Հեղինակային Խորհրդի ընդհանուր ժողով
Փտր 27, 2015
Փետրվարի 27-ին Կոմպոզիտորների միության դահլիճում տեղի ունեցավ ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպության Հեղինակային Խորհրդի ընդհանուր ժողով: Ներկա էին կազմակերպության շատ անդամներ: Ելույթ ունեցան Երվանդ Երզնկյանը, Մարտին Վարդազարյանը, Արամ Սաթյանը և կազմակերպության այլ անդամներ: ՀԱՅՀԵՂԻՆԱԿ կազմակերպության հեղինակային խորհրդի անդամներ ընտրվեցին Երվանդ Երզնկյանը, Մարտին Վարդազարյանը, Մարտին Ահարոնյանը, Անիտա Հախվերդյանը, Էդգար Գյանջումյանը, Անուշ Ալեքսանյանը, Ռուբեն Բաբայանը, Արա Գևորգյանը, Կարեն Աղամյանը, Կարինե Խոդիկյանը, Արամ Սաթյանը, Լևոն Բլբուլյանը և Սուսաննա Ներսիսյանը: Խորհրդի նախագահ ընտրվեց Երվանդ Երզնկյանը: Իսկ կազմակերպության գլխավոր տնօրեն ընտրվեց Սուսաննա Ներսիսյանը: