Հեղինակային խորհրդի հերթական նիստը
Մար 24, 2017Սույն թվականի մարտի 21-ին ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպությունում տեղի ունեցավ հեղինակային խորհրդի նիստ, որին ներկա էին հեղինակային խորհրդի բոլոր տասներկու անդամները: Նիստը վարում էր խորհրդի նախագահ Երվանդ Երզնկյանը: Օրակարգում քննարկվեց կազմակերպության Եվրասիական մաքսային միության համաձայնագրի հիման վրա նոր ստեղծվող հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության Կոնֆեդերացիային միանալու հարցը:
Կազմակերպության տնօրեն` Սուսաննա Ներսիսյանը ներկայացրեց, որ շուտով ստեղծվելու է մեկ նոր կառույց` Կոնֆեդերացիա, որին անդամակցելու են Ռուսաստանի Դաշնության RAO, WOIS կազմակերպությունները, ինչպես նաև նախկին ԱՊՀ երկրներից Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան և Հայաստանը: Քննարկվեցին անդամակցության դրական և բացասական կողմերը, չանդամակցելու վտանգները և բազմաթիվ այլ հարցեր:
Որոշ քննարկումներից հետո խորհուրդը որոշեց ներկայացնել որոշ նախապայմաններ:
Խորհուրդը որոշեց հաստատել ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպության անդամակցությունը Եվրասիական մաքսային միության համաձայնագրի հիման վրա նոր ստեղծվող հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության Կոնֆեդերացիային: