Հունիսի 5-ից 8-ը Ֆրանսիայի Կանն քաղաքում տեղի ունեցավ MIDEM երաժշտական փառատոնը:

Հնս 18, 2015

Հունիսի 5-ից 8-ը Ֆրանսիայի Կանն քաղաքում տեղի ունեցավ MIDEM երաժշտական փառատոնը, որի ժամանակ ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպության տնօրեն Սուսանննա Ներսիսյանը հանդիպել է Գերմանիայի GEMA կազմակերպության գործընկերների հետ, որի ընթացքում քննարկվել են շատ հարցեր: Մի շարք օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք զբաղվում են հեղինակների գույքային իրավունքների պաշտպանությամբ, բանակցել է երկկողմանի աշխատանքների հետագա գործընթացի զարգացման վերաբերյալ: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Cargo records-ի և ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ի միջև` երկկողմանի պայմանագիր կնքելու մասին: ՀԱՅՀԵՂԻՆԱԿԻ տնօրենը մասնակցել է հայ և արտասահմանյան մի շարք պրոդյուսերների բանակցություններին: Հանդիպում է եղել նաև ֆրանսիական SACEM կազմակերպության ներկայացուցիչ Լորանժ Բոնիի հետ, որը հանդիսանում է հեղինակային իրավունքի պաշտպանության ոլորտի առաջատար մասնագետներից մեկը: Նախնական պայմանավորվածության համաձայն եկող տարի Հայաստանում տեղի է ունենալու հեղինակային և հարակից իրավունքների խնդիրներին առնչվող միջազգային միջոցառումներ Հայաստանի և Ֆրանսիայի առաջատար մասնագետների մասնակցությամբ: