Հեղինակի ժառանգի իրավունք
Դեկ 21, 2017
Սույն թվականի դեկտեմբերի 20-ին Հանրային հեռուստաընկերության Առաջին տաղավարում քննարկվում էին հեղինակի ժառանգի իրավունքներին վերաբերող հարցեր: Հաղորդման հյուրերն էին Լեռ Կամսարի թոռնուհին, նկարիչ Մինասի որդին և Մկրտիչ Խերանյանի թոռը: Հեղինակների ժառանգների հարցերին սպառիչ և բովանդակալից պատասխաններ է տվել ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպության գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանը:
Տեսանյութն ամբողջության կարող եք դիտել այստեղ: