<<Արվեստ և հեղինակային իրավունք>>
Մար 1, 2022
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում մինչ օրս մշտապես խախտվում են հեղինակների, կատարողների և այլ իրավատերերի հեղինակային իրավունքները, <<Հայհեղինակ>> կազմակերպությունը 2021 թ.-ին հրատարակեց <<Արվեստ և հեղինակային իրավունք>> գիրքը, որտեղ հանգամանորեն ներկայացված են հեղինակների իրավունքները, հեղինակային և հարակից իրավունքների ոլորտում տեղ գտած իրավախախտումները, դրանք ծնող պատճառներն ու հետևանքները:
Գիրքը նախատեսված է Հայաստանի բնակչության լայն շրջանակների, արվեստի տարբեր ճյուղերի ստեղծագործողների, հեղինակային և հարակից իրավունքների խնդիրներով զբաղվող մասնագետների և, առաջին հերթին՝ տարբեր ԲՈւՀ - երի իրավաբանական մասնաճյուղերի ուսանողության համար: