Հոկտեմբերի 4-5–ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում տեղի ունեցավ միջազգային Կոնֆերանս.
Հոկ 15, 2018
2018թ. Հոկտեմբերի 4-5–ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում տեղի ունեցավ միջազգային Կոնֆերանս, որը նվիրված էր հեղինակային և հարակից իրավունքների խնդիրներին, տարբեր երկրներում տիրող վիճակին և դատական պրակտիկային: Հայհեղինակ կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանը ներկա էր այդ միջոցառմանը: Մասնակիցները ներկայացրեցին իրենց երկրների դատական պրոցեսները: Սուսաննա Ներսիսյանը ներկայացրեց Հայաստանում հեղինակային իրավունքի խնդիրները, ինչպես նաև դատական պրակտիկան: