CRSEA–ի վերընտրական ժողով
Հնս 4, 2018Սույն թվականի հունիսի 3-ին Ռուսաստանի Նագինսկ քաղաքում տեղի ունեցավ Եվրասիական միջազգային ոչ կառավարական կոնֆեդերացիաի CRSEA–ի վերընտրական ժողովը: ՀԱՅՀԵՂԻՆԱԿԸ անդամակցում է CRSEA–ին 2017 թ-ից: Ժողովին մասնակցում էին բոլոր անդամ երկրների ներկայացուցիչները: Հայաստանից ներկա էին ՀԱՅՀԵՂԻՆԱԿԻ Խորհրդի անդամ՝ գրող Կարինե Խոդիկյանը, տնօրեն Սուսաննա Ներսիսյանը և փոխտնօրեն Մարինե Ավետիսյանը: Մասնակիցները ներկայացրեցին 2017 թ. կատարած աշխատանքի արդյունքները:
Ժողովը վերընտրեց կազմակերպության նոր կազմը:
Կազմակերպության գլխավոր քարտուղար վերընտրվեց – Անդրեյ Կրիչևսկին
Կոնֆեդերացիաի Նախագահ միաձայն ընտրվեց կոմպոզիտոր, պրոդյուսեր, «Մտավոր սեփականության իրավունքի ազգային կենտրոն» (Բելառուս) պետական ինստիտուտի հեղինակային խորհրդի նախագահ Օլեգ Մոլչանը:
Լրացուցիչ նիստերի ընթացքում CRSEA-ի և Ռուսաատանի Մտավոր Սեփականության Ակադեմիաի (RGAIS) միջև կնքվեց համաձայնագիր կրթության վերաբերյալ: Համաձայն երկկողմանի համաձայնության Եվրասիական անդամ երկրների ուսանողները կարող են ստանալ մասնագիտական կրթություն RGAIS-ում: Բացի այդ, ակադեմիաի ուսանողները, ասպիրանտները և ուսուցիչները կկարողանան հետագայում ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում աշխատել հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների ոլորտում: Կպատրաստվեն մասնագետներ, ովքեր կարող են ավարտելուց հետո աշխատել թվային տնտեսության մեջ: Լավագույն ուսանողների համար կտրվեն արտոնյալ կրթաթոշակներ: Համաձայնագիրը նախատեսում է նաև համատեղ հետազոտական աշխատանքներ, համաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ:
Հայաստանի տարածքում ցանկացողները կարող են դիմել ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպություն հետևյալ էլեկրտրոնային հասցեով՝ [email protected]