AmCham-ի կլոր սեղանը Copyrights-ը որպես իրական արժեք թեմայով
Սեպ 26, 2016Սեպտեմբերի 22-ին Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում AmCham Մակեդոնիա կազմակերպությունը կազմակերպել էր հանդիպում Տուրիզմի Ասոցացիայի (ОМТ), Մակեդոնիայի էկոնոմիկայի պալատի (ECM) և Twinning ծրագրի «Հեղինակային իրավունքի պաշտպանության հզորացումը» պրոեկտի շրջանակներում:
Այդ հանդիպումը ընդգրկել էր շուրջ 40 հետաքրքրող կողմեր, որոնց թվում էր Մակեդոնիայի մշակույթի նախարարությունը, ամենամեծ հեռարձակող ընկերությունները, ճանաչված իրավաբանական ընկերություններ, միջազգային փորձագետներ և դիվանագիտական համակարգի ներկայացուցիչներ:
Բացմանը Մակեդոնիայում Ամերիկյան առևտրի պալատի գործադիր տնօրեն Միշել Օսմանլին ընդգծեց դրույքաչափերի ընդունման կարևորությունը: Նա նշեց, որ Մակեդոնիայում հեղինակային իրավունքի պաշտպանությունը ունի հավասարազոր նշանակություն երկրի զարգացման և ապրանքային նշանի պաշտպանության համար:
Քննարկումներին ընդգրկված էին միջազգային մակարդակի փորձագետներ, ինչպիսիք էին` ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպության գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանը, Սերբիայի Mascom կազմակերպության գործադիր տնօրեն Սլոբոդան Նեսովիցը, Լեհաստանի Մշակույթի նախարարությունից Դարիուշ Ուրբանսկին և Մակեդոնիայի Twinning ծրագրի ղեկավար Յաննե Հեդեգաարդը:
Միջազգային փորձագետները հաստատեցին, որ ինչպես Մակեդոնիայում, այնպես էլ Եվրոմիության շատ երկրներում առկա է դրույքաչափերի հետ կապված խնդիրները, ինչի համար էլ այս տարվա ապրիլին տեղի ունեցավ հեղինակային իրավունքի գույքային կառավարման հարցերով տնօրենների համաժողով:
Այս քննարկումները հիմք և խթան կհանդիսանան Մակեդոնիայում մտավոր սեփականության զարգացման համար: