Հեղինակային իրավունքի կարևորագույն ոլորտներից մեկին նվիրված սեմինար-քննարկում

Մայ 5, 2016

Հարգելի գործընկերներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու հեղինակային իրավունքի կարևորագույն ոլորտներից մեկին նվիրված սեմինար-քննարկմանը։

 

Սեմինարը նվիրված է հեղինակների գույքային իրավունքների կոլեկտիվ կառավարմանը, որի նպատակն է մասնակիցներին առավել հանգամանորեն ծանոթացնել այս ոլորտի նրբություններին և կարևորությանը` ինչպես հեղինակների, այնպես էլ հասարակության և երկրի զարգացման տեսանկյունից։ Սեմինարի ընթացքում կքննարկվեն տվյալ ոլորտին վերաբերող բազմաթիվ թեմաներ, այդ թվում գույքային իրավունքների կառավարման համակարգի, Հայաստանի և արտերկրյա օրենսդրության և փորձի, հեղինակների և վերջիններիս ստեղծագործությունների օգտագործմանն առնչվող իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։

 

Սեմինարը վարելու են հեղինակային իրավունքի ոլորտի լավագույն միջազգային մասնագետները։

 

Միջոցառումը տեղի կունենա 2016 թվականի մայիսի 11-ին, ժամը 9:00-ից 17:00-ը` Marriott Armenia հյուրանոցում։ Միջոցառումը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի Առևտրի դեպարտամենտի (US Department of Commerce) կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) կողմից։

 

Ձեր մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք զանգահարել 010-52-94-92 հեռախոսահամարով։