ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպության աշխատակիցները բանակցել են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ...

Մայ 22, 2015

ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպության աշխատակիցները բանակցել են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ պարոն Գագիկ Բունիաթյանի հետ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ միասնական ուժերով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործող բոլոր մալուխային հեռուստաընկերություններին ներգրավել օրինական դաշտ: Ըստ ՀՀ Կառավարության N 506Ն որոշման, ՀՀ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի և ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպության կանոնադրության մալուխային հեռուստաընկերությունները երաժշտական ստեղծագործությունները եթեր վերահեռարձակելու համար պետք է կնքեն լիցենզային պայմանագրեր ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպության հետ և վճարեն հեղինակային վարձատութուն՝ ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան հեղինակների համար: Նշենք նաև, որ U!COM, ՏԵԼԵՊՈՐՏ, ՆԱՏՆԵՏ և ՆՈՐ ՆՈՐՔ ընկերությունները արդեն ունեն լիցենզային պայմանագրեր ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ի հետ: