«ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԱՐԱՆ ԳՐՊԱՆԻ» 21 հատորյա ժողովածուի շնորհանդեսը

Հոկ 12, 2015

«ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԱՐԱՆ ԳՐՊԱՆԻ» 21 հատորյա ժողովածուի շնորհանդեսը

Հոկտեմբերի 12-ին  Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ երկար սպասված «ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԱՐԱՆ ԳՐՊԱՆԻ» 21 հատորյա ժողովածուի շնորհանդեսը:

Մենք՝ «ՓԻ ԱՐ Ֆոկուս» -ի ողջ ստեղծագործական անձնակազմով, անհամբեր սպասում էինք այս նշանալի օրվան, որ վերջապես հանրությանը ներկայացնեինք մի նախագիծ, որը պատրաստում էինք տևական ժամանակ։

Երկարատև և հսկայական աշխատանքներից հետո վերջապես հանրությանը հասանելի դարձավ  ժողովածու, որի շնորհիվ թե՛ առօրյայում, թե՛ տոնական սեղանների շուրջ, մեր ազգային գանձերն ավելի հասանելի ու ամբողջական կլինեն։ 659 երգերից բաղկացած ժողովածուի շնորհանդեսին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մի շարք երաժշտագետներ, արվեստագետներ և հյուրեր:

Ողջույնի խոսքով հանդես եկան  ՀՀ սփյուռքի  նախարար Հրանուշ Հակոբյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, ծրագրի հեղինակ Սամվել Հարոյանը և էլի շատ անձիք, ովքեր բարձր գնահատեցին ստեղծագործական խմբի կատարած հսկայական աշխատանքը։

Երեկոն վարեց հայտնի հաղորդավար Սարգիս Նաջարյանը։ Իրենց սիրված կատարումներով բոլորին շնորհավորեցին Աննա Մայիլյանը, Թովմաս Պողոսյանը, Վարդան Բադալյանը, Անահիտ Սահակյանը, Համլետ Գևորգյանը, Արմեն Դարբինյանը, Լեյլա Սարիբեկյանը: Ելույթ ունեցան նաև «Սասուն»  և «Բերդ» պարային համույթները։:

Համերգային ծրագրից հետո հյուրերը նկարվեցին, շնորհավորեցին միմյանց, ավելի մանրամասն ծանոթացան ժողովածուի հետ, որպես մեծ անակնկալ նվիրեցին երգարանները միմյանց, կարևորելով, որ ցանկացած հայկական օջախում պետք է լինեն ազգային երգարաններ, քանի որ ինչպես նշված է մեր ժողովածուի հանրագիտակում․ «Տուն, որտեղ չկան երգարաններ, նման է հոգուց զուրկ մարմնի»։

Այժմ Դուք հնարավորություն ունեք Ձեր տանը ունենալ, կամ որպես լավագույն  նվեր նվիրել Ձեր մտերիմներին «ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԱՐԱՆ ԳՐՊԱՆԻ» 21 հատորյա ժողովածուները։ Այս և այլ ցանկացած տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել ՓԻ ԱՐ Ֆոկուս-ի գրասենյակ՝ 095․36․11․53 հեռախոսահամարով։

Ողջույնի խոսքով հանդես կգան  ՀՀ սփյուռքի  նախարար Հրանուշ Հակոբյանը և կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: