Հեղինակային իրավունքի տեսությունն ու պրակտիկան
Դեկ 12, 2015
2015թ-ի դեկտեմբերի 10-ին Ռուս-Հայկական /Սլավոնական/ համալսարանում տեղի ունեցավ «Հեղինակային իրավունքի պաշտպանության և կիրարկման խնդիրների իրական հետազոտությունը, տեսությունն ու պրակտիկան» թեմայով փորձագիտական կոնֆերանսը: Կոնֆերանսին մասնակցում էին ոլորտի մասնագետներ տարբեր երկրներից: ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպությունից իր մասնակցությամբ հանդես եկավ Սուսաննա Ներսիսյանը: Քննարկվեցին ոլորտին վերաբերող մի շարք հարցեր, որոշ հարցերի տրվեցին սպառիչ պատասխաններ, եղան նաև հետաքրքիր առաջարկներ ոլորտի զարգացմանը նպաստելու համար: