ԶԱՐԹՈՆՔԸ 25 ՏԱՐԵԿԱՆ Է
Դեկ 6, 2016
Սույն թվականի դեկտեմբերի 5-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի ունեցավ ԶԱՐԹՈՆՔ համերգային կազմակերպության 25-ամյակին նվիրված տոնական համերգ-միջոցառումը: Համերգին ներկա է գտնվել նաև ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպության գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանը: Վերջինս իր ելույթում նշել է, որ ԶԱՐԹՈՆՔ կազմակերպության տնօրեն Անդրանիկ Մանուկյանը իր համերգներն ու միջոցառումները կազմակերպելիս երբեք չի խախտել հեղինակային իրավունքները և մինչ հիմա հանդիսանում է ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպության բարեխիղճ գործընկերներից մեկը: