Միջազգային Մեդիա Համաժողով

Հլս 13, 2015

Սույն թվականի Հունիսի   29-ից 30-ը  ՛՛Անի Պլազա՛՛ հյուրանոցում  կայացավ  “ Միջազգային Մեդիա Համաժողով” հաղորդակցության ոլորտի բարեփոխման նպատակով: ՀԱՅՀԵՂԻՆԱԿ  կազմակերպության աշխատակիցները  ևս մասնակցեցին այդ համաժողովին:  Համաժողովի  ընթացքում քննարկվեցին  մալուխային հեռուստահեռարձակող կազմակերպությունների կատարած աշխատանքները, դրանց հետ կապված   խնդիրները, միջազգային  էքսպերտները իրենց ելույթներում  նշեցին այդ կառույցների  կարևոր դերը այսօրվա կյանքում: Շատ խնդիրների հետ միասին քննարկվեցին նաև հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրներ:  ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ի   աշխատակիցները  պայմանավորվեցին ֆորումից հետո հանդիպել  Հայաստանի մալուխային հեռուստահեռարձակողների  ասոցիացիայի ղեկավարության հետ հեղինակային իրավունքի  և հարակից իրավունքների խնդիրները լուծելու նպատակով: Եթե այդ հանդիպումները ասոցիացիայի ղեկավարների հետ չունենան դրական արձյունք, ապա  ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ը հարցը կներկայացնի դատական ատյաններ: