Հարգելի հեղինակներ և գործընկերներ,

Մար 31, 2020

Հայտնում ենք, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ը խստորեն հետևում է ՀՀ առողջապահության նախարարության նախանշած կանոններին ու նորմերին և կատարում առավելագույնը հեղինակների, այլ իրավատերերի և գործընկերների  անվտանգությունն ապահովելու համար:

Մասնավորապես, առայժմ մինչև ապրիլի 12-ը  ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ի  աշխատակիցների հետ կապի մեջ մտնել միայն էլեկտրոնային փոստի միջոցով:   

ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ի բոլոր աշխատակիցները տեղեկացված են կորոնավիրուսի կանխարգելման և անվտանգության կանոնների մասին:

Հոգ տանելով Ձեր առողջության մասին՝ խորհուրդ ենք տալիս բոլոր տեսակի գրանցումները կամ այլ գործարքները հետաձգել մինչև հետագա հարցի լուծումները:


Հարգանքով` 

ՀԱՅՀԵՂԻՆԱԿ