Մտավոր սեփականության համաշխարհային օրն է
Ապր 26, 2017
Ամբողջ աշխարհում ապրիլի 26-ը կապվում է մտավոր սեփականության հետ:
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության/ՄՍՀԿ/ Գլխավոր Ասամբլեան սահմանել է ապրիլի 26-ը՝ որպես մտավոր սեփականության Միջազգային օր: Այդ օրն ուժի մեջ մտավ այն Կոնվենցիան, որով հիմնադրվեց ամբողջ աշխարհում մտավոր սեփականության պահպանությանն ու զարգացմանն աջակցող կազմակերպությունը /ՄՍՀԿ/:
ՄՍՀԿ նախկին տնօրեն Կամիլ Իդրիսը, դիմելով համաշխարհային հանրությանը նշել է, որ «մտավոր սեփականության ճանաչումն ու ստրատեգիական օգտագործումը հնարավորություն է ընձեռում անհատներին, գործարար ձեռնարկություններին ու երկրներին՝ տնտեսական ակտիվների վերափոխել իրենց ստեղծագործական հնարավորությունները, որոնք կարող են նյութական բարեկեցություն ապահովել և հավատ ներշնչել ապագայի նկատմամբ»: