Միջազգային կոնֆերանս
Հոկ 31, 2017Հոկտեմբերի 26-27-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել միջազգային կոնֆերանս, «Հեղինակային և հարակից իրավունքները, կոլեկտիվ կառավարման խնդիրները» թեմայով: Կոնֆերանսի կազմակերպիչն էր «Ամանաթ» Հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության ոչ առևտրային կազմակերպությունը և «Բրատուս, Սագադիև, Դեմեուբաև և ընկերներ» իրավաբանական կազմակերպությունը: Կոնֆերանսին հրավիրված էր նաև «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» կազմակերպության գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանը:
Առաջին կոնֆերանսի թեմաներն էին.
-կոլեկտիվ կառավարման պայմանագրերը,
-կոլեկտիվ կառավարման կազմակերպությունների միջև համագործակցությունը,
-բացառիկ իրավունքների օբյեկտների օգտագործման վարձատրության հաշվարկը,
-ընդլայնված ներկայացուցչություն` ընդհանուր դրույթներն ու բացառությունները,
-հեղինակային և հարակից իրավունքների այլ խնդիրներ:
Տիկին Ներսիսյանը իր ելույթով ներկայացրել է ոլորտի առկա խնդիրները և հնարավոր լուծումները: