Մահացել է թատերագետ Լևոն Մութաֆյանը
Նմբ 12, 2015
Լևոն Մութաֆյան
Ծնվել է 1954թ-ի հոկտեմբերի 7-ին: Ավարտել է Հայաստանի ԹԳՄ Վանաձորի բաժանմունքին կից դրամատիկական ստուդիան, Մոսկվայի Թատերական արվեստի պետական համալսարանի թատերագիտական ֆակուլտետը: Սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: Նրա պիեսները բեմադրվել են տարբեր թատրոններում: Հայերեն է թարգմանել Չեխովի, Լորկայի, Մյուսեր, Բուլակովի, Գոլդմանի, Գորկու, Պուշկինայի, Կունիի, Պավլովսկու պիեսները: Հանդիսանում էր Թատերական քննադատների համաշխարհային ասոցիացիայի նախագահության անդամ: Արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, ՙԱրտիստ՚ մրցանակի: Պարգևատրվել է ՙԳրական վաստակի համար՚ և ՙՄայրենի դեսպան՚ մեդալներով: 2003թ-ից հանդիսացել է ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպության անդամ: Մահացել է 2015թ-ի նոյեմբերի 11-ին: