Մարտի 18-ին «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցում տեղի ունեցավ ժողովրդական արվեստի «ՀԱՆԳՈՒՅՑ» հիմնադրամի նախաձեռնած դասախոսություն
Մար 29, 2016
Մարտի 18-ին «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոցում տեղի ունեցավ ժողովրդական արվեստի «ՀԱՆԳՈՒՅՑ» հիմնադրամի նախաձեռնած դասախոսությունը՝ նվիրված հեղինակային իրավունքների պաշտպանությանը: Զեկուցումներով հանդես եկան «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» ՀԿ-ի գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանը և «ԼեգալԼաբ» իրավաբանական ընկերության բաժնետեր, իրավաբան Նարեկ Աշուղաթոյանը: