Սույն թվականի հունիսի 7-ին տեղի ունեցավ ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպության Հեղինակային Խորհրդի նիստը

Հլս 13, 2015

Սույն թվականի հունիսի 7-ին  տեղի ունեցավ ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպության Հեղինակային Խորհրդի  նիստը: Մասնակցում էին  հեղինակային խորհրդի   8   անդամները:

Օրակարգում դրված եև հետևյալ հարցերը.

  1. ՄԻԴԵՄ-  պաշտոնական հավաք  2016 թ.

      2.   Դատական գործեր / Տաշիր,  Ռադիո Հայ, Դայմոնդ

      3.   Հեղինակներին օգնություն տրամադրելու հարցը

  1.                4.  Կաբելային հեռուստաընկերություններին առընչվող խնդիրներ

                                           /Ելույթ Ս.Ներսիսյան/

1. Կազմակերպության տնօրեն Ս. Ներսիսյանը 2015թ-ին ՄԻԴԵՄ- ում պաշտոնական մասնակցություն ունենալուց հետո ներկայացրեց, որ 2016 թ. Հայաստանում առաջին անգամ կայանալու է մեծ միջոցառում կապված հեղինակային իրավունքի հետ: Միջոցառմանը ներկա են լինելու Ֆրանսիայի հեղինակային իրավունքի լավագույն մասնագետներ, որոնք  հանդիպելու են ՀՀ պաշտոնական անձանց հետ: Հանդիպման ժամանակ պլանավորվել է վերլուծել հեղինակային իրավունքին վերաբերող տիրող վիճակը ՀՀ տարածքում՝ ելնելով միջազգային փորձից, արվելու են առաջարկություններ խախտումները վերացնելու նպատակով:

2. Իր ելույթում Ս.Ներսիսյանը նշեց, որ մինչ օրս շարունակվում են դատական գործերը: Նոր գործ է հարուցվել “Միմինո” ռեստորանի դեմ: Ելնելով այն հանգամանքից, որ ռադիո “Հայ”-ը  չի կնքել թույլտվության պայմանագիր Հայհեղինակի հետ, ապա երկրորդ անգամ հարուցվելու է նոր գործ ընդդեմ “ Հայ” ռադիոընկերության:

3.Քննարկվեց նաև կազմակերպության անդամ  հեղինակներին օգնություն տալու հարցը: 

4. Կաբելային հեռուստաընկերությունների հետ կապված՝ Ս.Ներսիսյանը նշեց, որ հիմնականում նրանք հրաժարվում են կնքել թույլտվության պայմանագրեր, հետևաբար գործերը ևս ներկայացվելու են դատարան:

5. Լրացուցիչ քննարկվեց կոմպոզիտոր  Գ. Եղիազարյանի խնդիրը: Խորհրդի նախագահ Ե. Երզնկյանը առաջարկեց հետևյալը՝ Գրիգոր Եղիազարյանի անունով մուտք եղած հեղինակային վարձատրությունները փոխանցել նրա անվամբ պատվո հուշատախտակ պատվիրելու համար: 

  Բուռն քննարկումներից հետո հեղինակային խորհուրդը միաձայն որոշեց՝

  1. Շարունակել դատական պրոցեսները, անհրաժեշտության դեպքում սկսել նոր դատական գործեր:
  2. Դադարեցնել օգնություններ տալ հեղինակներին մինչև կազմակերպության  ֆինանսական բարելավումը:
  3. Ժառանգների բացակայության պատճառով Գրիգոր Եղիազարյանի անունով մուտք եղած հեղինակային վարձատրությունները փոխանցել նրա անվամբ պատվո հուշատախտակ պատվիրելու համար: