Հեղինակային խորհրդի նիստ
Հոկ 20, 2016Սույն թվականի հոկտեմբերի 18-ին ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպությունում տեղի ունեցավ խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էին խորհրդի թվով վեց անդամներ: Նիստը վարում էր կազմակերպության հեղինակային խորհրդի նախագահ Երվանդ Երզնկյանը:
Օրակարգում քննարկվում էին դեռևս հեղինակային վարձատրություն չվճարող կազմակերօությունների հարցերը և SCARP/WIPO կազմակերպությունների կողմից այս տարվա նոյեմբերի 23-24-ը Ալմաթայում անցկացվող սեմինարի մասնակցության հարցը:
Կազմակերպության գլխավոր տնօրեն Ս. Ներսիսյանը նշեց, որ մի շարք ռեստորանների հետ տարվող բանակցություններից դրական արդյունք է ակնկալվում: Սակայն դեռ կան ռեստորաններ, որոնց հետ ոչ մի կերպ չի հաջողվում հայտարարի գալ: Չնայած այդ դժվարություններին կազմակերպությունը շարունակում է իր ուսերի վրա դրված խնդրի օրինական հանգուցալուծումը:
Տիկին Ներսիսյանը իր ելույթում նշեց նաև, որ նոյեմբերի 23-24-ը Ալմաթայում անցկացվելիք հանդիպմանը մասնակից երկրները պետք է ստորագրեն համաձայնագիր, որով ստեղծվելու է հարակից իրավունքների ասոցիացիա: