Մահացել է Գեղամ Գրիգորյանը
Մար 23, 2016
Կյանքից հեռացել է հայ անվանի օպերային երգի տենոր, բեմադրիչ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Լիտվական ԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր Գեղամ Միհրանի Գրիգորյանը:
ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպությունը ցավակցում է Գեղամ Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին և նրա վաստակաշատ արվեսը գնահատողներին վաղաժամ կորստի կապակցությամբ: