Տեղի է ունեցել հեղինակային խորհրդի նիստ
Հլս 11, 201608.07.2016թ.-ին «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարող հասարակական կազմակերպությանում տեղի է ունեցել հեղինակային խորհուրդի նիստ: Նիստին մասնակցում էին «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» կազմակերպության հեղինակային խորհուրդի 8 անդամներ:
Օրակարգում քննարկվեցին գույքային իրավունքների կոլեկտիվ հիմունքով կառավարող կազմակերպություններին առնչվող բարեփոխումները /համաձայն Եվրոմիության դիրեկտիվի /2014թ/ և Համաձայն Եվրասիական տնտեսական միության համաձայնագրի/: Ներկայացվեցին հեղինակային և հարակից իրավունքների մասին նոր օրենքի նախագծը՝ հատկապես գույքային իրավունքների կոլեկտիվ կառավարող կազմակերպությունների մասով, CISAC-ի մասնագիտական կանոնները, անհայտ հեղինակների որոնման խնդիրները և մարտահրավերներն ու դժվարությունները:
Սուսաննա Ներսիսյանը ներկայացրեց, որ ելնելով վերոնշյալ համաձայնագրերից ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ն իր գործունեությունը վարելու է թափանցիկության, հաշվետվության և վերահսկողության խիստ սկզբունքներով: Տիկին Ներսիսյանը համեմատականներ տարավ արտասահմանյան քույր կազմակերպությունների հետ: Ներկայացրեց նոր օրենքի նախագիծը, որի ընդունումից և հաստատումից հետո հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունները այդուհետ հավատարմագիր /ակրեդիտացիա/ են ստանալու պետական մարմնի կողմից: Օրենքի նախագծի ընդունումից հետո կփոխվի նաև կառավարության 506-Ն որոշումը:
Ամեն ինչ պետք է կատարվի ավելի թափանցիկ՝ on-line նամակներ ուղարկելով հեղինակներին:
Հեղինակային խորհրդի կողմից ընտրվեց վերահսկիչ խորհուրդ, որի անդամներն են՝ Լևոն Բլբուլյանը, Անուշ Ալեքսանյանը և վերահսկիչ խորհրդի նախագահ ընտրվեց Մարտին Ահարոնյանը:
Հեղինակային խորհրդի հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ որ կօգնեն գտնել անհայտ հեղինակներին, որպեսզի ստանան իրենց հասանելիք գումարները: Հեղինակային խորհուրդը ընդունեց բարեփոխումները, աշխատել միջազգային նորմերին համապատասխան և որ շարունակական կապի մեջ կլինեն ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ի աշխատակազմի հետ: