Հարգելի Հեղինակներ, “ՀԱՅՀԵՂԻՆԱԿ” կազմակերպության անդամներ
Ապր 30, 2020Ելնելով տիրող իրավիճակից, “ՀԱՅՀԵՂԻՆԱԿ” կազմակերպությունը ստիպված է խնդրել Ձեզ զերծ մնալու կազմակերպության գրասենյակ այցելելուց:
Ներկայումս “ՀԱՅՀԵՂԻՆԱԿ”-ը անցել է հեռավար աշխատանքի: Հեղինակների դիմումները, ֆինանսական, իրավական կամ այլ հարցերի պատասխանները տրվում են միայն էլեկտրոնային փոստով: Սույնի կապակցությամբ խնդրում ենք ուղարկել ձեզ հետաքրքրող բոլոր հարցերը հետևյալ էլեկտրոնային հասցեներով;
[email protected] , [email protected]
Ամբողջ աշխարհի համար այս, իսկապես դժվարին ժամանակահատվածում անհնար է անտարբեր մնալ, և մեր պարտքն է միջոցներ ձեռնարկել ու մեր հնարավորության սահմաններում աջակցել նրանց, ովքեր այսօր օգնության կարիք ունեն: “ՀԱՅՀԵՂԻՆԱԿ”-ը դիմել է տարբեր կառույցների՝ վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով: Դրական պատասխանների դեպքում մենք Ձեզ կտեղեկացնենք:
Այսօր “ՀԱՅՀԵՂԻՆԱԿ”-ի առաջնահերթ խնդիրն է ապահովել Ձեր առողջությունն ու անվտանգությունը: