ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպությունը բանակցություններ է վարել «Արմենիա ԹիՎի»– ի հետ

Մայ 12, 2015

ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպությունը բանակցություններ է վարել «Արմենիա ԹիՎի»– ի հետ ֆիլմերում օգտագործված երաժշտության համար վարձատրություն գանձելու վերաբերյալ: Համաձայն գործող պայմանագրի ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ը գանձում է հեղինակային վարձատրություն միայն երաժշտությունը եթերով հեռարձակելու համար, բացառելով ֆիլմերում օգտագործված երաժշտության համար: Ելնելով այն հանգամանքից, որ ՀԱՅՀԵՂԻՆԱԿ հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունը միակն է, որը համաձայն ՀՀ Օրենսդրության գանձում և բաշխում է երաժշտական ստեղծագործությունների օգտագործման համար հեղինակային վարձատրություն, ապա երկու կողմերն էլ եկան այն եզրակացության, որ պետք է վերանայել պայմանագիրը ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ի և «Արմենիա ԹիՎի»- ի միջև և ներառել պայմանագրի մեջ նաև ֆիլմում հնչած երաժշտությունը: Այսպիսով հետագայում ֆիլմերում օգտագործված երաժշտության համար կգանձվի հեղինակների համար վարձատրություն և կբաշխվի օգտագործված երաժշտության հեղինակների միջև: Այս բանակցությունները Հայհեղինակը վարելու է նաև այլ հեռուստաընկերությունների հետ: