօրենի), ինչպես նաև՝ Կազմակերպության անդամների առնվազն մեկ երրորդի կամ Վերստուգող մարմնի նախաձեռնությամբ և գրավոր պատճառաբանված պահանջով, հրավիրողի և (կամ) Իրավատերերի  խորհրդի կողմից լրացված օրակարգով՝ Իրավատերերի խորհրդի նախագահի (Գլխավոր տնօրենի) կողմից: 

Կազմակերպության անդամների առնվազն մեկ  երրորդի կամ Վերստուգող մարմնի Իրավատերերի խորհրդին ներկայացվող գրավոր պահանջում պետք է ներառված լինի արտահերթ Համաժողովին քննարկվելիք հարցերի օրակարգը, ինչպես նաև՝ ունենա հիմնավոր պատճառաբանություն Կազմակերպության անդամների արտահերթ Համաժողով գումարելու համար։

9 Կազմակերպության անդամների առնվազն մեկ երրորդի կամ Վերստուգող մարմնի գրավոր պատճառաբանված պահանջով Իրավատերերի խորհուրդը կարող է որոշում ընդունել Կազմակերպության արտահերթ Համաժողով հրավիրելու (գումարելու)  մասին տվյալ նախաձեռնության օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա և ոչ պակաս, քան 5 օրվա ընթացքում: Համաժողովի մասնակիցները արտահերթ Համաժողովի հրավիրման (գումարման) օրվա, ժամի և վայրի մասին ծանուցվում են Համաժողովի անցկացման  օրվանից առնվազն 5 օր առաջ: Իրավատերերի խորհուրդը որոշում է Համաժողովի անցկացման օրը, ժամը, վայրը և, սույն կանոնակարգի 5-րդ և 8-րդ կետերին  համապատասխան, ծանուցում է Կազմակերպության (այդ թվում՝ նաև առանձնացված ստորաբաժանումների) անդամներին՝ հավաստիանալով նրանց ծանուցված լինելու մասին:

     10Համաժողովի հրավիրման (գումարման) մասին հայտարարությունը հրապարակվում է Կազմակերպության պաշտոնական ինտերնետային կայքում (www. armauthor.am)։

      11․ Այն դեպքում, երբ հնարավոր չէ Համաժողովի անցկացման մասին  Կազմակերպության անդամին էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցել, Կազմակերպության անդամը պատշաճ կերպով ծանուցված է համարվում Համաժողովի հրավիրման (գումարման) մասին հայտարարությունը և Համաժողովի նախապատրաստմանն ու անցկացմանը վերաբերող ամբողջական տեղեկատվությունը և փաստաթղթերն ու այլ նյութերը Կազմակերպության պաշտոնական ինտերնետային կայքում Համաժողովի անցկացման օրվանից առնվազն 5 օր առաջ զետեղելով։

 12 Համաժողովը (նիստը) իրավազոր է, եթե գումարվել է օրենքին, Կազմակերպության կանոնադրությանը և սույն Կանոնակարգին համապատասխան, Համաժողովին մասնակցում է Կազմակերպության բոլոր անդամների կամ Իրավատերերի խորհրդի կողմից սահմանված կարգով, որոշակի քվեի համամասնությամբ, Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների անդամներից ընտրված պատվիրակների ընդհանուր թվի կեսից ավելին: Եթե  սույն կանոնադրությամբ նախատեսված ժամկետում և Իրավատերերի խորհրդի կողմից սահմանված կարգին համապատասխան որոշակի քվեի համամասնությամբ պատվիրակների ընտրություն չի կատարվում, ապա Համաժողովին մասնակցում են նախորդ Համաժողովի պատվիրակները:

Օրենքով և Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված՝ Համաժողովի բացառիկ իրավասությունը հանդիսացող հարցերի վերաբերյալ Համաժողովի իրավազորության դեպքում որոշումներն ընդունվում են Կազմակերպության բոլոր անդամների կամ Իրավատերերի խորհրդի կողմից սահմանված կարգին համապատասխան որոշակի քվեի համամասնությամբ Կազմակերպության անդամներից ընտրված պատվիրակների ձայների որակյալ մեծամասնությամբ՝ 2/3-ով, իսկ այլ հարցերին վերաբերող որոշումները՝  Կազմակերպության Համաժողովին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

13Համաժողովին (հերթական կամ արտահերթ) օրենքին և Կազմակերպության կանոնադրությանը համապատասխան Կազմակերպության բոլոր անդամների կամ Իրավատերերի խորհրդի կողմից սահմանված կարգով, որոշակի քվեի համամասնությամբ, Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների անդամներից ընտրված պատվիրակների ընդհանուր թվի կեսից ավելիի մասնակցությունը ապահովված չլինելու և դրա հետևանքով Համաժողովի իրավազորության բացակայության դեպքում հաջորդ Համաժողովը կարող է հրավիրվել (գումարվել)  նույն օրը կամ Համաժողովից առավելագույնը 15 օրվա ընթացքում։

14Կրկնակի հրավիրված (գումարված) հերթական կամ արտահերթ Համաժողովի նույն օրակարգի վերաբերյալ որոշումները ընդունվում են Կազմակերպության անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։

       15 Կազմակերպության Համաժողովին նախագահում է Իրավատերերի խորհրդի նախագահը։ Համաժողովին նրա մասնակցության անհնարինության կամ Համաժողովի նախապատրաստման և կազմակերպման կարգով սահմանված այլ դեպքերում, որը Համաժողովին հաստատվում է և ներկայացվում է Իրավատերերի խորհրդի նախագահի գրավոր պատճառաբանությամբ, Համաժողովի նախագահը Համաժողովի (նիստի)  իրավազորության դեպքում ընտրվում է Համաժողովի կողմից՝ Համաժողովին մասնակցող Կազմակերպության անդամների կամ Իրավատերերի խորհրդի կողմից սահմանված կարգին համապատասխան որոշակի քվեի համամասնությամբ Կազմակերպության անդամներից ընտրված պատվիրակների «Կողմ» քվեարկած ձայների կեսից ավելիով։ Համաժողովի նախագահը Համաժողովի մասնակից անդամներից մեկին նշանակում է Համաժողովի քարտուղար։ 

16 Համաժողովի նախագահը ղեկավարում է Համաժողովի աշխատանքը, ապահովում է սույն Կանոնակարգով սահմանված կարգը, համակարգում և վերահսկում է Համաժողովի Հաշվիչ հանձնաժողովի աշխատանքը, ապահովում է օրակարգում ներառված քննարկվող հարցերի վերաբերյալ Համաժողովին մասնակից Կազմակերպության անդամների կարծիք արտահայտելու ազատությունը և կարծիքի ներկայացումը։ Համաժողովի նախագահը պատասխանատվություն է ստանձնում Համաժողովի արձանագրության մեջ նշված տեղեկությունների (տվյալների) հավաստիության համար:

     17 Համաժողովի  քարտուղարը պատասխանատվություն է ստանձնում  Համաժողովի արձանագրության վարման և նրա մեջ նշված տեղեկությունների (տվյալների) հավաստիության համար:

     18 Համաժողովի արձանագրությունը համատեղ ստորագրում են, սույն կանոնակարգի 9-րդ կետին համապատասխան, սահմանված կարգով ընտրված Համաժողովի նախագահը և քարտուղարը: Համաժողովի արձանագրությունը կազմվում է ոչ ուշ, քան Համաժողովի անցկացումից 5 օրվա ընթացքում։

III ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

     19 Նախքան Համաժողովի օրակարգում ներառված հարցերի քննարկումը,   Համաժողովը որոշում է ընդունում իր աշխատակարգի վերաբերյալ, մասնավորապես՝

1)      հաստատում է Համաժողովի օրակարգի հարցերի վերաբերյալ զեկուցողներին և համազեկուցողներին, նրանց համար սահմանում է ժամակարգ․

2)      սահմանում է Համաժողովի օրակարգի հարցերի վերաբերյալ քննարկման մասնակիցների թվաքանակը և քննարկման մասնակիցների համար ժամակարգ․

3)      որոշում է քննարկման մասնակիցներին կրկնակի ձայնի իրավունք տալու հարցը․

4)      որոշում է հրավիրյալ անձանց (մասնագետների, փորձագետների, զանգվածային լրատվության և տեղեկատվության միջոցների ներկայացուցիչների) Համաժողովի նիստերին մասնակցության հարցը․

5)      որոշում է ընդունում Համաժողովի անցկացման աշխատակարգին վերաբերող այլ հարցերի մասին։

     20 Համաժողովին որոշումներն ընդունվում են պատգամաթերթերով (բաց)  կամ քվեաթերթիկներով (փակ)  քվեարկությամբ։

     21   Համաժողովի յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի օրակարգում ներառված ցանկացած հարցի վերաբերյալ առաջարկելու որոշման նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ։

      22 Համաժողովի քարտուղարն իրավունք ունի, որոշման նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացրած անձի համաձայնությամբ, որոշման նախագծի տեքստում կատարելու խմբագրական բնույթի ճշգրտումներ՝ հետագայում քննարկման ներկայացնելու նպատակով։ Հաշվիչ հանձնաժողովին իրավունք չի վերապահվում ինքնուրույն խմբագրելու որոշման նախագիծը, բացառությամբ նրանում սպրդած ակնհայտ վրիպակների։

     23 Համաժողովի մասնակից անդամն իրավունք ունի, նախքան որոշման նախագծի քվեարկությունը, հրաժարվել իր ներկայացրած առաջարկությունից։

     24 Համաժողովին որոշումների նախագծերի քվեարկությունն իրականացվում է մեկ մասնակից՝ մեկ ձայն սկզբունքով։

     25 Համաժողովի օրակարգում ներառված հարցի վերաբերյալ որոշման նախագծի մի քանի տարբերակ քվեարկության դրվելու դեպքում  Կազմակերպության անդամ մասնակիցը պետք է քվեարկի ներկայացված որոշման նախագծի տարբերակներից մեկի օգտին։ Համաժողովի կողմից ընդունված է համարվում որոշման այն նախագիծը, որի համար քվեարկել է Համաժողովի մասնակիցների (պատվիրակների)  «Կողմ» քվեարկած ձայների կեսից ավելին։

     26 Եթե Համաժողովի օրակարգում ներառված հարցի վերաբերյալ ներկայացված որոշման նախագծի տարբերակներից որևէ մեկը չի հավաքում անհրաժեշտ ձայների քանակը, կատարվում է կրկնակի քվեարկություն։ Կրկնակի քվեարկության դեպքում ներկայացվում են որոշման նախագծի այն երկու տարբերակները, որոնք քվեարկության առաջին փուլին հավաքել են Համաժողովի մասնակիցների առավել շատ ձայների քանակը։ Եթե կրկնակի քվեարկության ներկայացված նախագծերից որևէ մեկը չի հավաքում Համաժողովի մասնակիցների (պատվիրակների) ձայների անհրաժեշտ քանակը, ապա Համաժողովի օրակարգում ներառված հարցը հանվում է քվեարկությունից և դրա վերաբերյալ որոշում չի ընդունվում։

     27 Քվեաթերթիկներով (փակ)  քվեարկության դեպքում ձայները հաշվարկվում են այն  հարցերի համար, որոնց քվեարկության համար քվեաթերթիկում թողնվել է միայն մեկ հնարավոր տարբերակ։ Քվեաթերթիկները, որոնք լրացվել են վերը նշված պահանջների խախտումներով, ճանաչվում են անվավեր, և այդ քվեաթերթիկների ձայները չեն հաշվարկվում։

     28 Քվեաթերթիկներով (փակ)  քվեարկության դեպքում, եթե քվեաթերթիկներում առկա են քվեարկության դրվող մեկից ավելի հարցեր, ապա այդ հարցերին վերաբերող՝ սույն Կանոնակարգի 27-րդ կետում նշված պահանջի չկատարումը չի առաջացնում քվեաթերթիկը անվավեր ճանաչելու հետևանք։

     29 Հաշվիչ հանձնաժողովը քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմում է համապատասխան արձանագրություն։ Քվեարկության արդյունքները համապատասխան ձևաչափով արտացոլվում են նաև Համաժողովի արձանագրության մեջ։

     30 Քվեարկության արդյունքները հրապարակվում են Համաժողովի ընթացքում։

 

IV. ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

     31 Համաժողովի  արձանագրության մեջ պարտադիր նշվում են՝

            1) Համաժողովի  գումարման ամսաթիվը, ամիսը, տարին և վայրը․      

            2) Համաժողովի օրակարգը․

           3) Համաժողովին մասնակցելու իրավունք ունեցող Կազմակերպության անդամների թվաքանակը և Համաժողովին ներկա մասնակիցների թվաքանակը։

       Համաժողովի արձանագրությունը պետք է պարունակի ելույթների հիմնական դրույթները, քվեարկության դրված հարցերը և դրանց վերաբերյալ քվեարկության արդյունքներն ու ընդունված որոշումները:

 

 

 

 

 

   

«ՀԱՅՀԵՂԻՆԱԿ»

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ  ԿԱՌԱՎԱՐՈՂ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
(ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                       2024Թ․

 

 

                                

                                                                        I.       ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Հայհեղինակ» հասարակական կազմակերպությունը (այսուհետև՝ Կազմակերպություն), «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, հանդիսանում է հեղինակային և հարակից գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքով կառավարող (համակառավարող) կազմակերպություն։ Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և (կամ) իրավաբանական անձանց անդամությամբ հիմնադրված, հեղինակներ կամ իրավատերեր հանդիսացող անձանց հասարակական միավորում է, որը որպես իրավաբանական անձ ունի ոչ առևտրային, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության կարգավիճակ։

2. Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին, «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքին, ՀՀ այլ օրենքներին և նորմատիվային-իրավական ակտերին, ՀՀ միջազգային պայմանագրերին և միջազգային  այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան, ղեկավարվում է հեղինակային և հարակից իրավունքների ոլորտում միջազգային ստանդարտներով, միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով և կանոններով:  

3. Կազմակերպությունը գործունեություն իրականացնում է օրինականության, խտրականության բացառման, բարեխղճության, կամավոր անդամակցության, իր անդամների շահերի ընդհանրության, ինքնակառավարման և հաշվետվողականության հիման վրա:

4․Կազմակերպության հնարավոր շահառուներն են Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների (ներառյալ՝ Հայկական սփյուռքի) ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, որոնք հանդիսանում են հեղինակային կամ հարակից իրավունքների իրավատերեր, որոնց շահերի և հետաքրքրությունների բավարարմանն են նպատակամիտված սույն կանոնադրության 14-րդ կետով նախատեսված Կազմակերպության ստեղծման հիմնական նպատակը և գործունեության առարկան:

5․ Կազմակերպությունը օրենքով սահմանված կարգով կարող է ոչ առևտրային (հիմնական)  գործունեություն իրականացնելիս ներգրավել կամավորներ:    

6․Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և օտարերկրյա պետություններում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

7. Կազմակերպության անվանումն է․

     հայերեն՝ լրիվ՝ «Հայհեղինակ» հեղինակային և հարակից գույքային իրավունքները

    համահավաք (կոլեկտիվ) կառավարող հասարակական կազմակերպություն,

      հայերեն՝  համառոտ՝  «Հայհեղինակ» ՀԿ ՀԿ

            ռուսերեն՝ լրիվ՝  ,,Армавтор,, общественная организация по управлению

            на колективной основе авторских и смежных прав,  

      ռուսերեն՝ համառոտ՝ ,,Армавтор,, ООКУ,

      անգլերեն՝ լրիվ՝ ,,Armauthor,, Non-governmental organization on collective management of Copyright and Related rights

       անգլերեն՝ համառոտ՝ ,,Armauthor,, NGCMO:

8․Կազմակերպությունը ունի հիմնադիրների գույքից առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, իր պաշտոնական լրիվ անվանմամբ, հայերեն և անգլերեն լեզուներով կլոր կնիք, կարող է նաև ունենալ իր գործունեության համար անհրաժեշտ՝ պաշտոնական անվանումով դրոշմներ, ձևաթղթեր, սահմանված կարգով գրանցված խորհրդանիշներ՝ խորհրդանշան (էմբլեմ), ապրանքանշան, ինչպես նաև՝ ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան անհատականացնող այլ միջոցներ:  

      9․ Կազմակերպության անդամները պատասխանատու չեն Կազմակերպության պարտավորությունների համար, իսկ Կազմակերպությունը պատասխանատու չէ իր անդամների պարտավորությունների համար։ Կազմակերպությունը պատասխանատու չէ պետության և նրա մարմինների պարտավորությունների համար, իսկ պետությունը և նրա մարմինները պատասխանատու չեն Կազմակերպության պարտավորությունների համար։ Կազմակերպությունը իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող այն գույքով, որի վրա կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տարածվել բռնագանձում։  

    10. Կազմակերպության գտնվելու վայրն է՝ ՀՀ,  ք․ Երևան-009, Կորյունի փ., շենք 19ա, հեռ.՝ (010) 526393, էլ. հասցե՝ [email protected], պաշտոնական կայք՝ https://www. armauthor.am:

     11․Կազմակերպությունն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

     12․Կազմակերպության գործունեության ժամկետը և անդամների թվաքանակը չի սահմանափակվում:

    

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

13. Կազմակերպության ստեղծման հիմնական նպատակն է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կոլեկտիվ հիմունքով կառավարման (համակառավարման) միջոցով հեղինակների կամ իրավատերերի իրավունքները  ներկայացնելը, պահպանելը և պաշտպանելը, նրանց հանրային, ընդհանրական և մասնագիտական հետաքրքրությունների ու շահերի արտահայտման և իրացման, հեղինակային ստեղծագործությունների հանրահռչակման և տարածման համար իրավական պաշտպանության արդյունավետ համակարգ և գործիքակազմ ներդնելը,  միջավայր և նպաստավոր պայմաններ ձևավորելը։  

14. Կազմակերպության գործունեության առարկան է՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան հեղինակային և հարակից իրավունքների ոլորտում հեղինակների կամ իրավատերերի գույքային բացառիկ իրավունքների կառավարումը, մասնավորապես հետևյալ դեպքերում․

1) հրապարակված երաժշտական ստեղծագործությունների (տեքստով կամ առանց տեքստի) և երաժշտա-դրամատիկական ստեղծագործությունների հատվածների հրապարակային կատարման, եթերային կամ մալուխային հանրային հեռարձակման (այդ թվում՝ վերահեռարձակման) համար համար վարձատրության ստացման և իրավունքների իրացման․  

2) հեղինակների՝ տեսալսողական ստեղծագործություններում օգտագործված երաժշտական ստեղծագործությունների (տեքստով կամ առանց տեքստի) հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության և այդ ստեղծագործությունների հրապարակային կատարման, եթերային կամ մալուխային հանրային հեռարձակման (այդ թվում՝ վերահեռարձակման) համար հեղինակային վարձատրության ստացման և իրավունքների իրացման․

3) հրապարակված ցանկացած ստեղծագործության (այդ թվում՝ դրամատիկական, երաժշտա-դրամատիկական, գրական, կերպարվեստի, զարդային-կիրառական և բեմագրական արվեստի, բեմագրերի, պարարվեստի, մնջախաղային արվեստի, լուսանկարչական արվեստի  և համանման լուսանկարչական սարքերով ստեղծված արվեստի ստեղծագործությունների) հրապարակային կատարման, եթերային կամ մալուխային հանրային հեռարձակման (այդ թվում՝ վերահեռարձակման), հրապարակային ցուցադրման. իրական և (կամ) առցանց ժամանակային տիրույթում հանրային թվային հեռարձակման համար վարձատրության ստացման և իրավունքների իրացման, ներառյալ՝ «Ինտերնետ» ցանցը և բջջային շարժական կապի ցանցերը․

4) հրապարակված ստեղծագործությունների գույքային բացառիկ իրավունքների  կառավարումը դրանց ցանկացած նյութական տեսքով վերարտադրման դեպքում, այդ թվում՝ հնչյունագրային և տեսաձայնագրային վերարտադրության, երկչափ ստեղծագործության եռաչափ օրինակների կամ եռաչափ ստեղծագործության երկչափ օրինակների պատրաստման, ինչպես նաև՝ էլեկտրոնային կրիչի վրա (այդ թվում՝ համակարգչային և այլ սարքավորանքի հիշողության մեջ) ստեղծագործությունների գրանցման և այդ կերպ վերարտադրված ցանկացած ստեղծագործության տարածման համար վարձատրության ստացման և իրավունքների իրացման․  

5) անձնական նպատակով տեսալսողական ստեղծագործությունների վերարտադրության համար տեսալսողական ստեղծագործությունների հեղինակների վարձատրության ստացման և իրավունքների իրացման․

6) կերպարվեստի ստեղծագործությունների բնօրինակների, ինչպես նաև՝ գրական և երաժշտական ստեղծագործությունների հեղինակային բնագրերի համապարփակ իրավահաջորդության կարգով իրացման (վաճառքի) համար վարձատրության ստացման և իրավունքների իրացման․

7) ՀՀ  գործող օրենսդրությամբ սահմանված  հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքով կառավարման, ինչպես նաև՝ հեղինակային ու հարակից իրավունքների առարկաների (օբյեկտների) օգտագործման այլ (այդ թվում՝ պետական                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  հավատարմագրման) դեպքերում վարձատրության ստացման և իրավունքների իրացման։

15. Կազմակերպության գործունեության առարկան նաև աջակցության ցուցաբերումն է հեղինակներին կամ իրավատերերին՝ պայմանագրային հիմունքով իրենց  մտավոր գործունեության իրավունքը իրացնելիս և պաշտպանելիս, ինչպես նաև՝ մտավոր գործունեության արգասիքների օգտագործման իրավունքը փոխանցելիս, գրանցելիս և ավանդադրելիս (ի պահ հանձնելիս)։

16. Կազմակերպությունը սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան՝ հեղինակային և հարակից իրավունքների ոլորտում պետական  քաղաքականության իրականցման, հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների  պաշտպանության համակարգի զարգացման և այլ խնդիրների լուծման համար կարող է  համագործակցել Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, անդամակցել Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված հայրենական, օտարերկրյա և միջազգային ոչ առևտրային հասարակական   կազմակերպությունների հետ՝ փոխշահավետ գործակցության նպատակով:   

17. Կազմակերպությունը իրավունք չունի օգտագործելու հեղինակային և հարակից իրավունքների այն առարկաները (օբյեկտները), որոնց գույքային բացառիկ իրավունքը կառավարման նպատակով հանձնված է իրեն։

      18. Կազմակերպությունը, սույն կանոնադրությամբ սահմանված իր ստեղծման նպատակին և գործունեության առարկային համապատասխան, կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով․

             1) հրատարակչական գործունեության իրականացում (գրքերի, տեղեկագրերի,   ամսագրերի, ռադիոհեռուստածրագրերի հրապարակում, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով, ներառյալ՝ Ինտերնետը, 58․11․0, 58․12․0 և 58․14․0)․

             2) մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության իրականացում (իրավաբանական խորհրդատվական ծառայությունների մատուցում հեղինակային և հարակից իրավունքների բնագավառում հեղինակներին կամ այլ իրավատերերին, 69․10․0)․

        3) մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության իրականացում (գովազդային ծառայությունների մատուցում հեղինակներին կամ այլ իրավատերերին, 73․11․0)․

     4) մասնագիտական կրթության իրականացում հեղինակային և հարակից իրավունքների ոլորտում բակալավրիական և մագիստրոսական ծրագրերով (85․42․1 և 85․42․2)․

    19․ Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով Կազմակերպությունը կարող է զբաղվել միայն համապատասխան լիցենզիա ստանալուց հետո։  

 

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ, ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

      20. Կազմակերպությանը պետական գրանցումից հետո, առանց ազգային, սեռային, կրոնական (դավանաբանական), քաղաքական կամ որևէ այլ խտրության, կարող են անդամակցել  և նրա գործունեությանը մասնակցել Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած գործունակ քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված ոչ առևտրային հասարակական կազմակերպությունները, որոնք, որպես հեղինակներ կամ իրավատերեր, ցանկանում են մասնակցել Կազմակերպության գործունեությանը և, սույն կանոնադրությամբ սահմանված Կազմակերպության ստեղծման նպատակը, գործունեության առարկան և ծրագրերն ընդունելով, ցանկանում են կնքել Կազմակերպության հետ հեղինակային և  հարակից իրավունքների (կոլեկտիվ  հիմունքով) կառավարման լիազորությունների փոխանցման (զիջման) մասին  պայմանագրեր, ստանալ Կազմակերպության կողմից հավաքվող  հեղինակային վարձատրության վճարներ, բացառությամբ այն դեպքերի, երբ անդամակցությունը և մասնակցությունը Կազմակերպության գործունեությանը հակասում է օրենքին, կամ անդամակցությունը հնարավոր չէ իրականացնել օրենքին համապատասխան, իրավաբանական անձի կազմակերպա-իրավական կարգավիճակի առանձնահատկություններով պայմանավորված:  

        Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական կերպով գտնվող (բնակվող) օտարերկրյա պետությունների  քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա պետություններում (նաև՝ Հայկական սփյուռքում) գրանցված իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային հասարակական կազմակերպությունները  կարող են անդամակցել և մասնակցել Կազմակերպության գործունեությանը, եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով և ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանափակում նախատեսված չէ։  

      21. Մինչև տասնչորս տարեկան անձը Կազմակերպության անդամ կարող է դառնալ իր ցանկությամբ՝ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա։

      22․ Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անձը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչված չէ, Կազմակերպության անդամ կարող է դառնալ իր դիմումի հիման վրա՝ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ։

      23. Կազմակերպության հիմնադիրները Կազմակերպության պետական գրանցումից հետո օրենքի ուժով համարվում են Կազմակերպության անդամներ։

      24. Կազմակերպությունը կարող է, ըստ հեղինակային առարկաների (օբյեկտների)  երկացանկի օգտագործման,  ունենալ Հիմնական անդամներ՝ վճռական ձայնի իրավունքով, և Օժանդակ անդամներ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։ Կազմակերպության Հիմնական անդամի և Օժանդակ անդամի իրավունքները և պարտականությունները սահմանվում են Համաժողովի կողմից հաստատվող անդամակցության կարգով, որը չի կարող հակասել սույն կանոնադրության 3-րդ գլխում սահմանված անդամակցության մասին  դրույթներին։

25. Ֆիզիկական անձինք Կազմակերպությանը անդամակցելու համար գրավոր դիմում են ներկայացնում Իրավատերերի խորհրդի նախագահի (Գլխավոր տնօրենի) անունով, իրավաբանական անձինք՝ տվյալ կազմակերպության ղեկավարի դիմումի հետ՝ նաև կազմակերպության իրավասու մարմնի որոշումը կամ որոշման վավերացված պատճենը՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով:

Կազմակերպությանը անդամակցելու մասին գրավոր դիմումը կարող է ներկայացվել Կազմակերպության և հեղինակի կամ Կազմակերպության և իրավատիրոջ միջև կնքվող հեղինակային և հարակից իրավունքների կառավարման լիազորությունների փոխանցման (զիջման) մասին պայմանագրի հետ։

26. Կազմակերպությանը անդամակցելու պայման է Կազմակերպության և հեղինակի կամ Կազմակերպության և իրավատիրոջ միջև կնքվող հեղինակային և հարակից իրավունքների (կոլեկտիվ հիմունքով) կառավարման լիազորությունների փոխանցման (զիջման)  մասին պայմանագիրը։

27. Կազմակերպությանն անդամակցելու և անդամությունից հրաժարվելու հարցը լուծում է Իրավատերերի խորհուրդը` անդամների  ընդհանուր թվի ձայների  պարզ մեծամասնությամբ` սույն Կանոնադրությանը  և Իրավատերերի խորհրդի կանոնակարգին համապատասխան։

28. Կազմակերպությանը անդամակցության մերժման դեպքում Կազմակերպությանը հեղինակին կամ իրավատիրոջը դիմումի ներկայացման օրվանից 30 օրվա ընթացքում ներկայացնում է գրավոր՝ պատճառաբանված պատասխան։

29. Կազմակերպության անդամությունը չի ժառանգվում։

30․ Կազմակերպությանն անդամակցության դիմումը կարող է մերժվել, եթե հեղինակը կամ իրավատերը՝

1)      չի ապացուցում հայտարարագրված իրավունքը․

2)      չի ներկայացնում իր ստեղծագործությունների և այլ պահպանվող հեղինակային առարկաների (օբյեկտների) երկացանկը․

3)      չի մատնանշում, թե ինչպիսի գույքային իրավունքներ, ստեղծագործություններ կամ հեղինակային իրավունքի այլ պահպանվող առարկաներ (օբյեկտներ) է հանձնում Կազմակերպությանը կառավարման․

4)      հանդիսանում է արդյոք հեղինակային և հարակից իրավունքները կատավարող այլ կազմակերպության անդամ միևնույն ստեղծագործությունների և հեղինակային իրավունքի այլ պահպանվող առարկաների (օբյեկտների) համար նույն իրավունքներով, որոնց կառավարման համար դիմել է Կազմակերպությանը խնդրանքով․

5)      կորցրել է հեղինակային և հարակից իրավունքները կառավարող կազմակերպության անդամությունը նախկինում՝ Կազմակերպության անդամությունից հեռացման (հրաժարման) պատճառով․

6)      դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ենթարկվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության՝ հեղինակային և հարակից իրավունքների  ոլորտում կատարած հանցագործության համար։  

31․ Կազմակերպության անդամին հանձնվում է Կազմակերպության Իրավատերերի խորհրդի կողմից սահմանված համապատասխան ձևանմուշի վկայական և կրծքանշան: Կրծքանշանի կրումը Կազմակերպության անդամի կողմից ինքնակամ է:

32. Կազմակերպության անդամությունը և անդամությունից հրաժարումը ինքնակամ է: Կազմակերպության անդամությունից հրաժարումը և Կազմակերպության անդամի հեռացումը ձևակերպվում է Իրավատերերի խորհրդի որոշմամբ՝ Կազմակերպության անդամին հաշվառումից հանելու միջոցով: 

          Հեղինակային կամ հարակից իրավունքների առարկաների (օբյեկտների) օգտագործումից ստացված հեղինակային վարձատրության վճարների նկատմամբ կիրառելի Կազմակերպության անդամի տարեկան անդամավճարը, որ չի կարող գերազանցել առանձին հեղինակներին կամ իրավատերերին հասանելիք հեղինակային վարձատրության վճարի 30 (երեսուն) տոկոսը, նախապես համաձայնեցվում և ամրագրվում է Կազմակերպության և Կազմակերպության յուրաքանչյուր անդամի միջև կնքվող արտոնության (լիցենզային, ոչ բացառիկ) պայմանագրում։

       33․ Կազմակերպության առջև ունեցած ծառայությունների, նրա գույքի (այդ թվում՝ դրամական միջոցների) կազմավորման և հավաքագրման համար ներդրած անհատական և հավաքական ջանքերի համար Իրավատերերի խորհրդի որոշմամբ և խորհրդի սահմանած կարգով կարող են Կազմակերպության անդամներին շնորհվել  պատվոգրեր, պատվո կոչումներ, տիտղոսներ և  Կազմակերպության այլ պատվանշաններ:     

 

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

34. Կազմակերպության անդամն իրավունք ունի՝

1) մասնակցելու Կազմակերպության գործունեությանը, Կազմակերպության կառավարման և այլ մարմինների համատեղ որոշումների ընդունմանը, եթե իր մասնակցությունը այդպիսի որոշումների ընդունման համար անհրաժեշտ է․

2) մասնակցելու կառավարման, գործադիր, վերստուգող և այլ մարմինների ընտրություններին և ընտրվելու այդ մարմիններում․  

3) անձամբ ներկա լինելու Կազմակերպության Համաժողովին, Իրավատերերի խորհրդի և Կազմակերպության այլ մարմինների նիստերին, իսկ որպես իրավաբանական անձ՝ իր լիազորած անձի միջոցով առաջարկություն ներկայացնելու սույն կանոնադրությամբ Կազմակերպության ստեղծման հիմնական նպատակին և գործունեության առարկային համապատասխան սահմանված յուրաքանչյուր հարց Կազմակերպության Համաժողովի, Իրավատերերի խորհրդի և այլ մարմինների նիստերի  օրակարգում ներառելու համար․ 

4) օգտվելու Կազմակերպության ծառայություններից և ստանալու իրեն հասանելիք հեղինակային վարձատրությունը՝ սույն կանոնադրությամբ կամ համապատասխան կանոնակարգերով սահմանված դեպքերում և կարգով․

5) նվիրաբերելու Կազմակերպությանը գույք (այդ թվում՝ ֆինանսական միջոցներ)․ 

6) ծանոթանալու Կազմակերպության մարմինների արձանագրություններին, ստանալու ընդունված որոշումների պատճենները․

7) վերադասության, արտադատական կամ դատական կարգով բողոքարկելու Կազմակերպության մարմինների որոշումները, պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը՝ Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կարգով կամ դատարանի միջոցով:    

Կազմակերպության Գործադիր մարմնի և այլ մարմինների որոշումների բողոքարկումը իրականացվում է Իրավատերերի խորհրդին համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով, որի քննարկումը կարող է իրականացվել նաև առանց Կազմակերպության անդամի ներկայության:   

8) Կազմակերպությունից օրենքով սահմանված կարգով պահանջելու տեղեկություններ, ստանալու Կազմակերպության փաստաթղթերի պատճենները՝ կանոնադրության փոփոխությունների, Կազմակերպության մարմինների արձանագրությունների, որոշումների, գույքի կառավարումից ստացված դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև՝ ստանալ Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների ստուգում իրականացրած Վերստուգող մարմնի և արտաքին աուդիտորի  (աուդիտորական կազմակերպության) եզրակացությունների պատճենները, որոնք կարող են վերաբերել Կազմակերպության միայն վերջին երեք տարիների գործունեությանը․  

9) անդամակցելու այլ հասարակական կազմակերպությունների, եթե նրանց կանոնադրությամբ սահմանված նպատակները և խնդիրները, ինչպես նաև՝ գործունեության ընթացիկ և հեռանկարային ծրագրերը չեն հակասում սույն կանոնադրությամբ նախատեսված դրույթներին․

10) իրականացնել Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, Կազմակերպության կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով, կնքված պայմանագրերով նախատեսված այլ իրավունքներ:

35. Կազմակերպության անդամը պարտավոր է՝

1) հետևել Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված պահանջներին,

Կազմակերպության կառավարման և այլ մարմինների որոշումներին, այլ

նորմատիվային ակտերին․

2) յուրաժամ և սահմանված ժամկետում տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն՝

Կազմակերպության գործունեությանը վերաբերող խնդիրների լուծման համար․

2) յուրաժամ և սահմանված ժամկետում ամբողջությամբ կատարել կառավարման և

այլ մարմինների որոշումներով իր ստանձնած պարտականությունները․

3) հոգալ Կազմակերպության պատվի և համբավի մասին․

4) նախատեսված չափով մասնակցել Կազմակերպության գույքի կազմավորմանը՝ 

Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով,

եղանակով և ժամկետներում, մասնավորապես՝ վճարել սահմանված մուտքավճարը,

անդամավճարը և այլ մասհանումները՝ Կազմակերպության գործունեության

պահպանման և կառավարման համար ծախսածածկման և ծախսերի կատարման

համար․

5) նպաստել Կազմակերպության խնդիրների և գործառույթների իրականացմանը,

գաղափարների պահպանմանը, հանրահռչակմանը և տարածմանը․

7)      չվնասել Կազմակերպության գործունեությանը և գույքին՝ խախտելով Հայաստանի

Հանրապետության գործող օրենսդրությունը, մասնավորապես՝ առանց բավարար իրավական հիմքերի հրաժարվել Կազմակերպության հետ արտոնության (լիցենզային) պայմանագիր կնքելուց, ընդ որում՝ չկատարել գործողություններ (այդ թվում՝ անգործություն), որոնք վաղօրոք կարող են նյութական կամ այլ վնաս հասցնել Կազմակերպությանը և էականորեն դժվարացնել կամ անհնար դարձնել Կազմակերպության՝ սահմանված գործառույթների և կանոնադրական խնդիրների իրականացումը, իսկ Կազմակերպությանը նյութական վնաս պատճառելու դեպքերում ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով և Իրավատերերի խորհրդի որոշմամբ ամբողջությամբ հատուցել պատճառված վնասը․

8)      չհրապարակել Կազմակերպության գործունեության վերաբերյալ որևէ կերպով

իրեն հայտնի դարձած գաղտնի տեղեկությունները․

9) իրականացնել Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ,

Կազմակերպության այլ նորմատիվ ակտերով, կնքված պայմանագրերով և

կանոնադրությամբ նախատեսված այլ պարտականություններ:

36. Կազմակերպության անդամակցությունը կասեցնելու իրավական հիմքերն են․

1) Կազմակերպության անդամ ֆիզիկական անձի գրավոր դիմումը կամ

իրավաբանական անձի իրավասու մարմնի որոշումը․

2) Կազմակերպության անդամ ֆիզիկական անձի մահը կամ իրավաբանական անձի

լուծարումը․

3) Կազմակերպության անդամավճարը չվճարելը կամ սահմանված ժամկետում

չվճարելը․

4) անդամությունից հեռացումը։

37. Կազմակերպության անդամությունից հեռացման իրավական հիմքերն են․

1) Կազմակերպության անդամի կազմակերպա-իրավական կարգավիճակի

փոփոխությունը, որ կարող է անհամատեղելի լինել Կազմակերպության

անդամության հետ, նաև՝ Կազմակերպության կառավարման ներքո գտնվող բոլոր

հեղինակային և հարակից իրավունքների առարկաների (օբյեկտների) հօգուտ երրորդ

անձի օտարումը․

2) Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված պահանջները խախտելու

կամ Կազմակերպության կառավարման և այլ մարմինների որոշումների հիման վրա

իր ստանձնած պարտականությունները չկատարելու, Կազմակերպության հետ

կնքված՝ հեղինակային և հարակից իրավունքների կառավարման լիազորությունները

Կազմակերպությանը փոխանցման (զիջման) մասին պայմանագրի դրույթները և

պայմանները խախտելու, նշված պայմանագիրը իր նախաձեռնությամբ լուծելու

դեպքում, որ հավասարազոր է հեղինակային և հարակից իրավունքների՝

Կազմակերպության կառավարումից գրավոր հրաժարման։

38. Կազմակերպության Իրավատերերի խորհրդի նախագահի գրավոր որոշմամբ Կազմակերպության անդամի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր (նախազգուշացում, նկատողություն, անդամության կասեցում կամ անդամությունից հեռացում):

39. Կազմակերպության իրավատերերի գրանցամատյանը Կազմակերպությունը վարում է նույն կարգով, ինչպես Կազմակերպության անդամների գրանցամատյանը։ 

 

   V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 

                                              ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

40․Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, 

Քաղաքացիական օրենսգրքին, «Հասարակական կազմակերպությունների մասին» և  «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, ՀՀ այլ օրենքներին և իրավական ակտերին, ՀՀ միջազգային պայմանագրերին, ինչպես նաև՝ Կազմակերպության կանոնադրությանը  համապատասխան՝ իրավունք ունի՝

 1) իր անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, հեղինակների կամ իրավատերերի կողմից փոխանցված (զիջված) կառավարելու լիազորություններ ունենալու, պետական հավատարմագրման դեպքում՝ նաև անձանց անսահմանափակ  շրջանակի անունից կառավարելու հեղինակային գույքային բացառիկ իրավունքները, իրավունքի դասերը (կատեգորիաները)  կամ հեղինակային և հարակից իրավունքների առարկաները (օբյեկտները), կրելու պարտականություններ, իր անդամների համար կատարելու հեղինակային և հարակից իրավունքների իրացման համար իրավաբանական գործողություններ, ներկայացնելու և պաշտպանելու նրանց շահերը և հետաքրքրությունները, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող․  

2) կնքելու պայմանագրեր (ներառյալ՝ հեղինակային և հարակից իրավունքների), որոնց թվում՝

ա․ ֆիզիկական անձ (ներառյալ՝ անհատ ձեռնարկատեր) հանդիսացող հեղինակների  

(իրավատերերի) հետ՝ պայմանագրեր՝ գույքային բացառիկ իրավունքների և     

կառավարման լիազորությունների փոխանցման (զիջման) մասին, ապահովելով այդ

պայմանագրերի գործնական իրացումը, ընդ որում՝ ՀՀ գործող օրենսդրությամբ

սահմանված կարգով և՛ Կազմակերպության անդամ հանդիսացող, և՛

Կազմակերպության անդամ չհանդիսացող հեղինակների կամ իրավատերերի հետ․

բ․ պայմանագրեր իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունների հետ

(այդ թվում՝ օտարերկրյա և միջազգային), որոնք կոլեկտիվ հիմունքով կառավարում

են հեղինակային և հարակից իրավունքները․

գ․  հեղինակային և հարակից իրավունքների առարկաներ (օբյեկտներ) օգտագործող

անձանց (ներառյալ՝ անհատ ձեռնարկատերերի) հետ (այսուհետև՝ «օգտագործողներ»)  

հեղինակային իրավունքի արտոնության (լիցենզային, ոչ բացառիկ) պայմանագրեր,

որոնցով հեղինակային և հարակից գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքով

կառավարող Կազմակերպությանը նրանց կողմից վերապահվում է իրավունք

պայմանագրով սահմանված համապատասխան դասով և եղանակով՝ հեղինակային և

հարակից իրավունքների առարկաների (օբյեկտների) օգտագործման դիմաց հավաքել

Հայաստանի Հանրապետության  օրենսդրությանը համապատասխան իրեն

հասանելիք՝ հաշվարկված հեղինակային և հարակից իրավունքների համար

հեղինակային վարձատրության վճարները, որոնք Կազմակերպությունը հավաքում,  

բաշխում և վճարում է հեղինակներին կամ իրավատերերին՝ Կազմակերպության

կողմից սահմանված հեղինակային վարձատրության վճարների բաշխման և

վճարման կարգին համապատասխան, եթե դա նախատեսված է իրավատիրոջ և

օգտագործողի միջև կնքված հեղինակային և հարակից իրավունքների օգտագործման  

պայմանագրով․

 

 

դ․ իրավաբանական և ֆիզիկական անձանց (ներառյալ՝ անհատ ձեռնարկատերերի,

      այսուհետև՝ «այլ օգտագործողների») հետ, որոնք օգտագործում և իրացնում

      (վաճառում) են հեղինակային և հարակից  իրավունքների առարկաներ (օբյեկտներ) և

      հեղինակային ու հարակից իրավունքները կոլեկտիվ հիմունքով  կառավարող   

      Կազմակերպության հետ  կնքված պայմանագրով ստանձնել են վճարման   

      պարտավորություն (այսուհետև՝ «այլ վճարողներ»)՝ վճարելու Հայաստանի   

      Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հեղինակներին կամ    

      իրավատերերին հասանելիք՝ հաշվարկված հեղինակային վարձատրության   

      վճարները, որոնք Կազմակերպությունը հավաքում, բաշխում և վճարում է ՝   

      վճարների բաշխման և վճարման կարգին համապատասխան․

ե․ օտարերկրյա և միջազգային այն կազմակերպությունների հետ, որոնք  

իրականացնում են հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքով  

կառավարում, ինչպես նաև՝ մտավոր գործունեության արգասիքների նկատմամբ

պահպանություն և պաշտպանություն՝ փոխադարձ հետաքրքրությունների և

փոխադարձ շահերի ներկայացվածության և պաշտպանության  մասին միջազգային

պայմանագրերին համապատասխան․

զ․ այլ պայմանագրեր (այդ թվում՝ աշխատանքային)․

3) օգտվելու հեղինակին կամ իրավատիրոջը հասնելիք հեղինակային   

    վարձատրության վճարի նախապես սահմանված տոկոսադրույքից․

4) Կազմակերպությունում իրավատիրոջ կամքով ավանդադրվող (ի պահ վերցվող)   

    հեղինակային կամ հարակից իրավունքների առարկայի (օբյեկտի) համար տալու   

    հեղինակային կամ հարակից իրավունքների առարկայի (օբյեկտի) գրանցումը

    հավաստող սահմանված ձևանմուշի հավաստագիր (փաստաթուղթ)  և գանձելու   

    համապատասխան վճար՝ Իրավատերերի խորհրդի կողմից սահմանված կարգով և  

    չափով․

5) օգտագործելու տիրազուրկ հեղինակային վարձատրության վճարը ի շահ այլ

    հեղինակների կամ իրավատերերի կամ կազմակերպության զարգացման՝   

    հեղինակային կամ հարակից իրավունքների առարկայի (օբյեկտի) հեղինակին կամ  

    իրավատիրոջը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված  

    հայցային վաղեմության ժամկետում չհայտնաբերելու դեպքում․

6) օրենքով սահմանված կարգով պահպանվող և չպահպնվող հեղինակային և

    հարակից իրավունքների առարկաների (օբյեկտների) իրավատերերի կողմից  

    միաժամանակյա օգտագործման դեպքերում, երբ հնարավոր չէ իրականացնել   

    գանձում չպահպանվող առարկայի (օբյեկտի) օգտագործման համար, հեղինակային  

    վարձատրության վճարի այդ մասը, Իրավատերերի համաձայնությամբ և ի շահ

     նրանց, փոխանցելու Կազմակերպության կողմից ստեղծված  իրավաբանական  

     անձ հանդիսացող հատուկ (գրական և այլ)  նշանակության հիմնադրամներին՝  

     Մասհանումների կարգին համապատասխան․ 

7) բացելու հաշվարկային և այլ հաշիվներ Հայաստանի Հանրապետության և  

    օտարերկրյա պետությունների բանկերում՝ Հայաստանի Հանրապետության  

    դրամով և (կամ)  արտարժույթով․

 8) սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներին և գործունեության

առարկային համապատասխան՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և այդ նպատակով տնօրինելու իր գույքն ու գործունեության արդյունքները․

9)      իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան՝ ստեղծելու

հատուկ (գրական կամ այլ) նշանակության իրավաբանական անձ հանդիսացող հիմնադրամներ և կատարելու մասհանումներ այդ հիմնադրամներին, ինչպես նաև՝ ստեղծելու հասարակական կազմակերպություններ, միություններ, միավորումներ (այդ թվում՝ միջազգային), ինչպես նաև՝ առևտրային կազմակերպություններ, և մասնակցելու նրանց գործունեությանը․

10) ստեղծելու Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ․

11) հիմնադրելու մամուլի և այլ զանգվածային տեղեկատվության միջոցներ․ 

12) սահմանելու կրթաթոշակներ գրականության, արվեստի, կրթության, գիտության,  

       մշակույթի ոլորտներում, գրական և այլ մրցանակներ հեղինակների կամ   

իրավատերերի համար․

13) Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության պահանջներին  

համապատասխան՝ անարգել տարածելու իր գործունեության մասին  

տեղեկատվություն, այդ թվում՝ իր պաշտոնական ինտերնետային կայքում,

մտավորական և ստեղծագործական  գործունեության արդյունքների հրապարակային

և հանրահասանելի տեղեկատվական համակարգերում, իր կողմից հրապարակվող

պաշտոնական տեղեկագրում, որտեղ, ի թիվս այլ տեղեկությունների, հրապարակվում

են նաև Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաստատված

տարեկան հաշվետվությունները, Կազմակերպության կառավարման և այլ

մարմինների որոշումները, ինչպես նաև՝ Կազմակերպության կողմից հայտարարված

մրցույթների, դրանց արդյունքների, իրականացված և իրականացվող ծրագրերի ու

միջոցառումների մասին տեղեկություններ՝ հրապարակային և հանրահասանելի

տեղեկատվություն ապահովելով․  

14) կազմակերպելու և անցկացնելու խաղաղ և անզեն հանրահավաքներ․

15) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով՝ համապատասխան անձանց

      տրամադրելու Կազմակերպության կանոնադրության և այլ փաստաթղթերի

      պատճենները և գանձելու կատարված ծախսերը չգերազանցող վճար․

 16) իր իրավասության սահմաններում համագործակցելու և փոխգործակցելու մտավոր

       սեփականության և հեղինակային ու հարակից իրավունքների ոլորտներում

       պետական կառավարում, հսկողություն, կարգավորում իրականացնող  մարմինների

       հետ, նրանց ներկայացնելու այդ ոլորտներին վերաբերող Հայաստանի  

       Հանրապետության օրենսդրության կատարելագործման մասին

       առաջարկություններ, իր իրավասության սահմաններում մշակելու վերոնշյալ                    

       ոլորտների համար զարգացման հայեցակարգեր, ռազմավարական և ծրագրային   

       փաստաթղթեր, մասնակցելու այդ ոլորտներում պետական քաղաքականության

       մշակմանը և իրականացմանը․

17) իր իրավասության սահմաններում համագործակցելու տեղական

      ինքնակառավարման մարմինների հետ՝ հեղինակային և հարակից իրավունքների   

      իրավական պաշտպանության համակարգի և գործիքակազմի զարգացման   

խնդիրների  վերաբերյալ և այդ խնդիրների լուծման նպատակով․

18) նպաստելու Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա  

 պետություններում (նաև՝ Հայկական սփյուռքում) Կազմակերպության նպատակների,

 խնդիրների, գաղափարների պահպանմանը, տարածմանը, հանրահռչակմանը և  

 զարգացմանը, ինչպես նաև՝ իրականացնելու Կազմակերպության գործունեության  

  առարկային ծառայող գիտական գործունեություն․ 

19) հեղինակային և հարակից իրավունքների  առարկաներ (օբյեկտներ) օգտագործող

      իրավաբանական և ֆիզիկական անձանց  (ներառյալ՝ անհատ ձեռնարկատերերի) հետ

      (օգտագործող անձինք) հեղինակային իրավունքի արտոնության (լիցենզային, ոչ   

       բացառիկ) պայմանագրեր կնքելու դեպքում՝ որպես անմիջական իրավատեր  

       իրականացնելու հեղինակային վարձատրության վճարների հավաքում հեղինակային

       և հարակից իրավունքների առարկաների (օբյեկտների) օգտագործման համար, եթե

       դա նախատեսված է իրավատիրոջ և օգտագործողի միջև կնքված հեղինակային և

       հարակից իրավունքների օգտագործման պայմանագրով․

20) իր իրավասությունների սահմաններում պահանջելու և ստանալու հեղինակային

և հարակից իրավունքների առարկաներ (օբյեկտներ) օգտագործող անձանցից կամ  

իրավատերերից տեղեկություններ (տվյալներ), հաշվետվական և այլ փաստաթղթեր

հեղինակային և հարակից իրավունքների համապատասխան առարկաների

(օբյեկտների) փաստական օգտագործման վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են

հեղինակային վարձատրության  վճարների հավաքման, բաշխման և վճարման

համար, որոնց երկացանկն ու օգտագործման դիմաց վճարման ժամկետները

սահմանվում են  Կազմակերպության և հեղինակային ու հարակից իրավունքների

առարկաներ (օբյեկտներ) օգտագործող անձանց կամ իրավատերերի միջև կնքված

պայմանագրերով․

21) առաջարկելու Կազմակերպության անդամներին՝ համալրելու իրենց կողմից

օգտագործվող հեղինակային և հարակից իրավունքների առարկաների (օբյեկտների)

երկացանկը այլ առարկաներով (օբյեկտներով) ՝ սույն Կանոնադրության և

Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության դրույթներին

համապատասխան․

22) կանոնավորապես, բայց տարեկան չորս անգամից ոչ պակաս, իրականացնելու

հեղինակային վարձատրության հաշվարկված և հավաքված վճարների բաշխում և

վճարում համաչափորեն՝ հեղինակներին կամ իրավատերերին՝ հեղինակային և

հարակից իրավունքների առարկաների (օբյեկտների) փաստական օգտագործման

դեպքերում, որոնք որոշվում են օգտագործող անձանց կամ իրավատերերի կողմից

տրամադրվող տեղեկությունների (տվյալների),  հաշվետվական  և այլ

փաստաթղթերի, ինչպես նաև՝ հեղինակներին կամ իրավատերերին հեղինակային

վարձատրության վճարների, վիճակագրական տվյալների հիման վրա հեղինակային

վարձատրության վճարների բաշխման և վճարման կարգերին համապատասխան․

23) իրականացնելու հեղինակային վարձատրության վճարներից  մասհանումներ՝   

      վարձատրության հավաքման, բաշխման և վճարման, Կազմակերպության

 

 

         պահպանման և կառավարման համար՝ Կազմակերպության կանոնադրությամբ

         նախատեսված և Իրավատերերի խորհրդի կողմից սահմանված չափով՝   

         ծախսածածկման և ծախսերի կատարման,  ինչպես նաև Կազմակերպության

         կողմից ստեղծված իրավաբանական անձ հանդիսացող հատուկ (գրական և այլ)  

         նշանակության հիմնադրամների համար՝ Մասհանումների կարգին

         համապատասխան․  

24) մշակելու և իրականացնելու հայրենական գրականության, արվեստի, մշակույթի և

       գիտության վաստակավոր գործիչների, հայ շնորհալի և տաղանդավոր հեղինակների

       (այդ  թվում՝ պատանի և երիտասարդ հեղինակների) և իրավատերերի համար  

       սոցիալական աջակցության ծրագրեր, նպաստելու նրանց սոցիալական կացության

       բարելավմանը․  

25) գրականության, արվեստի, գիտության, կրթության, մշակույթի, հեղինակային և

       հարակից իրավունքների ոլորտներում մրցութային եղանակով ընտրելու

       իրավաբանական և ֆիզիկական անձանց, ստեղծագործական աշխատողների կողմից

       Կազմակերպությանը ներկայացված նախագծերը (ծրագրերը), որոշելու այդ

       ծրագրերի մասնակիցներին Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա

       պետություններում (նաև՝ Հայկական սփյուռքում)․

26) կրթության, գիտության, մշակույթի, հեղինակային և հարակից իրավունքների  

       ոլորտներում իրականացնելու իրավաբանական և ֆիզիկական անձանց,

       ստեղծագործական աշխատողների կողմից Կազմակերպությանը ներկայացված և

       մրցութային եղանակով ընտրված նախագծերի (ծրագրերի) ֆինանսավորումը,

       վերահսկողություն իրականացնելու Կազմակերպության կողմից հատկացված գույքի  

        և դրամական միջոցների նկատմամբ․ 

 27) գրականության, արվեստի, կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում   

       խթանելու բարեգործության և մեկենասության զարգացումը, այդ նպատակով

       իրավասու մարմիններին ներկայացնելու առաջարկություններ՝ ՀՀ օրենսդրությունը

       կատարելագործելու և համապատասխան գործիքակազմ ներդնելու վերաբերյալ,

       ազգային բարերարների և մեկենասների ակումբային  գործունեություն  

       իրականացնելու և նրանց Կազմակերպության Իրավատերերի խորհրդի որոշմամբ

       ներկայացնելու  «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով

       սահմանված կոչումների․   

  28) կազմակերպելու և մասնակցելու փառատոների, տոնավաճառների, հայրենական և

        միջազգային գիտաժողովների, համաժողովների, խորհրդաժողովների,

        գիտագործնական քննարկումների, սեմինարների,   դասախոսությունների,   

       վարպետության դասերի, հանդիպումների, համազրույցների, «կլոր սեղանների», այլ

        մշակութային, գիտական, լուսավորչական, կրթական, տեղեկատվական բնույթի

        միջոցառումների և հանդիսությունների Հայաստանի Հանրապետությունում և

        օտարերկրյա պետություններում․

  29) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված

        կարգով ստանալու Կազմակերպության կանոնադրական նպատակների

        իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ, պայմանագրային

        հիմունքով կամ փոխադարձ համաձայնությամբ մասնակցություն ունենալու նրանց

ծրագրերին և գործունեությանը․

 30) իր իրավասությունների սահմաններում Կազմակերպության անդամներին և

        հեղինակներ կամ իրավատերեր հանդիսացող այլ անձանց անսահմանափակ

        շրջանակի  մատուցելու հեղինակային և հարակից  իրավունքների վերաբերյալ

        խորհրդատվություն (այդ թվում՝ վճարովի)․  

 31) օրենքով սահմանված կարգով ներկայացնելու և պաշտպանելու Կազմակերպության   

        և իր անդամների իրավունքներն ու օրինական  շահերը պետական և տեղական

        ինքնակառավարման մարմիններում,  կազմակերպություններում և դատարանում

        (այդ թվում՝ միջազգային կամ օտարերկրյա)․

 32) համագործակցելու ստեղծագործական աշխատողների միությունների, այլ

        հասարակական կազմակերպությունների հետ (այդ թվում՝ միջազգային կամ

         օտարերկրյա), իրականացնելու համակարգված գործունեություն, ներկայացնելու

         ընդհանրական շահեր՝ հեղինակային և հարակից իրավունքների  պահպանության և 

         պաշտպանության նպատակով, նրանց հետ հիմնադրելու Կազմակերպություն,

         անդամակցելու կամ մասնակցելու նրանց ստեղծած Կազմակերպությանը՝

         պահպանելով կազմակերպա-իրավական կարգավիճակը, իրավունակությունը և

          ինքնուրույնությունը․    

33) հեղինակների կամ իրավատերերի կողմից տրված լիազորությունների

      սահմաններում Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա   

      պետություններում մասնակցելու հեղինակային իրավունքի առարկաների

      (օբյեկտների) օգտագործման իրավունքի փոխանցման (զիջման) մասին միջազգային

      պայմանագրերին, ըստ պատկանելության՝ հեղինակային և հարակից իրավունքների

      իրացման դեպքերում ստանալու և վճարելու հեղինակներին կամ իրավատերերին

      հեղինակային վարձատրության վճարները՝ արտոնության (լիցենզային, ոչ բացառիկ)

      կամ հեղինակային վարձատրության կնքված պայմանագրերին համապատասխան․

34) պայմանագրային հիմունքով աջակցություն ցուցաբերելու Հայաստանի

Հանրապետության տարածքում գրանցված իրավաբանական և ֆիզիկական անձանց  

(ներառյալ՝ անհատ ձեռնարկատերերին)՝ Հայաստանի Հանրապետության և

օտարերկրյա պետությունների տարածքում հեղինակային և հարակից գույքային

բացառիկ  իրավունքներ ձեռքբերելուն և օտարելուն, ինչպես նաև՝ օտարերկրյա

պետությունների տարածքում հայրենական հեղինակներին կամ այլ իրավատերերին՝

հեղինակային և հարակից գույքային բացառիկ իրավունքներ տրամադրելուն․ 

35) ձեռնարկում է հեղինակային և հարակից իրավունքների առարկաների  (օբյեկտների)

      հեղինակներին կամ այլ իրավատերերին հայտնաբերելու միջոցներ, ովքեր

      Կազմակերպության հետ կնքված արտոնության (լիցենզային, ոչ բացառիկ) կամ  

       հեղինակային վարձատրության պայմանագրերին համապատասխան հեղինակային

       վարձատրություն ստանալու իրավունք ունեն․

36) հեղինակին կամ իրավատիրոջը հեղինակային վարձատրությունը վճարելիս  

       սահմանված կարգով ներկայացնում է հաշվետվություն, որ տեղեկություններ

       (տվյալներ)  է պարունակում իրավունքների օգտագործման, այդ թվում՝ հեղինակային

       վարձատրության հավաքած վճարների չափի և պահած մասհանումների մասին․

 37) կազմավորում է հեղինակային գրանցամատյաններ (այդ թվում՝ էլեկտրոնային),

            որոնք տեղեկություններ (տվյալներ) են պարունակում հեղինակների կամ

            իրավատերերի Կազմակերպության կառավարմանը հանձնված իրավունքների,    

            ինչպես նաև՝ այդ իրավունքների առարկաների (օբյեկտների) վերաբերյալ․

      38) շահագրգիռ անձանց հեղինակային գրանցամատյաններից սահմանված կարգով  

             տրամադրում է տեղեկություններ (տվյալներ), բացառությամբ այն  

             տեղեկությունների (տվյալների), որոնք պաշտպանված են օրենքով և չեն կարող

             հրապարակվել առանց հեղինակի կամ իրավատիրոջ համաձայնության․

39) Կազմակերպության և օգտագործողի միջև կնքված պայմանագրերում կատարում

      է փոփոխություններ՝ այն իրավունքների կամ իրավունքի առարկաների

      (օբյեկտների) մասով, որոնք հեղինակի կամ իրավատիրոջ կողմից

      Կազմակերպության կառավարումից ետ են կանչվել, և դրանց վերաբերյալ

       համապատասխան  տեղեկատվությունը (տվյալները)  հրապարակում է մտավոր

       և ստեղծագործական գործունեության արգասիքների հանրահասանելի

      տեղեկատվական համակարգերում՝ իրավատիրոջը վճարելով օգտագործողի

     կողմից ստացված՝ իրեն հասանելիք հաշվարկված հեղինակային վարձատրութան

     վճարը՝ արտոնության (լիցենզային, ոչ բացառիկ) կամ հեղինակային

     վարձատրության կնքված պայմանագրերին համապատասխան․

      40) կատարելու օրենքով չարգելված ցանկացած այլ իրավաբանական գործողություն,

            որը նպատակամիտված է աջակցություն ցուցաբերելու հեղինակների կամ

            իրավատերերի իրավունքների իրացմանը, պահպանությանը և

            պաշտպանությանը:

41․ Կազմակերպությունը պարտավոր է՝

1)      գործել  Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Քաղաքացիական օրենսգրքին, «Հասարակական կազմակերպությունների մասին» և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքներին, այլ օրենքներին ու իրավական ակտերին, միջազգային պայմանագրերին, ինչպես նաև՝ Կազմակերպության կանոնադրությանը համապատասխան․

2)      վարել Կազմակերպության անդամ հանդիսացող հեղինակների կամ իրավատերերի, նրանց հեղինակային և հարակից իրավունքի առարկաների (օբյեկտների), այդ առարկաների (օբյեկտների) նկատմամբ հեղինակային և հարակից  իրավունքների հաշվառումը՝ Կազմակերպության կողմից հաստատված հաշվառման կարգին համապատասխան․

3)      օրենքով նախատեսված դեպքում և սահմանված կարգով ենթարկվել արտաքին պարտադիր աուդիտի․

4)      ինտերնետային պաշտոնական կայք ունենալու դեպքում ծանուցել հասցեի մասին ՀՀ իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի  գործակալությանը․

5)      օրենքով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և            

     գործավարություն (այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով)․

6)      օրենքով նախատեսված կարգով վարել ձեռնարկատիրական գործունեության 

առանձնացված հաշվառում․

7)      օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, պետական իրավասու մարմինների պատճառաբանված գրավոր պահանջով, ողջամիտ ժամկետում նրանց ներկայացնել Կազմակերպության կառավարման և այլ մարմինների որոշումների պատճենները կամ գործունեությանը վերաբերող այլ փաստաթղթերը․   

8)      Կազմակերպության անդամի գրավոր պահանջով՝ ոչ ավելի, քան պահանջի ստացման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, նրան հնարավորություն տալ ծանոթանալու Կազմակերպության կանոնադրությանը, այլ փաստաթղթերին, Համաժողովի որոշումներին, կամ դրանք տրամադրել դիմողին թղթային կամ   էլեկտրոնային եղանակով՝ գրավոր պահանջի ստացման օրվանից  հինգ աշխատանքային օրվա ընթացքում․

9)      Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները ներկայացնել Կազմակերպության Գլխավոր տնօրենի հաստատմանը՝ հաշվետվությունների հրապարակայնություն և հանրահասանելիություն  ապահովելով․   

10)  Կազմակերպության կանոնադրական փոփոխությունների, ինչպես նաև՝ Կազմակերպության վերակազմակերպման կամ լուծարման դեպքերում օրենքով սահմանված կարգով դիմել պետական իրավասու մարմնին․

11) կատարել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

42․Կազմակերպության մարմինները իրենց անունից և ի շահ Կազմակերպության ներկայանալիս պետք է գործեն բարեխղճորեն և ողջամտորեն:

43․ Ապօրինի գործունեություն իրականացնելու դեպքում Կազմակերպությունը և նրա պաշտոնատար անձինք կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

      44․ Կազմակերպության Գլխավոր հաշվապահը ենթարկվում է Գլխավոր տնօրենին և  պատասխանատվություն է կրում Կազմակերպության ֆինանսատնտեսական և այլ գործունեության հաշվապահական հաշվառումը վարելու, ինչպես նաև՝ հաշվապահական, ֆինանսական, վիճակագրական, հարկային և այլ հաշվետվությունները կազմելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում պետական իրավասու մարմիններին ներկայացնելու համար։                                                                                                                         

     45․ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, նրանց պաշտոնատար անձանց արգելվում է միջամտել կամ խոչընդոտել Կազմակերպության օրինական գործունեությանը:

 

VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

46. Կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինը Համաժողովն է, որի կատարման ենթակա որոշումները պարտադիր են Կազմակերպության կառավարման և այլ մարմինների ու անդամների համար:

47. Կազմակերպության գործունեությանը առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք Կազմակերպության Համաժողովին՝ Կազմակերպության անդամների, կառավարման և այլ մարմինների քննարկմանը ներկայացնելու նախաձեռնությամբ հանդես են գալիս Կազմակերպության անդամները, և որոնք Համաժողովի օրակարգում ներառվում են, եթե այդ հարցերը համապատասխանում են օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված Կազմակերպության ստեղծման նպատակին և գործունեության առարկային, վերջնական որոշում ընդունելու իրավասությունը պատկանում է Համաժողովին։

48. Համաժողովների միջև հինգ տարվա ժամանակահատվածում մշտապես գործող կոլեգիալ կառավարման մարմինը Իրավատերերի խորհուրդն է, որը կազմավորվում է Համաժողովի կողմից ու հաշվետու է նրան, իրականացնում է Կազմակերպության ընդհանուր ղեկավարումը: Իրավատերերի խորհրդի կազմվում է հեղինակներից կամ իրավատերերից, ընդ որում՝ հեղինակային և հարակից իրավունքների ոլորտում գործունեություն իրականացնող և առավել համապարփակ երկացանկ ունեցող  կազմակերպությունների ներկայացուցիչներից:

49. Իրավատերերի խորհուրդը, Կազմակերպության պետական հավատարմագրումից հետո, օրենքով սահմանված կարգով, իր որոշմամբ ստեղծում է մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնող մարմին՝ Դիտորդական խորհուրդ, ինչպես նաև՝ հեղինակային վեճերի (բողոքների) կարգավորման և հաշտեցման արտադատական մարմին՝ Իրավարար խորհուրդ, որոնց անդամները ընտրվում (նշանակվում) են և որոնց անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում (պաշտոնից ազատվում) են Իրավատերերի խորհրդի կողմից՝ Կազմակերպության Գլխավոր տնօրենի ներկայացմամբ։

            Դիտորդական խորհուրդը և Իրավարար խորհուրդը իրենց գործունեությունն իրականացնում են օրենքով, սույն կանոնադրությամբ, Իրավատերերի խորհրդի կանոնակարգով սահմանված կարգով՝ իրենց լիազորությունների սահմաններում, իրենց կանոնակարգերին և աշխատակարգերին,  այլ նորմատիվային-իրավական ակտերին համապատասխան:

50. Կազմակերպության գործադիր մարմինը Գլխավոր տնօրենն է, որի թեկնածությունը Գլխավոր տնօրենի պաշտոնին Համաժողովին ներկայացնում է Իրավատերերի խորհուրդը։ Գլխավոր տնօրենը, որ միանձնյա ղեկավարում է Կազմակերպության ընթացիկ գործունեությունը, ընտրվում է (նշանակվում է, նրա լիազորությունները դադարեցվում են) Համաժողովի կողմից։  Գլխավոր տնօրենի պաշտոնին կարող է հավակնել լրիվ գործունակ անձը, որն ունի մշակույթի և հեղինակային ու հարակից իրավունքների ոլորտներում բազմամյա  կառավարման փորձառություն ու համբավ և (կամ) որպես Կազմակերպության անդամ հեղինակ կամ իրավատեր ճանաչված է և կարող է ներկայացնել քաղաքացիական հանրությանը։  Կազմակերպության գործադիր մարմինը՝ Գլխավոր տնօրենը ի պաշտոնե, վճռական ձայնի իրավունքով, Իրավատերերի խորհրդի անդամ է և հանդիսանում է նրա նախագահը։

51. Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերստուգող մարմինը Վերստուգիչն է, որը Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքում և կարգով ընտրվում է Համաժողովի կողմից, Համաժողովի որոշումներին ու Կազմակերպության կանոնադրությանը համապատասխան՝ տարեկան մեկ անգամ իրականացնում է Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ստուգում: Կազմակերպությունը 100 անդամ ունենալու դեպքում Համաժողովի կողմից կազմավորում է Վերստուգիչ մարմին՝ 3 անդամից կազմված։

52. Համաժողովի բացառիկ իրավասություններն են՝

1)   Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, լրացումների կամ նոր

խմբագրությամբ կանոնադրության հաստատումը․

2)   Կազմակերպության գործունեության ծրագրերի (տարեկան, եռամյա, հնգամյա) և

առաջնային ուղղությունների, նրա գույքի կազմավորման և օգտագործման

սկզբունքների սահմանումը և հաստատումը․

  3) Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված մարմինների՝ Գործադիր

      մարմնի, Իրավատերերի խորհրդի և  այլ մարմինների ստեղծման, նրանց անդամների

      սահմանված կարգով և թվաքանակով ընտրության (նշանակման), լիազորությունների

      վաղաժամկետ դադարեցման (պաշտոնից ազատման) որոշումների ընդունումը, նոր

      անդամների ընտրությունը․

4)   Կազմակերպության Վերստուգիչ մարմնի, ինչպես նաև՝ արտաքին աուդիտորի կամ

աուդիտորական կազմակերպության ընտրությունը (նշանակումը), եթե օրենքով

նախատեսված դեպքում և սահմանված կարգով Կազմակերպությունը ենթակա է

վերստուգման (պարտադիր աուդիտի)․  

 5)  Կազմակերպության Գլխավոր տնօրենի ընտրության (նշանակման, պաշտոնից    

       ազատման) մասին որոշման ընդունումը, նրա և աշխատողների վարձատրության, 

      պարգևատրման, նպաստների վճարման կարգի և պայմանների սահմանումը, եթե

      Կազմակերպության Իրավատերերի խորհրդի որոշմամբ վարձատրություն,   

       պարգևատրում և նպաստների վճարում նախատեսված է․

 6)  Կազմակերպության կառուցվածքի հաստատումը․

7)   Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ՝ մասնաճյուղեր,

      ներկայացուցչություններ և հիմնարկներ, մամուլի և լրատվության միջոցներ  

      ստեղծելու, դրանց կանոնադրությունները հաստատելու մասին որոշումների  

       ընդունումը․

8)   Կազմակերպությանը անդամության և անդամությունից հրաժարվելու,

Համաժողովի հրավիրման (գումարման) ու անցկացման կարգերի հաստատումը․

9)   Կազմակերպության անդամ իրավաբանական անձանց կողմից մուտքավճարների, 

անդամության և այլ գույքային վճարների, Կազմակերպության այլ

կազմակերպություններին (այդ թվում՝ միջազգային և օտարերկրյա)

անդամակցության  գույքային վճարների մուծման, մուծման կարգի և չափի մասին

որոշումների ընդունումը․

10)   Կազմակերպության խորհրդանիշների (խորհրդանշան (էմբլեմ), ապրանքանշան,

       ինչպես նաև՝ ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան անհատականացնող այլ  

       միջոցների) հաստատումը․

11)   այլ իրավաբանական անձի ստեղծման կամ այլ կազմակերպությունում

 Կազմակերպության մասնակցության մասին որոշման ընդունումը․

12)   հինգ տարին մեկ անգամ Համաժողովի գումարմանը նախորդող տարիների 

Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման մասին Գլխավոր

տնօրենի և Իրավատերերի խորհրդի կողմից հաստատման ենթակա տարեկան

հաշվետվությունների հաստատումը․

13)  հինգ տարին մեկ անգամ Կազմակերպության գործունեության մասին

Իրավատերերի խորհրդի, Գլխավոր տնօրենի և Վերստուգիչ մարմնի հաշվետվությունների հաստատումը․

14)  Կազմակերպության վերակազմակերպման մասին որոշման ընդունումը․

15)  Կազմակերպության լուծարման մասին (բացառությամբ դատարանի վճռով

       լուծարման դեպքի) որոշման ընդունումը․

16)  օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը, որոնք

       Կազմակերպության կառավարման և այլ մարմիններին վերապահված չեն:

  53. Համաժողովը հրավիրվում (գումարվում) է հինգ տարին մեկ անգամ: Կազմակերպության հերթական Համաժողովը հրավիրվում է Իրավատերերի խորհրդի նախագահի (Գլխավոր տնօրենի)  նախաձեռնությամբ՝ Կազմակերպության անդամների համատեղ հավաքի ձևով՝ դրա վերաբերյալ համապատասխան արձանագրություն կազմելով: Իրավատերերի խորհուրդը որոշում է Համաժողովի անցկացման օրը, ժամը, վայրը, ինչպես նաև՝ Համաժողովի օրակարգը և Կազմակերպության անդամի գրանցման (հաշվառման) հասցեով՝ պատվիրված նամակով կամ անդամի էլեկտրոնային փոստին կամ զանգվածային լրատվության միջոցներով կամ օրենքով սահմանված այլ կարգով՝ ոչ ուշ, քան 5 օր առաջ, ծանուցում է Կազմակերպության (այդ թվում՝  առանձնացված ստորաբաժանումների) անդամներին՝ հավաստիանալով նրանց ծանուցված լինելու մասին: Իրավատերերի խորհրդի անդամները, Վերստուգիչ մարմնի անդամները,  Գործադիր մարմինը Համաժողովին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով։   

54․ Համաժողով կարող է հրավիրվել (գումարվել) առանց նիստի (նիստերի) անցկացման՝ հեռակա մասնակցության ձևով, տեղեկատվա-հեռահաղորդակցային և էլեկտրոնային կապի միջոցների օգտագործմամբ, հարցման միջոցով, բացառությամբ օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված Համաժողովի բացառիկ իրավասությունը հանդիսացող հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման։ Համաժողովի օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ հեռակա քվեարկության ժամանակ անհրաժեշտ է ապահովել փոխանցվող և ընդունվող ամբողջական տեղեկատվության (այդ թվում՝ փաստաթղթերի, նյութերի) նույնականացումը և դրա փաստական հաստատումը։

55․ Համաժողովի օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ հեռակա քվեարկության արձանագրությունը պետք է ներառի հետևյալ բովանդակությունը՝

1)      փաստաթղթերի ընդունման վերաբերյալ հեռակա քվեարկության ամսաթիվը, ամիսը, տարին (սկիզբը և ավարտը), երբ ընդունվել են այդ փաստաթղթերը, և տեղեկություններ (տվյալներ) դրանց քվեարկության արդյունքների վերաբերյալ,

2)      տեղեկություններ (տվյալներ) քվեարկությանը մասնակցած անձանց վերաբերյալ․

3)      համաժողովի օրակարգում ներառված յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկության արդյունքները․

4)      տեղեկություններ (տվյալներ) ձայների հաշվարկ իրականացրած անձանց վերաբերյալ,

5)      տեղեկություններ (տվյալներ) քվեարկության արձանագրությունը ստորագրած անձանց վերաբերյալ։

56. Կազմակերպության արտահերթ Համաժողովը հրավիրվում (գումարվում)  է Իրավատերերի Խորհրդի նախագահի (Գլխավոր տնօրենի), ինչպես նաև՝ Կազմակերպության անդամների առնվազն մեկ երրորդի կամ Վերստուգող մարմնի նախաձեռնությամբ և գրավոր պատճառաբանված պահանջով, հրավիրողի և (կամ) Իրավատերերի  խորհրդի կողմից լրացված օրակարգով՝ Իրավատերերի խորհրդի նախագահի (Գլխավոր տնօրենի) կողմից:  

Կազմակերպության անդամների առնվազն մեկ  երրորդի կամ Վերստուգող մարմնի Իրավատերերի խորհրդին ներկայացվող գրավոր պահանջում պետք է ներառված լինի արտահերթ Համաժողովին քննարկվելիք հարցերի օրակարգը, ինչպես նաև՝ ունենա հիմնավոր պատճառաբանություն Կազմակերպության անդամների արտահերթ Համաժողով գումարելու համար։

57. Կազմակերպության անդամների առնվազն մեկ երրորդի կամ Վերստուգող մարմնի գրավոր պատճառաբանված պահանջով Իրավատերերի խորհուրդը կարող է որոշում ընդունել Կազմակերպության արտահերթ Համաժողով հրավիրելու (գումարելու)  մասին տվյալ նախաձեռնության օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա և ոչ պակաս, քան 5 օրվա ընթացքում: Համաժողովի մասնակիցները արտահերթ Համաժողովի հրավիրման (գումարման) օրվա, ժամի և վայրի մասին ծանուցվում են Համաժողովի անցկացման  օրվանից առնվազն 5 օր առաջ: Իրավատերերի խորհուրդը որոշում է Համաժողովի անցկացման օրը, ժամը, վայրը և, սույն կանոնադրության 53-րդ և 54-րդ կետերին  համապատասխան, ծանուցում է Կազմակերպության (այդ թվում՝ նաև առանձնացված ստորաբաժանումների) անդամներին՝ հավաստիանալով նրանց ծանուցված լինելու մասին:

      58. Համաժողովի հրավիրման (գումարման) մասին հայտարարությունը հրապարակվում է Կազմակերպության պաշտոնական ինտերնետային կայքում (www. armauthor.am)։

      59. Այն դեպքում, երբ հնարավոր չէ Համաժողովի անցկացման մասին  Կազմակերպության անդամին էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցել, Կազմակերպության անդամը պատշաճ կերպով ծանուցված է համարվում Համաժողովի հրավիրման (գումարման) մասին հայտարարությունը և Համաժողովի նախապատրաստմանն ու անցկացմանը վերաբերող ամբողջական տեղեկատվությունը և փաստաթղթերն ու այլ նյութերը Կազմակերպության պաշտոնական ինտերնետային կայքում Համաժողովի անցկացման օրվանից առնվազն 5 օր առաջ զետեղելով։

60. Համաժողովը (նիստը) իրավազոր է, եթե գումարվել է օրենքին և Կազմակերպության կանոնադրությանը համապատասխան, Համաժողովին մասնակցում է Կազմակերպության բոլոր անդամների կամ Իրավատերերի խորհրդի կողմից սահմանված կարգով, որոշակի քվեի համամասնությամբ, Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների անդամներից ընտրված պատվիրակների ընդհանուր թվի կեսից ավելին: Եթե  սույն կանոնադրությամբ նախատեսված ժամկետում և Իրավատերերի խորհրդի կողմից սահմանված կարգին համապատասխան որոշակի քվեի համամասնությամբ պատվիրակների ընտրություն չի կատարվում, ապա Համաժողովին մասնակցում են նախորդ Համաժողովի պատվիրակները:

Օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված՝ Համաժողովի բացառիկ իրավասությունը հանդիսացող հարցերի վերաբերյալ Համաժողովի իրավազորության դեպքում որոշումներն ընդունվում են Կազմակերպության բոլոր անդամների կամ Իրավատերերի խորհրդի կողմից սահմանված կարգին համապատասխան որոշակի քվեի համամասնությամբ Կազմակերպության անդամներից ընտրված պատվիրակների ձայների որակյալ մեծամասնությամբ՝ 2/3-ով, իսկ այլ հարցերին վերաբերող որոշումները՝  Կազմակերպության Համաժողովին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

61. Համաժողովին (հերթական կամ արտահերթ) օրենքին և Կազմակերպության կանոնադրությանը համապատասխան Կազմակերպության բոլոր անդամների կամ Իրավատերերի խորհրդի կողմից սահմանված կարգով, որոշակի քվեի համամասնությամբ, Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների անդամներից ընտրված պատվիրակների ընդհանուր թվի կեսից ավելիի մասնակցությունը ապահովված չլինելու և դրա հետևանքով Համաժողովի իրավազորության բացակայության դեպքում հաջորդ Համաժողովը կարող է հրավիրվել (գումարվել)  նույն օրը կամ Համաժողովից առավելագույնը 15 օրվա ընթացքում։

62. Կրկնակի հրավիրված (գումարված) հերթական կամ արտահերթ Համաժողովի նույն օրակարգի վերաբերյալ որոշումները ընդունվում են Կազմակերպության անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։

63. Կազմակերպության Համաժողովին նախագահում է Իրավատերերի խորհրդի նախագահը։ Համաժողովին նրա մասնակցության անհնարինության կամ Համաժողովի նախապատրաստման և կազմակերպման կարգով սահմանված այլ դեպքերում, որը Համաժողովին հաստատվում է և ներկայացվում է Իրավատերերի խորհրդի նախագահի գրավոր պատճառաբանությամբ, Համաժողովի նախագահը Համաժողովի (նիստի)  իրավազորության դեպքում ընտրվում է Համաժողովի կողմից՝ Համաժողովին մասնակցող Կազմակերպության անդամների կամ Իրավատերերի խորհրդի կողմից սահմանված կարգին համապատասխան որոշակի քվեի համամասնությամբ Կազմակերպության անդամներից ընտրված պատվիրակների «Կողմ» քվեարկած ձայների կեսից ավելիով։ Համաժողովի նախագահը Համաժողովի մասնակից անդամներից մեկին նշանակում է Համաժողովի քարտուղար։

64. Համաժողովի արձանագրությունը համատեղ ստորագրում են սույն կանոնադրության 63-րդ կետին համապատասխան՝ սահմանված կարգով ընտրված Համաժողովի նախագահը և քարտուղարը: Համաժողովի արձանագրությունը կազմվում է ոչ ուշ, քան Համաժողովի անցկացումից 5 օրվա ընթացքում։ Կազմակերպությունում  Համաժողովի արձանագրությունների, ինչպես նաև՝ այլ փաստաթղթերի պահպանման ժամկետը 5 տարի է, որից հետո դրանք Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվում են արխիվային պահպանության:

65. Իրավատերերի խորհուրդը ընտրվում է Համաժողովի կողմից՝  հինգ տարի ժամկետով։ Համաժողովը կարող է վաղաժամկետ դադարեցնել Իրավատերերի խորհրդի ցանկացած անդամի լիազորությունները։ Իրավատերերի խորհրդի անդամների թվաքանակը և անհատական կազմը որոշում է Համաժողովը, բայց այն չի կարող 13 անդամից պակաս և 15 անդամից ավելի լինել: Խորհրդի անդամները չեն կարող լինել Կազմակերպության այլ մարմնի անդամ:

66. Համաժողովի կողմից ընտրված Իրավատերերի խորհրդի անդամների լիազորությունները գործում են ընտրության (նշանակման) օրվանից մինչև հերթական Համաժողովի կողմից Իրավատերերի խորհրդի նոր կազմի ընտրությունը։ Ընդ որում՝ Համաժողով պետք է հրավիրել (գումարել) Իրավատերերի խորհրդի անդամների լիազորությունների ավարտի օրվանից երեք ամսվա ընթացքում։  

 Եթե Համաժողովների միջև հինգ տարվա ժամանակահատվածում Իրավատերերի խորհրդի անդամներից մեկի կամ մի քանիսի լիազորությունները դադարեցվում են, ապա Իրավատերերի խորհուրդը իր գործունեությունը շարունակում է կրճատված կազմով և նրա իրավազորությունը որոշվում է այդ մարմնի սկզբնապես ընտրված անդամների քանակը նկատի ունենալով։

Այն դեպքում, երբ Համաժողովի կողմից ընտրված Իրավատերերի խորհրդի գործող անդամների քանակը պակասում է նրա իրավազորությունն ապահովող քանակից, իսկ մինչև հերթական Համաժողովի անցկացման ժամկետը կես տարուց ավելի է, ապա Իրավատերերի խորհրդի նոր կազմ ընտրելու համար պետք է հրավիրել (գումարել)  արտահերթ Համաժողով։

       67․ Իրավատերերի խորհրդի իրավասություններն են՝

1)      Կազմակերպության կանոնադրությանը համապատասխան՝ Համաժողովի

             (հերթական կամ արտահերթ) նախապատրաստումը և կազմակերպումը     

             սահմանված կարգին համապատասխան․

2)      Կազմակերպության անդամների թվաքանակին համապատասխան՝ Համաժողովի

              մասնակիցների (պատվիրակների) համամասնական քվեի թվի մասին որոշման   

              ընդունումը, Կազմակերպության Համաժողովի պատվիրակների ընտրության

              ապահովումը՝ Համաժողովի հրավիրման (գումարման) օրվանից ոչ ուշ, քան 30 օր

             առաջ․

3)      հերթական կամ արտահերթ Համաժողովի նախապատրաստման և     

      կազմակերպման նպատակով՝ ժամանակավոր կազմակերպական հանձնախումբ 

      կազմավորելը և նրա անհատական կազմը հաստատելը․

4)      Իրավատերերի խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման մասին    

      որոշման ընդունումը և Համաժողովի հաստատմանը ներկայացումը․

5)      Կազմակերպության Գլխավոր տնօրենի  ընտրումը (նշանակումը) և նրա հետ հինգ  

      տարի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքումը, որը օրենքով  

       սահմանված կարգով և Իրավատերերի խորհրդի որոշմամբ ենթակա է նույն   

      ժամկետով երկարաձգման, ինչպես նաև՝ աշխատանքային պայմանագրով

      աշխատանքի կատարման համար վարձատրութան չափի սահմանումը, եթե

      Իրավատերերի խորհրդի որոշմամբ Գլխավոր տնօրենի աշխատանքի կատարման

       համար նախատեսված է վարձատրություն․  

6)      Գլխավոր տնօրենի՝ իրավական ակտերի պահանջներին և սույն

       կանոնադրությանը հակասող որոշումների գործողությունների դադարեցումը․

7)      Կազմակերպության ծախսերի և եկամուտների տարեկան նախահաշվի և

նրա մեջ փոփոխությունների կատարման, Կազմակերպության

       գործունեության և գույքի օգտագործման (այդ թվում՝ դրամական միջոցների)

       տարեկան հաշվետվության, կառավարման և այլ մարմինների տարեկան

       հաշվետվությունների հաստատումը, որ հինգ տարին մեկ ներկայացվում են

       Համաժողովի հաստատմանը․

        8)  Կազմակերպության մուտքավճարի, տարեկան անդամավճարի, այլ գույքային  

       վճարների չափերի սահմանումը, ինչպես նաև՝ գանձման կարգի հաստատումը․

 9)   հեղինակային և հարակից իրավունքների տարբեր դասերի իրավատերերի և  

       օգտագործողների հետ կնքվող օրինակելի պայմանագրերի ձևերի հաստատումը․

 10)  հեղինակային վարձատրության վճարների չափերի սահմանումը, որոնք չեն

       կարող պակաս լինել ՀՀ օրենսդրությամբ սահմանված հեղինակային

       վարձատրության (վճարների) նվազագույն դրույքաչափերից, վճարների

        հավաքման, բաշխման և վճարման կարգի հաստատումը․ 

11)  վիճակագրական տվյալների հիման վրա հեղինակային վարձատրության

       վճարների չափերի սահմանումը, վճարների հավաքման, բաշխման և վճարման

       կարգի  հաստատումը, որոնք չեն կարող պակաս լինել ՀՀ օրենսդրությամբ

       սահմանված հեղինակային վարձատրության (վճարների) նվազագույն

       դրույքաչափերից․

  12)   Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կարգով՝ հեղինակային   

      վարձատրության վճարների հավաքման, բաշխման և վճարման,

       Կազմակերպության գործունեության պահպանման և կառավարման համար  

       Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված չափով ծախսածածկման

       և ծախսերի կատարման, ինչպես նաև՝ հատուկ (գրական և այլ)  նշանակության

       հիմնադրամների համար մասհանումների չափի սահմանումը և մասհանումների

       կարգի հաստատումը․  

13)     Կազմակերպության ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույքի ձեռքբերման,    

     օտարման կամ օտարման հնարավորության (այդ թվում՝ վարկերի,

     փոխառության, գրավի ներդրման (ներգրավման) կամ վարկային երաշխիքների

     տրամադրման), հետ կապված  խոշոր գործարքի, որի գինը կամ հաշվեկշռային

     արժեքը կազմում է այդպիսի գործարք կատարելու մասին որոշման ընդունման

     օրվան նախորդող եռամսյակում տրված հաշվապահական հաշվետվությամբ

     կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի

     50  և  ավելի տոկոսը․

14)          Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված և Իրավատերերի

       խորհրդի կանոնակարգով սահմանված՝ Խորհրդին առընթեր փորձագիտական,

       վերահսկողություն իրականացնող և (կամ) այլ խորհրդատվական մարմիններ,

       հանձնաժողովներ և հանձնախմբեր (ժամանակավոր և մշտական) ստեղծելու և

       լուծարելու, նրանց կանոնակարգերը և աշխատակարգերը հաստատելու,

       ղեկավարներին և անդամներին ընտրելու (նշանակելու) և պաշտոնից ազատելու

       որոշումների ընդունումը․

15)           Կազմակերպության անդամ հանդիսացող հեղինակների կամ իրավատերերի,

       ստեղծագործությունների և այդ ստեղծագործությունների նկատմամբ  

       հեղինակային և հարակից իրավունքների հաշվառման կարգի հաստատումը․       

16)        Կազմակերպության անդամի վկայագրի և կրծքանշանի, ինչպես նաև՝

     իրավատիրոջ կամքով՝ Կազմակերպության կողմից ավանդադրվող (ի պահ

     վերցվող) հեղինակային կամ հարակից իրավունքների առարկայի (օբյեկտի)

     գրանցման վկայագրի (փաստաթղթի)  սահմանված ձևանմուշների հաստատումը․

17)        Իրավատերերի խորհրդի կողմից սահմանված կարգով՝ Կազմակերպության

      պատվոգրերի, պատվո կոչումների, տիտղոսների, շքանշանների և այլ պատվո

      նշանների շնորհումը, «Բարեգործության մասին» ՀՀ օրենքով սահմանված

      կարգով՝ Կազմակերպության բարերարներին և մեկենասներին

      համապատասխան կոչումների ներկայացումը․  

18)        Կազմակերպության գործունեության ծրագրերի (տարեկան, եռամյա, հնգամյա) 

      հաստատումը և դրանց կատարման ընթացքի նկատմամբ հսկողության

      սահմանումը․

19)         Իրավատերերի խորհրդի անդամների պարտականությունների կատարման հետ

      կապված ծախսերի (ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ) հատուցման կարգի  

      սահմանումը․

20)        Կազմակերպության կողմից ստեղծագործական աշխատողների մրցույթների,

      փառատոների (այդ թվում՝ միջազգային)  մասնակցության և այլ

      ստեղծագործական գործունեության համար հայտարարված դրամաշնորհային

      մրցույթներին ներկայացվող նախագծերի (ծրագրերի) քննարկման և

      փորձաքննության կարգի հաստատումը․

21)         Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ

       հսկողությունը․

22)          Գլխավոր տնօրենի տարեկան հաշվետվությունների լսումը՝ կատարված

              աշխատանքի մասին՝ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո վեց ամսվա

              ընթացքում․

23)         Իրավատերերի խորհրդի որոշումների կատարման ընթացքի հսկողությունը․

24)         Կազմակերպության անդամության, անդամության կասեցման և անդամությունից

              հեռացման մասին որոշումների ընդունումը․

25)         Կազմակերպության անդամների անձնական տվյալների պաշտպանության

              կարգի և պայմանների սահմանումը՝ «Անձնական տվյալների պաշտպանության

              մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան․

26)        Կազմակերպության ստորաբաժանումների (այդ թվում՝ առանձնացված),

             Կազմակերպության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց  

             ղեկավարների, ինչպես նաև՝ նրա մասնակցությամբ այլ իրավաբանական

             անձանց բարձրագույն և (կամ) ղեկավար մարմիններում Կազմակերպության

             ներկայացուցիչների նշանակման և ազատման մասին համաձայնության

             կայացումը․

27)        օրենքով կամ սույն կանոնադրությամբ նախատեսված՝ Կազմակերպության  

            կառավարման և այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների   

             կատարումը:

 68․ Իրավատերերի խորհուրդը իր գործունեությունը իրականացնում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստերը հրավիրվում (գումարվում)  են ըստ անհրաժեշտության, սակայն յուրաքանչյուր տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ՝  Իրավատերերի խորհրդի նախագահի նախաձեռնությամբ: Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան  մասնակցում է  խորհրդի անդամների ընդհանուր թվի 2/3-ը: Իրավատերերի խորհրդի առաջին նիստը հրավիրվում (գումարվում) է Համաժողովի կողմից լիազորված Իրավատերերի խորհրդի անդամի կողմից։

69․Իրավատերերի խորհուրդն ընդունում է որոշումներ, որոնք ուժի մեջ են մտնում ստորագրման պահից, եթե տվյալ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ։ Իրավատերերի խորհրդի որոշումներն ընդունվում են անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ:

70․ Խորհրդի արտահերթ նիստերը հրավիրվում (գումարվում) են խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների 1/3-ի պահանջով՝ Իրավատերերի խորհրդի նախագահի անունով համապատասխան գրավոր պատճառաբանված պահանջ ներկայացվելու օրվանից 20 օրվա ընթացքում: Նշված ժամկետում Իրավատերերի խորհրդի նախագահի կողմից նիստ չհրավիրվելու դեպքում նիստ կարող են հրավիրել համապատասխան գրավոր պահանջը ներկայացրած անձինք՝ իրենց օրակարգով: Ամեն դեպքում Իրավատերերի խորհրդի նախագահի մասնակցությունը խորհրդի նիստին պարտադիր է։ Առանց Իրավատերերի խորհրդի նախագահի մասնակցության խորհրդի նիստին ընդունված որոշումներն առոչինչ են:  

Իրավատերերի խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար տեղեկատվական-հեռահաղորդակցային տեխնոլոգիաների և  էլեկտրոնային կապի այլ միջոցներով: Խորհրդի նիստերին առանձին դեպքերում ըստ  անհրաժեշտության, հրավիրյալի կարգավիճակով, կարող են մասնակցել  նաև փորձագետներ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:

        Իրավատերերի խորհուրդը  գործունեություն իրականացնում է սույն կանոնադրությանը, Իրավատերերի խորհրդի կանոնակարգին և աշխատակարգին համապատասխան:

71․ Իրավատերերի խորհրդի նիստերն արձանագրվում են:  Նիստի արձանագրությունը կազմվում է նիստի ավարտից հետո՝ 5 օրվա ընթացքում՝ 3 օրինակից, որ ստորագրում են խորհրդի նիստին մասնակցած բոլոր անդամները: Նիստի արձանագրության մեջ նշվում են՝

     1) նիստի գումարման ամսաթիվը, ամիսը, տարին և վայրը․

     2) նիստին մասնակցելու իրավունք ունեցող անձանց թվաքանակը․

      3) նիստին մասնակցած անձանց թվաքանակը, անունը և ազգանունը, այլ

          կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնը․

     4) նիստի օրակարգը:

     Նիստի արձանագրությունը պետք է պարունակի ելույթների հիմնական դրույթները, քվեարկության ներկայացված հարցերը, դրանց վերաբերյալ քվեարկության արդյունքները, ընդունված որոշումները: Նիստը նախագահողը պատասխանատվություն է ստանձնում արձանագրության մեջ նշված տեղեկությունների հավաստիության համար:

72․ Իրավատերերի խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքով: Խորհրդի անդամների համար կարող է սահմանվել միայն այնպիսի ծախսերի հատուցում, որոնք կապված են Խորհրդի անդամների պարտականությունների կատարման հետ:

     73․ Իրավատերերի խորհրդի անդամի լիազորությունը դադարում է՝

       1) նրա գրավոր դիմումի հիման վրա․

       2) նրա կողմից իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում՝

       Իրավատերերի խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ

         մեծամասնությամբ, Համաժողովի որոշմամբ․

        3) նրա լիազորությունների ժամկետի ավարտի դեպքում․

        4)  խորհրդի անդամությունից վաղաժամկետ հրաժարվելու դեպքում․

        5)  նրա մահվան դեպքում:     

      74․ Խորհրդի անդամն իրավունք ունի՝

1)      Կազմակերպության գործունեության արդյունավետությանը նպաստելու   

      նպատակով՝ Կազմակերպության մարմիններին ներկայացնելու    

      առաջարկություններ․

2)      սպառիչ տեղեկություններ ստանալու Կազմակերպության գործունեության

     մասին․

       3) խորհրդի անդամությունից հրաժարվելու:

       75․ Իրավատերերի խորհրդի անդամը պարտավոր է՝

       1) հոգալ Կազմակերպության պատվի և համբավի մասին․

       2) աջակցել Կազմակերպության գործունեությանը․

       3) չխախտել Կազմակերպության կանոնադրության և խորհրդի կանոնակարգի պահանջները:

        76․ Իրավատերերի խորհրդի անդամը կարող է ունենալ նաև խորհրդի կանոնակարգով սահմանված այլ իրավունքներ և պարտականություններ:

        77․ Իրավատերերի խորհրդի նախագահը՝

        1) կազմակերպում է խորհրդի աշխատանքը․

        2) գումարում է և նախագահում է խորհրդի նիստերը․

         3) կազմակերպում է նիստերի արձանագրությունների վարումը․

         4) առանց լիազորագրի հանդես է գալիս Կազմակերպության անունից

             Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում, վարում

             է բանակցություններ, իր լիազորությունների սահմաններում ստորագրում է

             պայմանագրեր և համաձայնագրեր, որոնք ուժի մեջ են մտնում խորհրդի կողմից   

             վավերացվելուց հետո:     

        78. Իրավատերերի խորհրդի նախագահի բացակայության դեպքում խորհրդի նախագահի որոշմամբ նրա պարտականությունները կատարում է Իրավատերերի խորհրդի անդամներից մեկը:

        79․ Իրավատերերի խորհուրդը, Կազմակերպության Գլխավոր տնօրենի ներկայացմամբ, սահմանված կարգով ընտրում է Պատվավոր նախագահ՝ խորհրդի  անդամների քվեարկությամբ՝ ձայների պարզ մեծամասնությամբ, հինգ տարի ժամկետով, հանրային ներկայացուցչական լիազորություններով։ Իրավատերերի խորհրդի Պատվավոր նախագահի լիազորությունների ժամկետը կարող է երկարաձգվել նույն ժամկետով, ինչպես նաև՝ նա այդ պաշտոնից կարող է ազատվել (այդ  թվում՝ վաղաժամկետ) Իրավատերերի խորհրդի որոշմամբ, իր դիմումի համաձայն կամ խորհրդի անդամների քվեարկությամբ՝ ձայների պարզ մեծամասնությամբ։ Իրավատերերի խորհրդի Պատվավոր նախագահը խորհրդի նիստերին մասնակցում է խորհրդակցական ձայնի իրավունքով։

        80․  Իրավատերերի խորհրդի քարտուղարը ի պաշտոնե հանդիսանում է  Գլխավոր տնօրենի տեղակալը։

        81․ Իրավատերերի խորհրդի քարտուղարը՝

       1) կազմում և վարում է խորհրդի նիստերի արձանագրությունները․

       2) կրում է պատասխանատվություն խորհրդի նիստերի արձանագրությունները

             պատշաճ կազմելու և վարելու, խորհրդի փաստաթղթերը սույն կանոնադրությամբ

             սահմանված ժամանակահատվածում պահպանելու համար․

3)        իրականացնում է խորհրդի որոշումների և խորհրդի նախագահի կողմից տրված

      հանձնարարականների կատարման հսկողությունը․

        4) խորհրդի նիստերին մասնակցում է խորհրդակցական ձայնի իրավունքով:

        82․ Գլխավոր տնօրենի իրավասությունները ներառում են Կազմակերպության ընթացիկ գործունեության կառավարման, ինչպես նաև՝ Կազմակերպության այլ մարմինների գործունեության ապահովմանը նպատակամիտված հարցերը։

  83. Գլխավոր տնօրենը Կազմակերպության կանոնադրությանը, Համաժողովի և

Իրավատերերի խորհրդի նիստերի որոշումներին համապատասխան`

1)      ապահովում է Համաժողովի որոշումների, Իրավատերերի խորհրդի որոշումների

               և հանձնարարականների կատարումը․

2)      իր իրավասության սահմաններում տնօրինում և կառավարում է

      Կազմակերպության ցանկացած տեսակի և չափի գույքը (այդ թվում՝ դրամական    

      միջոցները), Կազմակերպության անունից կնքում է պայմանագրեր և կատարում

      գործարքներ․  

3)      առանց լիազորագրի ներկայացնում է Կազմակերպությունը Հայաստանի

      Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում․

 4)   տալիս է լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով․

 5)  բանկերում բացում է Կազմակերպության հաշվարկային (այդ թվում՝

      արտարժութային)  և այլ հաշիվներ․

6)       իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը․

7)      Իրավատերերի խորհրդի հաստատմանն է ներկայացնում Կազմակերպության տարեկան ծախսերի ու եկամուտների նախահաշիվը․

8)      հաստատում է Կազմակերպության հաստիքացուցակը․

9)      իր իրավասությունների սահմաններում հաստատում է Կազմակերպության

       գործունեությունը կանոնակարգող ներքին իրավական ակտերը,      

       կարգապահական ներքին կանոնակարգը և այլ կանոնակարգեր ու ակտեր․ 

10)  իր իրավասության սահմաններում ստորագրում է Կազմակերպության ֆինանսատնտեսական, բանկային և այլ փաստաթղթերը՝ ունենալով առաջին ստորագրության իրավունքը․

11)  հաստատում է Կազմակերպության ստորաբաժանումների (նաև առանձնացված

       ստորաբաժանումների)  հաշվետվությունները․

12)  Իրավատերերի խորհրդի հաստատմանն է ներկայացնում Կազմակերպության

       ստորաբաժանումների (նաև առանձնացված ստորաբաժանումների)     

       կանոնակարգերը, ինչպես նաև՝ Կազմակերպության կողմից ստեղծվող այլ

       կազմակերպությունների (հասարակական կազմակերպություններ, հատուկ

        նշանակության հիմնադրամներ և այլն) կանոնադրությունները․

13)   Իրավատերերի խորհրդի հաստատմանն է ներկայացնում Կազմակերպության  

         կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթներին ներկայացվող   

         նախագծերի քննարկման և փորձաքննության իրականացման կարգը,   

         դրամաշնորհային ծրագրերը, Կազմակերպության գործունեության (այդ թվում՝    

         տարեկան, եռամյա և հնգամյա) ծրագրերը և միջոցառումները․

14)   օրենքով սահմանված կարգով և ժամկետներում էլէկտրոնային

        հաշվետվությունների օրենքով նախատեսված համակարգի Կազմակերպության    

         անձնական էջում կամ Կազմակերպության պաշտոնական կայքում    

         հրապարակում է Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության

         տարեկան հաշվետվությունը․

15)   սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է

         Կազմակերպության ստորաբաժանումների (նաև՝ առանձնացված

         ստորաբաժանումների) հաստիքային և պայմանագրային աշխատողներին (այդ    

         թվում՝ դրամաշնորհային և այլ ծրագրերի ղեկավարներին ու աշխատողներին)․

16)   սահմանված կարգով Կազմակերպության աշխատողների նկատմամբ կիրառում

        է կարգապահական պատասխանատվության և խրախուսանքի միջոցներ․

17)   իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ, որոնք օրենքով և

        սույն կանոնադրությամբ Կազմակերպության այլ մարմիններին վերապահված

        չեն:

 84. Գլխավոր տնօրենը իր լիազորությունները իրականացնելիս Կազմակերպության անունից հանդես է գալիս առանց լիազորագրի:   

 85. Գլխավոր տնօրենը պարտավոր է Կազմակերպության Համաժողովին հինգ տարին  մեկ անգամ ներկայացվող և յուրաքանչյուր տարի Իրավատերերի խորհրդին ներկայացվող հաշվետվության մեջ ներառելու հետևյալ տեղեկությունները․

 1) Կազմակերպության կողմից նախորդ ֆինանսական տարվա ընթացքում իր

     ստացած բոլոր պարգևատրումների, այդ թվում՝ դրամական և ոչ դրամական բնույթի

     պարգևատրումների, նպաստների, վճարների և այլնի մասին․

2)  Կազմակերպության կողմից նախորդ ֆինանսական տարվա ընթացքում որպես

      իրավատեր իր ստացած դրամական միջոցների մասին․

3)  Իրավատերերի խորհրդի Կազմակերպության և իր անձնական շահերի և

      հետաքրքրությունների միջև գոյություն ունեցող և (կամ) հասունացող ցանկացած    

      հակամարտության մասին կամ Կազմակերպության առջև ստանձնած իր

      պարտավորությունների և այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց առջև

      ստանձնած պարտավորությունների միջև։

86. Գլխավոր տնօրենը կրում է օրենքով նախատեսված պատասխանատվություն օրենքների, նորմատիվային-իրավական այլ ակտերի, Համաժողովի, Իրավատերերի խորհրդի որոշումների, Կազմակերպության կանոնադրության կամ այլ իրավական ակտերի, կնքված  պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:  

 87․ Վերստուգիչ մարմինը՝ օրենքին, Համաժողովի որոշումներին, Կազմակերպության կանոնադրությանը համապատասխան՝

1)      տարին մեկ անգամ իրականացնում է Կազմակերպության ֆինանսատնտեսական  գործունեության ստուգում և մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 30-ը տալիս եզրակացություն, որը տեղեկություններ (տվյալներ) է պարունակում  Կազմակերպության գույքի և դրա ստացման աղբյուրների, Կազմակերպության կողմից իրականացված ծրագրերի և դրանց արդյունավետության, այդ ծրագրերի իրականացման համար ծախսված միջոցների մասին․

2)      ծանոթանում է Կազմակերպության գործունեությանը առնչող բոլոր

փաստաթղթերին, կառավարման և այլ մարմինների պարտադիր քննարկմանն    

       ու հաստատմանը ենթակա հարցերի վերաբերյալ Կազմակերպության     

       կանոնադրությամբ սահմանված կարգով ներկայացնում առաջարկություններ․  

3)      Կազմակերպության կառավարման և այլ մարմիններից պահանջում և ստանում է

      Կազմակերպության գործունեության վերաբերյալ իրեն անհրաժեշտ  

       տեղեկությունները․

4)      իրականացնում է օրենքով, Համաժողովի որոշմամբ, Կազմակերպության

      կանոնադրությամբ  նախատեսված այլ լիազորություններ:

   88․ Կազմակերպության Վերստուգիչ մարմնի գործունեությունը և Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը տարեկան մեկ անգամ ենթակա է վերստուգման արտաքին աուդիտորի կամ աուդիտորական կազմակերպության կողմից՝ «Աուդիտորական  գործունեության մասին» ՀՀ օրենքով և աուդիտորական գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված կարգով։

 

VII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ, ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

 89. Կազմակերպությունը ունի որպես սեփականություն առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

 90. Կազմակերպությունը որպես սեփականություն կարող է ունենալ ցանկացած անշարժ և շարժական գույք` շենքեր, շինություններ, փոխադրամիջոցներ, սարքավորանք, դրամաիրային միջոցներ, արժեթղթեր և այլ գույք, որ ստեղծվել է կամ ձեռք է բերվել Կազմակերպության միջոցներով՝ իր կանոնադրական նպատակներին և խնդիրներին, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:  

91. Կազմակերպության գույքի  կազմավորման աղբյուր կարող են լինել՝

1) Կազմակերպության անդամների վճարները (մուտքավճարները և

     անդամավճարները)․

2) Կազմակերպության անդամների և այլ անձանց կամավոր գույքային (դրամական և    

    իրային) նվիրատվությունները, ինչպես նաև՝ նվիրաբերությունները (այդ թվում՝

    դրամաշնորհները)․

3)Կազմակերպության հիմնական գործունեությունից (աշխատանքների   

           կատարումից, ապրանքների իրացումից և ծառայությունների մատուցումից) կամ

           այլ կազմակերպությունից  իր մասնակցությամբ ստացված միջոցները․

     4)Կազմակերպության և նրա գործունեության պահպանման, կառավարման,

         կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար հեղինակային

         վարձատրության վճարներից մասհանումները (վարձատրության հավաքագրման,

          բաշխման և վճարման, Կազմակերպության գործունեության ծախսածածկման և այլ

          ծախսերի կատարման համար)․

5)      ՀՀ գործող օրենսդրությանը և Կազմակերպության  կանոնադրությանը

     համապատասխան՝ Կազմակերպության ոչ հիմնական ձեռնարկատիրական (այլ    

     եկամտաբեր) գործունեությունից ստացված եկամուտը․

6)      հեղինակային և հարակից իրավունքների օգտագործումից պետական կամ

      համայնքային բյուջեի միջոցներից ստացված եկամուտները (վճարները)․

 7) կտակները․

 8) հանգանակությունները․

 9) օրենքով չարգելած այլ միջոցները:

92. Կազմակերպության միջոցները կարող են օգտագործվել Կազմակերպության կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար:  Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված նպատակների և խնդիրների իրականացման համար օրենքով սահմանված կարգով ստացված և ձեռքբերված գույքը համարվում է Կազմակերպության սեփականությունը։

93. Կազմակերպության սեփականությունը հանդիսացող գույքը, այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը (շահույթը), Կազմակերպության անդամների միջև չի բաշխվում:   

94. Կազմակերպության կողմից սահմանված կարգով հավաքվող հեղինակային վարձատրության վճարները այն մասով, որ հեղինակային և հարակից իրավունքները (կոլեկտիվ հիմունքով) կառավարող Կազմակերպության կողմից իրավատերերի (այդ  թվում՝ Կազմակերպության անդամ չհանդիսացող իրավատերերի) միջև ենթակա են բաշխման, Կազմակերպության սեփականությունը չեն հանդիսանում։  

      95. Կազմակերպության կողմից սահմանված կարգով հավաքվող հեղինակային վարձատրության վճարի նվազագույն չափը, որը սահմանվում է Իրավատերերի խորհրդի կողմից և որից կատարվում է հեղինակային վարձատրության բաշխում, եթե հեղինակային վարձատրության վճարը չի բավարարում հեղինակային վարձատրության հավաքման, բաշխման, վճարման, Կազմակերպության գործունեության պահպանման և կառավարման համար նախատեսված ծախսածածկմանը, չի կարող չորս հազար ՀՀ դրամից պակաս լինել։

     

VIII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

     96․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան՝  Կազմակերպության նպատակների ու խնդիրների առավել արդյունավետ լուծման նպատակով,  Համաժողովի որոշմամբ կարող են ստեղծվել Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ՝ մասնաճյուղեր, ներկայացուցչություններ և հիմնարկներ, որոնց կանոնադրությունները հաստատում է Համաժողովը:

97․ Կազմակերպության տարածքային առանձնացված ստորաբաժանումները ստեղծվում են Հայաստանի Հանրապետության մարզերում, իսկ ներկայացուցչությունները՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական  շրջաններում և Երևան քաղաքում, ինչպես նաև՝ օտարերկրյա պետությունների (ներառյալ՝ Հայկական սփյուռքի) տարածքում՝ այդ պետությունների օրենսդրությամբ նախատեսված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

98․ Հայաստանի Հանրապետության տարածքում Կազմակերպության մասնաճյուղերը, ներկայացուցչությունները և հիմնարկները օրենքով սահմանված կարգով ենթակա են հաշվառման իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական մարմնի կողմից:

 

 

             IX.     ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

99. Կազմակերպությունը կարող է լուծարվել Համաժողովի որոշմամբ կամ դատարանի վճռով՝ օրենքով նախատեսված կարգով և դեպքերում:

100. Համաժողովը կազմավորում է լուծարային հանձնաժողով և օրենքով նախատեսված կարգով սահմանում լուծարման կարգն ու ժամկետները: Կազմակերպության լուծարային հանձնաժողովը Կազմակերպության լուծարման ավարտին՝ պարտատերերի պահանջները բավարարելուց և պարտադիր վճարումները կատարելուց հետո, մնացած գույքը (ներառյալ՝ Կազմակերպության կողմից նախքան լուծարումը հավաքված վճարման և բաշխման ենթակա հեղինակային վարձատրության  վճարները), Համաժողովի որոշմամբ սահմանված կարգով, ըստ պատկանելության, վճարում և բաշխում է հեղինակներին կամ իրավատերերին կամ օգտագործում է Կազմակերպության կանոնադրական նպատակների ու խնդիրների իրականացման համար, իսկ անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են ՀՀ պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով՝ Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

   101. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել Համաժողովի որոշմամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում դատարանի վճռով, օրենքով սահմանված կարգով:

   102. Կազմակերպության վերակազմակերպման դեպքում Կազմակերպության բոլոր փաստաթղթերը (նորմատիվային, մեթոդական, ֆինանսատնտեսական և այլ) հանձնվում են նրա իրավահաջորդին։

 

                X.      ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ։ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    103․ Կազմակերպության կանոնադրությունը, ինչպես նաև՝ դրանում կատարված փոփոխությունները և (կամ) լրացումները կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը, ուժի մեջ է մտնում պետական գրանցման պահից:

          Կազմակերպության կանոնադրության պետական գրանցում ստացած փոփոխությունները և լրացումները նրա անբաժանելի մասն են:

          Կազմակերպության կանոնադրության և Կազմակերպության կառավարման  մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի միջև հակասության դեպքում գործում է սույն կանոնադրությունը:

   104. Իրավահարաբերությունները, որոնք սույն կանոնադրությամբ չեն կարգավորվում, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով, Հայաստանի Հանրապետության գործող այլ օրենքներով և նորմատիվային-իրավական ակտերով։

Սույն կանոնադրությունը կազմվել է 2024 թվականի նոյեմբերի 28-ին և բաղկացած է 34 (երեսունչորս) թերթից:

 

 

 

 

 

 

 

 

 

Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ դաշտերը: