Ալեքսանդր Գրիգորյան 80

Օգս 20, 2016

Ծնվել է 1936թ. օգոստոսի 20-ին, Բաքվում: Ավարտել է Լենինգրադի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: 26 տարեկան հասակում դարձել է Սմոլենսկի շրջկենտրոնի թատրոնի գլխավոր ռեժիսոր: 1964թ. հրավիրվել է Հայաստան` որպես Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի գլխավոր ռեժիսոր, ուր աշխատում է մինչ օրս` որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր:

2000թ. դարձել է Ստանիսլավսկու, 2001թ.` Սմոկտունովսկու միջազգային թատերական մրցանակների դափնեկիր: Պարգևատրվել է ՀՀ Պետական մրցանակով, 2007թ.` ՌԴ նախագահի «Բարեկամություն» շքանշանով: 2010թ. ստացել է Թատրոնի միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի, 2012թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: 2013թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես լավագույն ռեժիսուրա և ՀՀ «Մխիթար Հերացի» մեդալի: 1978թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի, 1999թ.` Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:


Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ`այստեղ