«Արգիշտի առաջին» շքանշանով պարգևատրումներ՝ մայրաքաղաքի 2797-րդ տարեդարձի առթիվ
Հոկ 11, 2015«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության ժամանակ Երևանի քաղաքապատարանի հարակից հրապարակում կազմակերպված տոնական միջոցառման շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի 2797-րդ տարեդարձի առթիվ գիտության, կրթության, շինարարության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի և մեծ վաստակի համար Հայաստանի շինարարների միության նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, Ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանին պարգևատրել է «Արգիշտի առաջին» շքանշանով: Մայրաքաղաքի 2797-րդ տարեդարձի առթիվ երաժշտության բնագավառում ներդրած ավանդի, ստեղծագործական բեղուն գործունեության և երկարամյա անբասիր աշխատանքի համար «Արգիշտի առաջին» շքանշանով են պարգևատրվել խմբավար, հասարակական գործիչ, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, ինչպես նաև հայ բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը: Ճարտարապետության բնագավառում ունեցած ձեռքբերումների ու նշանակալի ավանդի համար «Արգիշտի առաջին» շքանշանով է պարգևատրվել նաև ՀՀ ճարտարապետների միության նախագահ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ռազմիկ Մինասյանը: