Դատական հայցեր
Մայ 14, 2015Ինչպես հայտնի է, 2012 թվականից սկսած ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ը զգալի ակտիվություն է ցուցաբերել իրավաբանական գործունեության մեջ: ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ի ղեկավարությունը իրավաբանների հետ հեղինակների պաշտպանության ապահովման համար անընդմեջ տարել է աշխատանքներ, միջոցներ է ձեռնարկել այն օգտագործողների հանդեպ, որոնք խախտել են լիցենզային պայմանագրի պայմանները: CIASAC-ի ֆինանսական աջակցությամբ և Knyazyan & Partners փաստաբանական կազմակերպության միջոցով ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ը դատական հայց է ներկայացրել երեք խոշոր օգտագործողների դեմ, որոնք հրաժարվել են կնքել լիցենզային պայմանագիր ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ի հետ: Դրանք են՝ ռադիո «Հայ»-ը, «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցը և «Diamond» ռեստորանը: Մինչ դատական հայցերը ներկայացնելը ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ը տարել է մեծ բացատրական աշխատանք դատավորների հետ: Դատական գործերը մինչև այսօր շարունակվում են: ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ը սկսելու է նոր դատական գործեր ընդդեմ այն կաղմակերպությունների, որոնք հրաժարվում են վճարել հեղինակային վարձատրություն: