«Հայհեղինակ» հասարակական կազմակերպության Իրավատերերի խորհրդի անդամի թեկնածության գրանցման հայտաձև

Նմբ 22, 2024

Հարգելի հեղինակներ․

     «Հայհեղինակ» հասարակական կազմակերպության Իրավատերերի խորհրդի անդամ կարող է դառնալ կազմակերպության յուրաքանչյուր անդամ, ով հանդիսանում է հեղինակային և հարակից իրավունքների իրավատեր։ Դրա համար անհրաժեշտ է լրացնել ներքոգրյալ դիմումը, որ հնարավորություն կընձեռի ձեր թեկնածությունը որպես Իրավատերերի խորհրդի անդամ ներկայացնելու առաջիկա արտահերթ Համաժողովին և քվեարկության արդյունքում դառնալու խորհրդի անդամներից մեկը։ Արտահերթ Համաժողովը տեղի կունենա 2024 թվականի նոյեմբերի 28-ին։

     Եթե ցանկանում եք դառնալ «Հայհեղինակ» հասարակական կազմակերպության Իրավատերերի խորհրդի անդամ, ապա խնդրում ենք՝ անցնելով հղմամբ՝ լրացնել համապատասխան ձևաչափով դիմումը և, սեղմելով գրանցման կոճակը, ուղարկել մեզ մինչև ս․ թ․ նոյեմբերի 25-ը՝ ժամը 15․00-ն, որը հնարավորություն կընձեռի արտահերթ Համաժողովին դիտարկելու ձեր թեկնածությունը որպես Իրավատերերի խորհրդի անդամ։

     Միաժամանակ տեղեկացնում ենք, որ եթե ցանկանում եք դառնալ Իրավատերերի խորհրդի անդամ, ապա չենք կարող ձեր թեկնածությունը ինքնառաջադրել Վերստուգիչ հանձնաժողովի անդամի թեկնածության համար։

                                                           «Հայհեղինակ» հասարակական կազմակերպություն


Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ դաշտերը: