«Հայհեղինակ» հասարակական կազմակերպության Վերստուգիչ հանձնաժողովի անդամի թեկնածության գրանցման հայտաձև
Նմբ 22, 2024Հարգելի հեղինակներ․
«Հայհեղինակ» հասարակական կազմակերպության Վերստուգիչ հանձնաժողովի անդամ կարող է դառնալ կազմակերպության յուրաքանչյուր անդամ, ով հանդիսանում է հեղինակային և հարակից իրավունքների իրավատեր։ Դրա համար անհրաժեշտ է լրացնել ներքոգրյալ դիմումը, որը հնարավորություն կընձեռի ձեր թեկնածությունը որպես Վերստուգիչ հանձնաժողովի անդամ ներկայացնելու առաջիկա արտահերթ Համաժողովին և քվեարկության արդյունքում դառնալու հանձնաժողովի անդամներից մեկը։ Արտահերթ Համաժողովը տեղի կունենա 2024 թվականի նոյեմբերի 28-ին։
Եթե ցանկանում եք դառնալ «Հայհեղինակ» հասարակական կազմակերպության Վերստուգիչ հանձնաժողովի անդամ, ապա խնդրում ենք՝ անցնելով հղմամբ՝ լրացնել համապատասխան ձևաչափով դիմումը և, սեղմելով գրանցման կոճակը, ուղարկել մեզ մինչև ս․ թ․ նոյեմբերի 25-ը, ժամը 15․00-ն, որը հնարավորություն կընձեռի արտահերթ Համաժողովին դիտարկելու ձեր թեկնածությունը որպես Վերստուգիչ հանձնաժողովի անդամ։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ եթե ցանկանում եք դառնալ Վերստուգիչ հանձնաժողովի անդամ, ապա չենք կարող ձեր թեկնածությունը ինքնառաջադրել Իրավատերերի խորհրդի անդամի թեկնածության համար։
«Հայհեղինակ» հասարակական կազմակերպություն
Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ դաշտերը: