Հեղինակային խորհրդի տարեվերջյան նիստ
Դեկ 28, 20162016թ-ի դեկտեմբերի 27-ին ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպությունում տեղի ունեցավ խորհրդի տարեվերջյան նիստը, որին մասնակցում էին խորհրդի թվով տասներկու անդամները: Նիստը վարում էր կազմակերպության խորհրդի նախագահ Երվանդ Երզնկյանը: Օրակարգում քննարկվում էր կազմակերպության սոցիալապես անապահով, առողջական խնդիրներ ունեցող, ինչպես նաև ավագ սերնդի շնորհաշատ հեղինակներին ժամկետնանց, չպահանջված հեղինակային հոնորարներից Ամանորի կապակցությամբ ֆինանսական օգնություն հատկացնելու հարցը: Վերը նշված հարցի շուրջ իրենց կարծիքը հայտնեցին կազմակերպության գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանը և խորհրդի նախագահ Երվանդ Երզնկյանը, քննարկումներ եղան նաև խորհրդի անդամների միջև: Ի վերջո որոշեցին թվով ութ հեղինակի ֆինանսական օգնություն տրամադրել: