«ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» ՀԿ-ի և «ԷՅ-ԵՄ-ԱՅ ՌԱՅԹՍ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ-ի համագործակցություն
Հնվ 18, 2023Մշակութային ոլորտում առկա նմանատիպ խնդիրների լուծմանը նպաստելու, հեղինակային իրավունքի պահպանման տիրույթում վիճակը բարելավելու և թվային տեխնոլոգիաների կիրառմամբ գործընթացը կազմակերպելու նպատակով 2022թ․ հունիսի 2-ին ստորագրվել է Համագործակցության Հուշագիր «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» ՀԿ-ի և «ԷՅ-ԵՄ-ԱՅ ՌԱՅԹՍ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ-ի միջև, ինչը հնարավորություն կստեղծի բարձրացնելու մտավոր սեփականության իրավունքի գործնական կիրառումը, համատեղ օգտագործելու առկա ռեսուրսները՝ հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության և միջազգային լավագույն գործող փորձի ինտեգրման և տեղայնացման միջոցով։