Շնորհավոր Մարտի 8
Մար 8, 2016ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպությունը շնորհավորում է կազմակերպության անդամ բոլոր կանանց և աղջիկներին Մարտի 8-ի առթիվ: Ցանկանում ենք գարնանային թարմություն, սեր և երջանկություն:
Ես կուզենայի, որ կյանքդ ջահել
Ծաղկի պես բացվեր իմ ծաղիկ գրկում,-
Ծաղկից էլ քնքուշ իմ սիրուն վայել՝
Կուզեի ծաղիկ մնաս ողջ կյանքում.
Ո՞ւմ են ծաղկունքր մի օր չար նայել,
ժպտում են անգամ պոկողի ձեոքում…
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ
Հուրն են սիրո սևիկ սիրուն լույս աղջիկները Հայաստանի,
Սրտիս վրա քայլող գարուն՝ կույս աղջիկները Հայաստանի,
Իմ սիրտն ինչ է, ախ, թե ուզեն բերդեր կառնեն մի հայացքով,
Անառիկ բերդ ու սիրո սյուն՝ հույս աղջիկները Հայաստանի:
Մեկը մեկից պարզ ու կախարդ, մեկը մեկից խոսքով քաղցր,
Ետ կբերեն ալևորին, օձ կթովեն աչքով քաղցր,-
Մեկը՝ աստղիկ, մեկը՝ լուսնյակ, մեկն՝ արևի տեսքով քաղցր,-
Իմ Հայաստանն են զարդարում նուրբ աղջիկներն Հայաստանի:
ՈՒ չգիտեմ որի՞ն սիրեմ, որի՞ն թողնեմ անհագ սրտով,
Ամենքին է սրտիս աչքը արևի պես կրակ սրտով,
Երբ հուր ծովի պես են քաշում՝ ո՞նց դիմանաս վտակ սրտով,-
Ինձ աստղերից ցած են բերում սուրբ աղջիկներն Հայաստանի:
Իմ Սևանը ո՞նց ցամաքեց, երբ սևածով աչքերը կան,
Իրենց նման հարբեցընող գինին քամող ձեռքերը կան,
Վարդ շուրթերին բուրմունքի պես Կոմիտասի երգերը կան,-
Քարից անգամ լույս են քամում բյուր աղջիկներն Հայաստանի:
Բայց մի գանգատ ունի կյանքս՝ այն, որ ինձ մի վարդ չտվին,
Սուրբ եմ Արա Գեղեցիկի պես՝ ինձ մի սուրբ Նվարդ չտվին,
Ինձ թողեցին գիրկն ընկածի, դեռ ասում են՝ դարդ չտվին,-
Գերեզմանս են աչքով փորում զուր՝ աղջիկներն Հայաստանի:
Առանց նրանց՝ երգս պաղ էր՝ արև բացին իմ երգի մեջ,
Նրանց սիրո ձեռագործն է ծիածանը երկնքի մեջ,-
Բայց քաջ կասեմ՝ մեկին սիրես, լավին սիրես ու լավ սիրես,
Որ քեզ պաշտեն բոլո՜ր սիրուն, լույս աղջիկներն Հայաստանի:
Հովհաննես Շիրազ