Մայրենի լեզվի միջազգային օրը ընդունվել է 1999 թ. նոյեմբերին
Փտր 21, 2021Հիշենք՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Մայրենի լեզվի միջազգային օրը ընդունել է 1999 թ. նոյեմբերին:
Երկու տասնամյակից ավել է ինչ Մայրենի լեզվի միջազգային օրը նշվում է նաև Հայաստանում։ Այն առիթ է հանդիսանում վերստին արժևորելու մեր ազգային անգին հարստությունը։ Մայրենի լեզուն հայ ժողովրդի պատմությունն է ու կենսագրությունը, մտածողության և աշխարհայացքային պատկերացումների մարմնավորումը, անցյալն ու ներկան և, իհարկե, ապագան։
...Ու տես որդիս, ուր էլ լինես,
Այս լուսնի տակ ուր էլ գնաս,
Թե մորդ անգամ մտքից հանես,
Քո Մայր լեզուն չմոռանա'ս...
Ս. Կապուտիկյան
Նկարը՝ gsu.am էջից