2018թ. հոկտեմբերի 16-17-ը Թբիլիսի (Վրաստան) քաղաքում
Հոկ 18, 2018
2018թ. հոկտեմբերի 16-17-ը Թբիլիսի (Վրաստան) քաղաքում կայացավ CISAC կազմակերպության կողմից կազմակերպված միջազգային Կոնֆերանս, դրամատիկական, գրական և տեսալսողական ստեղծագործությունների վերաբերյալ, որին մասնակցել են 31 երկրի 53 ներկայացուցիչ:
Հայաստանից մասնակցել է «Հայհեղինակ» կազմակերպության ավագ տեսուչ՝ Կարինե Սագարյանը: Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են մի շարք կազմակերպչական և աշխատանքային հարցեր, նաև տարբեր երկրների ներկայացուցիչների կողմից ներկայացված դժվարությունները կապված տեսալսողական ոլորտի հետ: