Ստեղծիր և պաշտպանիր
Հնս 21, 20142014 թ-ի հունիսի 21-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան եւ Եվրոպական «Թվինինգ» ծրագրի աջակցությամբ ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ը կազմակերպեց բացօդյա համերգ առաջատար աստղերի մասնակցությամբ: Համերգի կարգախոսն էր «Ստեղծիր եւ պաշտպանիր»: Համերգը տեղի ունեցավ հեղինակավոր Գաֆեսճեան պուրակում: Այն նվիրված էր հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանությանը: Համերգի նպատակն էր՝ նպաստել երիտասարդ ստեղծագործողներին, պաշտպանել նրանց իրավունքները ՀՀ տարածքում: Համերգի մասնակիցները իրենց ելույթներում հայտնեցին իրենց կարծիքները հեղինակային իրավունքի և ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ի կարևորության մասին: Նշեցին նաև, որ ոլորտում տիրող անօրինականությունները բացասական ազդեցություն ունեն երկրի վարկանիշի եւ տնտեսության վրա: Համերգը լուսաբանվեց մամուլով, ռադիոյով եւ հեռուստատեսությամբ: